Ռուբեն Մամուլյան
![]() Rouben Mamoulian | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
թատերական և կինո ռեժիսոր | |||||||||||
Ծնվել է | 1897 հոկտեմբերի 8 | ||||||||||
Ծննդավայր | ![]() ![]() | ||||||||||
Մահացել է | 4 դեկտեմբերի 1987 | (տարիքը 90)||||||||||
Մահվան վայր | Լոս Անջելես, ![]() | ||||||||||
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ | ||||||||||
Քաղաքացիություն | ![]() ![]() | ||||||||||
Գործունեության տարիներ | 1920 - 1963 | ||||||||||
Ազգություն | հայ | ||||||||||
Մասնագիտացում | կինոռեժիսոր, երաժշտության ուսուցիչ և թատերական ռեժիսոր | ||||||||||
Ամուսին | Ազադիա Նյուման | ||||||||||
IMDb | ID 0541149 | ||||||||||
![]() | |||||||||||
|
Ռուբեն Զաքարի Մամուլյան (անգլ.՝ Rouben Mamoulian, հոկտեմբերի 8, 1897[2][3][4], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[5] - դեկտեմբերի 4, 1987[1][2][3][…], Վուդլենդ Հիլզ, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ ռեժիսոր, համարվում է 20-րդ դարի աշխարհի խոշորագույն թատերական և կինոռեժիսորներից մեկը։ Նա է առաջին անգամ օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։ Նա է առաջինը նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով` օգտագործելով միաժամանակ մի քանի տեսախցիկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թվականին, հայ մեծահարուստ բանկիրի՝ Զաքար և Վերժինե Մամուլյանների ընտանիքում։ Մոր շնորհիվ, ով Թիֆլիսի հայկական դրամատիկական ընկերության նախագահն էր, նա վաղ հասակից կապվել է թատրոնին: Յոթ տարեկան հասակում ծնողների հետ մեկնել է Ֆրանսիա, որտեղ ուսանել է Փարիզի Մոնդենիի լիցեյում: 1913 թվականին վերադարձել է Թիֆլիս, որտեղ շարունակել է ուսումը: Այնուհետև ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Եվգենի Վախթանգովի թատերական ստուդիան։ Վերադառնալով Թիֆլիս՝ Մամուլյանը Լևոն Քալանթարի և Ս. Ի. Խաչատրյանի հետ 1918 թվականին Թիֆլիսում հիմնադրել է բեմական արվեստի ստուդիա: 1920 թվականից Լոնդոնի և Փարիզի, 1923 թվականից Նյու Յորքի թատրոններում իրականացրել է շուրջ 60 դրամատիկական և երաժշտական բեմականացումներ, որոնք մեծ ազդեցություն են թողել ամերիկյան թատրոնի և կինոյի ձևավորման և զարգացման վրա։ 1929 թվականից նկարահանել է կինոնկարներ, որտեղ իրագործել է մի շարք նորարարություններ։
Նրա լավագույն գործերից են՝ «Քաղաքի փողոցները» (1931), «Դոկտոր Ջեյքլը և միստր Հայդը», «Սիրիր ինձ այս գիշեր» (1932), 1933 թվականին Մամուլյանը նկարահանել է «Երգ-երգոց» կինոնկարը, «Քրիստինա թագուհին» պարգևատրվել է մրցանակով, «Նորից ապրում ենք» (Լև Տոլստոյի «Հարություն» վեպի մոտիվներով): 1964 թվականին գրել և հրատարակել է մանկական «Աբիգայլ» գիրքը։ Կյանքի վերջում թարգմանել է ժամանակակից անգլերենի Շեքսպիրի Համլետը: 1968 թվականին այցելել է Հայաստան։ Մահացել է 1987 թվականի դեկտեմբերի 4-ին Լոս Անջելեսում (ԱՄՆ)[6][7]։
Նորարարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Առաջին անգամ է օգտագործել երկու խոսափողով ձայնագրումը և մոնտաժը մեկ ձայներիզի վրա։
- Առաջին անգամ է նկարահանել ստուդիայից դուրս, շարժվող տեսախցիկով, օգտագործել միաժամանակ մի քանի տեսախցիկ։
- Քաղաքի փողոցները ֆիլմում է առաջին անգամ հնչել ձայնը կադրից դուրս։
- Բեքքի Շարփ կինոնկարը կինոյի պատմության առաջին գունավոր լիամետրաժ կինոնկարն է։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուրախ ավազակը 1936 թ Նյու Յորքի կինոքննադատների կողմից համարվել է տարվա լավագույն կինոնկար։
- Արյուն և ավազ 1940 թ Վենետիկի կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի որպես լավագույն գունավոր կինոնկար։
- 1980 թվականին Մամուլյանի անունը մտցվել է «Բրոդվեյի փառքի դահլիճ»։
- 1983 թվականին ստացել է ամերիկյան կինոռեժիսորների բարձրագույն՝ Գրիֆֆիթի մրցանակը կինոյի ասպարեզում մեծագույն ավանդի համար։
- Մամուլյանի անունով աստղ է տեղադրվել Հոլիվուդի փառքի ծառուղում։
Թատերական գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դռան թակոց (Օսթին Փեյջ) 1922 թ Լոնդոն
- Ֆաուստ (Գյոթե) 1925 թ Ռոչեստեր (ԱՄՆ)
- Կարմեն (Բիզե) 1926 թ Ռոչեստեր (ԱՄՆ)
- Քույր Բեատրիս (Մետերլինկ) 1926 թ Ռոչեստեր (ԱՄՆ)
- Պորգի (Հեյվորդ) 1927 թ Նյու Յորք (ԱՄՆ)
- Պորգի և Բես (Գերշվին) 1927 թ Նյու Յորք (ԱՄՆ)
- Մի ամիս գյուղում 1929 թ Նյու Յորք (ԱՄՆ)
- Օկլահոմա (Ռոջերս, Համմերստայն) 1943 թ Նյու Յորք (ԱՄՆ)
- Կարուսել (Ռոջերս, Համմերստայն) 1945 թ Նյու Յորք (ԱՄՆ)
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ծափահարություններ, 1929
- Քաղաքի փողոցները, 1930
- Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը, 1932
- Սիրիր ինձ այս գիշեր, 1932
- Երգ-երգոց, 1933
- Քրիստինա թագուհին, 1933
- Մենք նորից ապրում ենք, 1934
- Բեքքի Շարփ, 1935
- Ուրախ ավազակը, 1936
- Ոսկե տղա, 1939
- Զորրոյի նշանը, 1940
- Արյուն և ավազ, 1940
- Մետաքսե գուլպաներ, 1956
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 5,0 5,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #119464691 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ Ռուբեն Մամուլյանի մասին imdb.com կայքում
- ↑ Ռուբեն Մամուլյա
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ռուբեն Մամուլյան կատեգորիայում։ |
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հոկտեմբերի 8 ծնունդներ
- 1897 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 4 մահեր
- 1987 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ամերիկահայ կինոռեժիսորներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ամերիկահայ թատերական ռեժիսորներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Ամերիկահայեր
- Անձինք Թբիլիսիից
- Հայերը Վրաստանում
- Ամերիկացի թատերական ռեժիսորներ