Ֆաուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dr. Fausto Ժան-Պոլ Լորան

Ֆաուստ, (գերմ.՝ Fauststoff), գերմանացի գրող Գյոթեի համանուն ողբերգության պրոտագոնիստը, համաշխարհային գրականության հավերժական կերպարներից է:[1][2]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերպարի հիմքում ընկած է գերմանացի գիտնական, բժիշկ և գրբաց Ֆաուստի մասին լեգենդը: Որպես գիտնական` նա մեծ հաջողությունների էր հասել, սակայն մշտապես դժգոհ էր իր կյանքից, ոչինչ նրան չէր գոհացնում ու բավարարում. արդյունքում նա դաշինք է կնքում սատանայի հետ՝ անսահման գիտելիքը փոխանակելով իր հոգու հետ: Պատմական Ֆաուստը ծնվել է 1480 թվականին Գերմանիայի Կնիտլինգեն քաղաքում (այժմ՝ Բադեն-Վյուրթեմբերգ):[3][4][5][6]

Համաշխարհային գրականության մեջ Ֆաուստի կերպարին անդրադարձել են անգլիացի բանաստեղծ ու դրամատուրգ Քրիստոֆեր Մառլոն[7], գերմանացի դրամատուրգ Քրիստիան Դիտրիխ Գրաբբեն, գերմանացի բանաստեղծ Հայնրիխ Հայնեն, ֆրանսիացի պոետ Պոլ Վալերին, արգենտինացի գրող Էդգար Բրաուն և շատ ուրիշեր:

Գյոթեի Ֆաուստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոթեի կողմից Ֆաուստի կերպարը չբավարարվող, խռովահույզ, «բուռն հանճար» է, որի մեջ նստած է գործունեության ոգին: Նա իր ողջ կյանքը նվիրել է գիտությանը, արդյունքում՝ նրա լայն գիտելիքների համբավը տարածվել է աշխարհով մեկ: Պատահական չէ, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ աշակերտներ են գալիս նրա մոտ ուսում ստանալու: Այնուամենայնիվ, Ֆաուստը թախծում է. միայն ինքը գիտի, թե որքան չնչին են իր գիտելիքները բնության չբացահայտված գաղտնիքների համեմատ: Ֆաուստն ուզում է վերափոխել աշխարհը, իմանալ տիեզերքի օրենքները, գտնել դրանք փոխելու ճանապարհը, քանի որ ողորմելի աշխարհը նա համարում էր արհամարհանքի արժանի իրականություն: Ֆաուստին չեն հրապուրում ո՛չ ոսկին, ո՛չ փառքը, ո՛չ երկրային վայելքները: Նրա ձգտումները մեծ են, բարձր ու համամարդկային. մարդկանց համար որոնել գեղեցիկն ու կատարյալը, դրախտը կառուցել երկրի վրա:

Ո՞վ է մարդը. բնության ստրուկը, թե՞ ինքնուրույն, իր համար գոյություն ունեցող ու ինքնաբավ մի ուժ: Այո՛, մարդը բնության ստրուկն է: Բնությունն ինքն է նախասահմանում մարդու ուղին: Մեֆիստոֆելեսը այսպես է բնութագրում մարդուն ու մարդկությանը` ի դեմ Ֆաուստի. «Միշտ անհանգիստ է մարդը, միշտ որոնում է նորը, երբեք չի բավարարվում ձեռք բերածով, լի է պայքարի մղող անսպառ եռանդով, դժվարություններ հաղթահարելու ավյունով. այսպիսի բնազդներ է դրել մարդու մեջ Մայր բնությունը»: Դրանք կատարելության են մղում մարդուն, թե՛ իրեն՝ բնությանը: Աստված առաջարկում է փորձարկել մարդուն. թող սատանան փորձի գայթակղել Ֆաուստին, թող սպանի նրա մեջ վսեմ մղումները, հասցնի նրան անասնական վիճակի: Ամենազորը չի հավատում Մեֆիստոֆելեսի հաղթանակին, բայց, այդուհանդերձ, թույլ է տալիս փորձել մարդուն: Մեֆիստոֆելեսը շատ բան է կարողանում կործանել, բայց նա անկարող է ոչնչացնել հիմնականը, էականը՝ կյանքը: Գյոթեն, իհարկե, հերոսներից և ոչ մեկի կողմնակիցը չէ. նա մերթընդմերթ ընդունում է թե՛ մեկի, թե՛ մյուսի իրավացիությունը: Ֆաուստը կրքոտ է, նա կարող է մոլորվել ու ճակատագրական սխալներ գործել: Նա ջերմ սիրտ ունի, եռանդուն խառնվածքով է օժտված, չափազանց զգայուն է, նրա սիրտը խոցելը դժվար բան չէ: Միշտ որոնում է, միշտ կասկածանքների ու տագնապների մեջ է: Այս ամենով ու ոչ միայն՝ Ֆաուստն ու Մեֆիստոֆելեսը հակադիր կերպարներ են: Առաջինը անհագ է, երկրորդը՝ ամեն ինչից կուշտ ու հագեցած, առաջինը ձգտում է սահմանից դուրս հայտնվել, երկրորդը գիտի, որ այնտեղ ոչինչ չկա, դատարկություն է միայն: Մեֆիստոֆելեսը խաղում է Ֆաուստի հետ, ինչպես մի անմիտ երեխայի հետ կխաղար:

Մի օր Ֆաուստը բացում է գիրքն ու տեսնում մակրոկոսմոսի նշանը: Ամեն ինչ պայծառանում է աչքերի առջև, նոր ուժեր են հեղեղվում նրա կրծքի մեջ, նա կրկին համակվում է եռանդով: Ո՛չ, նա բնության ստրուկը չէ, մանր որդ չէ, բնության արքան, աստվածն է նա: Ֆաուստն, ի վերջո, ստեղծում է մի կյանք, որտեղ ժողովուրդն ազատագրված է ամեն տեսակ ճնշումից, որտեղ մարդկային ուժերն ու եռանդը ծառայում են մի բանի՝ բնությանը: Դա էր Ֆաուստի գերագույն իդեալը: Նա պայքարում է տարերքի դեմ, ծովից ցամաք է նվաճում ու նրա վրա բնակեցնում տարբեր ժողովուրդներ: Նա կառուցում է: Նա ցանկանում է ժողովրդին ազատ, երջանիկ ու նյութական ճոխության մեջ տեսնել: Այժմ նա հասկանում է, որ մարդու միակ երջանկությունը ազատության համար պայքարելու ձգտումն է, նպատակը՝ ստեղծարար աշխատանքը: Գտնված է այն ճշմարտությունը, որ նա այնքան երկար որոնել էր: Գեղեցիկ է այդ ճշմարտությունը, և Ֆաուստը երջանիկ է, որ ապրում է կյանքի ամենալուսավոր պահը:

Գյոթեն չի վիճում Մեֆիստոֆելեսի հետ. անշուշտ, գոյություն ունի մահը, կործանումն ու վախճանը թե՛ վատի, թե՛ լավի: Մոռացությունը ծածկում է անցյալը ու ասես լիովին ոչնչացնում է այն ամենն, ինչ գոյություն է ունեցել: Բայց, աշխարհը գեղեցիկ է. արժե ապրել, պայքարել, ստեղծել: Մենք ապրում ենք նոր կյանք ստեղծելու համար:[8]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ROSA, João Guimarães. Grande sertão: veredas. São Paulo: Nova Fronteira, 2001.
  • PESSOA, Fernando. A Hora do Diabo. Lisboa: Assírio e Alvim, 2004.
  • Primeiro Fausto. São Paulo: Iluminuras, 1996.
  • Tragédia Subjectiva. Rio de Janeiro: Nova Fronteira, 1991.
  • BARRENTO, João (Org.). O Fausto na Literatura Européia. Lisboa: Apaginastantas, 1984.* BENE, Orietta Del. Elementos para tentativa de estudo do “Primeiro Fausto”. Ocidente, 1970.
  • ABRAHÃO, Miguel M. - O Strip do Diabo - Ed. Agbook, 2009
  • CAMPOS, Haroldo de. Deus e o diabo no Fausto de Goethe. São Paulo: Perspectiva, 1981. (Signos, 9).
  • FUHR, Gerhard. Fausto – redenção ou salvação? O tratamento do tema em quatro obras: “Volksbuch”, Marlowe, Lessing e Goethe. Estudos germânicos. Belo Horizonte (UFMG), v.2, p. 79-102, 1981.
  • ASSIS, Machado. A Igreja do Diabo. Disponível em: http://www.dominiopublico.gov.br/download/texto/bv000195.pdf
  • SKELTON,Matthew."O segredo de Endymion Spring"
  • LAGES, Samila. "A Lenda de Fausto" Editora MULTIFOCO 2011 Rio de Janeiro.
  • Carl Kiesewetter: Faust in der Geschichte und Tradition. Leipzig: Spohr 1893. Nachdruck Hildesheim: Olms 1963
  • Fritz Brukner, Franz Hadamowsky: Die Wiener Faust-Dichtungen von Stranitzky bis zu Goethes Tod. Wien 1932.
  • Karl Theens: Geschichte der Faustgestalt vom 16. Jahrhundert bis zur Gegenwart. Meisenheim 1948.4
  • Karl Theens: Faust auf dem Puppentheater. Knittlingen 1957.
  • Hans Schwerte: Faust und das Faustische. Klett, Stuttgart 1962
  • Andreas Meier: Faustlibretti. Geschichte des Fauststoffs auf der europäischen Musikbühne […]. Frankfurt am Main: Lang 1990. ISBN 3-631-42874-X
  • Horst Jesse: ‚Faust‘ in der bildenden Kunst. München: Utz 2005, ISBN 3-8316-1202-1
  • Herfried Münkler: Der Pakt mit dem Teufel. Doktor Johann Georg Faust. In: H.Münkler: Die Deutschen und ihre Mythen, S. 109-140. Rowohlt, Berlin 2009. ISBN 9783871346071
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆաուստ հոդվածին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1.  Phillips Walter Alison (1911)։ «Faust»։ in Chisholm Hugh։ Encyclopædia Britannica (11th ed.)։ Cambridge University Press 
  2. Faustian - pertaining to or resembling or befitting Faust or Faustus especially in insatiably striving for worldly knowledge and power even at the price of spiritual values; "a Faustian pact with the Devil". http://www.thefreedictionary.com/Faustian
  3. Meggs, Philip B.; Purvis, Alston W. (2006). Meggs' History of Graphic Design, Fourth Edition. Hoboken, NJ: John Wiley & Sons, Inc.. էջ 73. ISBN 0-471-69902-0. 
  4. Jensen Eric (Autumn 1982)։ «Liszt, Nerval, and "Faust"»։ 19th-Century Music (University of California Press) 6 (2): 153։ doi:10.2307/746273 
  5. Baron, Frank (1978). Doctor Faustus, from History to Legend. Wilhelm Fink Verlag. 
  6. Ruickbie, Leo (2009). Faustus: The Life and Times of a Renaissance Magician. The History Press. ISBN 978-0-7509-5090-9. 
  7. http://www.biography.com/people/christopher-marlowe-9399572
  8. Goethe, Faust, Part Two, lines 12101-12110, translation: David Luke, Oxford World Classics, ISBN 9780199536207.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ֆաուստ