Գրետա Գարբո
![]() անգլ.՝ Greta Garbo | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1905[1][2][3][…] | ||||
Ծննդավայր | Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] | ||||
Մահացել է | ապրիլի 15, 1990[4][5][6][…] (84 տարեկան) | ||||
Մահվան վայր | Նյու Յորք, ԱՄՆ | ||||
Կրթություն | Dramatens elevskola? (1924) | ||||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||||
Կրոն | լյութերականություն | ||||
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի | ||||
Ակտիվ շրջան | 1920-1941 | ||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա | ||||
Ծնողներ | հայր՝ Karl Alfred Gustafsson?[1], մայր՝ Anna Lovisa Johansdotter?[1] | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
IMDb | ID 0001256 | ||||
ԿինոՊոիսկ | ID 157047 | ||||
gretagarbo.com | |||||
|
Գրետա Գարբո (շվեդերեն՝ Greta Lovisa Gustafsson, սեպտեմբերի 18, 1905[1][2][3][…], Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - ապրիլի 15, 1990[4][5][6][…], Նյու Յորք, ԱՄՆ), շվեդ դերասանուհի, խաղացել է 30-ից ավելի ֆիլմերում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրետա Գարբոն ծնվել է Ստոկհոլմում, 1905 թվականին։ Ավարտել է Ստոկհոլմի դրամատիկական արվեստի դպրոցը։ Որոշ ժամանակ աշխատել է որպես նորաձևություններ ցուցադրող։ Ռեժիսոր Էրիկ Պետշլերի «Թափառաշրջիկ Պետերը» կարճամետրաժ կինոնկարով (1922) Գարբոն մուտք է գործել կինո, այնուհետև գլխավոր հերոսուհու դերում նկարահանվել ռեժիսոր Մորից Ստիլերի «Գյոստա Բերլինգի առասպելը» կինոժապավենում (1924): Հոլիվուդ մեկնելուց առաջ Գարբոն Գերմանիայում նկարահանվում է ռեժիսոր Գ. Վիլհելմ Պաբստի «Տխուր նրբանցք» ֆիլմում (1925): Ամերիկյան «Հեղեղ» կինոնկարով (ռեժիսոր Մոնտա Բելլ, 1926) կինեմատոգրաֆիայի պատմության մեջ գրվում է Գարբոյի փայլուն էջերից մեկը։ Գարբոյի ստեղծագործական աշխատանքի բարձր կուլտուրան, իր կենդանի արտահայտությունն է գտել ռեժիսորներ Ֆրեդ Նիբյոյի «Գայթակղեցնողները» (1927) և «Խորհրդավոր լեդին» (1929), Կլարենս Բրաունի «Սեր» (1927) և «Գործարար կինը (1928), Ժակ Ռեյդերի «Համբույրը» (1929), Կլարենս Բրաունի «Աննա Քրիստի» (1930), Ռուբեն Մամուլյանի «Քրիստինա թագուհին» (1933), Կլարենս Բրաունի «Աննա Կարենինա» (1935) և «Նվաճում» (1937), Էդմունդ Գուլդինգի «Գրանտ-հոթել» (1932), Ջորջ Ֆիցմորիսի «Մատա-հարի» (1931), Ջորջ Կյուքորի «Քամելիասարդ տիկինը» (1937), Էրնստ Լյուբիչի «Նինոչկա» (1939) և այլն։ Ռեժիսոր Ջորջ Կյուքորի «Երկդեմ կինը» կինոնկարից հետո (1941), 36-ամյա Գարբոն ընդմիշտ հեռանում է կինոյից[8]։
Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 5-րդ տեղում է, 1955 թվականին ստացել է պատվավոր Օսկար կինոյում ունեցած ներդրումների համար, 3 անգամ ներկայացվել է Օսկար լավագույն դերասանուհու համար անվանակարգում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 1,9 Katarina kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/0009/C I/38 (1905), bildid: 00006820_00152 — P. 118.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
- ↑ Academy Awards Database
- ↑ Կինոռեժիսորներ, դերասաններ։ Հակոբ Թահմիզյան, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան-1978։ Հ. 1, Էջ 96-97։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- IMDb-ում էջ
- Գրետա Գարբոն իր մասին Archived 2017-09-27 at the Wayback Machine.
- allrovi կայքում(չաշխատող հղում)
- Գրետա Գարբոյի մասին yahoo-ում Archived 2012-01-14 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրետա Գարբո կատեգորիայում։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 699)։ ![]() |
- Սեպտեմբերի 18 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Ապրիլի 15 մահեր
- 1990 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Շվեդ դերասանուհիներ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Օսկարակիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Թոքաբորբից մահացածներ
- Թատրոնի դերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ