Պոլ Վալերի
Պոլ Վալերի ֆր.՝ Paul Valéry | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 30, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Սետ[4] |
Վախճանվել է | հուլիսի 20, 1945[5][4][1][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Cimetière Marin, Sète |
Մասնագիտություն | փիլիսոփա, բանաստեղծ, լրագրող, գրող, ակնարկագիր, պրոֆեսոր, գրական քննադատ և համալսարանի դասախոս |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
Ուշագրավ աշխատանքներ | Q115950265? և The Crisis of the Mind? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[6], Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական ՊԵՆ ակումբ և Q3550275? |
Աշխատավայր | Կոլեժ դե Ֆրանս[7] և Le Figaro |
Պարգևներ | |
Ամուսին | Jeannie Valéry? |
Զավակներ | Agathe Rouart-Valéry? |
![]() | |
Պոլ Վալերի Վիքիքաղվածքում | |
Պոլ Վալերի Վիքիդարանում | |
![]() |
Պոլ Վալերի (ֆր.՝ Ambroise-Paul-Toussaint-Jules Valéry, հոկտեմբերի 30, 1871[1][2][3][…], Սետ[4] - հուլիսի 20, 1945[5][4][1][…], Փարիզ[4]), ֆրանսիացի բանաստեղծ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1927)։ Կրթությամբ՝ իրավաբան։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պոլ Վալերիի ստեղծագործությունը ձևավորվել է 19-րդ դարի վերջի սիմվոլիստների, գլխավորապես՝ Ստեֆան Մալարմեի ազդեցությամբ։ 90-ական թվականներին հանդես է եկել բանաստեղծություններով («Հին բանաստեղծությունների ալբոմ», 1920, ժողովածու)։ Այնուհետև հրատարակել է էսսեներ՝ պարարվեստի, նկարչության, ճարտարապետության, Մալարմեի, Ստենդալի, Շառլ Բոդլերի մասին, ինչպես նաև «Մի երեկո պր-ն Տեստի հետ» (1896) գրական-փիլիսոփայական ստեղծագործությունը։ Հայտնի է դարձել «Երիտասարդ Պարքը» պոեմով և նույն վերնագիրը կրող բանաստեղծությունների ժողովածուով (1917)։ Այնուհետև տպագրվել են «Ծովային գերեզմանոցը» (1920) պոեմը և «Թովչանքներ» (1922) պոեմների ու բանաստեղծությունների ժողովածուն։ 1941 թվականին հրատարակվել է Վալերիի «Իմ Ֆաուստը» վերջին պոեմը (անավարտ)։ Բանաստեղծի պոեզիայի «ինտելեկտուալիզմը» պատրանքային է․ իշխում է այն միտքը, թե բանականությունն անկարող է թափանցել իրերի էության մեջ։ Պոլ Վալերիի ստեղծած կերպարների և ասոցիացիաների աշխարհը, թեև տրամաբանական պարզ կառուցվածք ունի, բայց փակ է, ծայրահեղ սուբյեկտիվ, գերհագեցած է սիմվոլներով, հնարամիտ փոխաբերություններով։
Հայերեն հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ճանաշյան Մ․, Պոլ Վալերի և իր բանաստեղծությունը, Վենետիկ, 1947։
- Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության (ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1976
- Պարոն Տեստ (էսսե), Երևան, «Աննա և Միքայել», 1996
- Ոգու քաղաքականություն (էսսեներ), Երևան, «Սարգիս Խաչենց եւ Փրինթինֆո», 2005
- Էվպալինոս կամ ճարտարապետ (էսսեներ), Երևան, «Սարգիս Խաչենց եւ «Փրինթինֆո», 2011
- Մեր ճակատագիրը և գրականությունը, «Գարուն», 1997, № 2:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Paul Ambroise Valery (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Ambroise Paul Toussaint Valery (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Валери Поль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Movie Database — 1990.
- ↑ http://agora.qc.ca/mot.nsf/Dossiers/Paul_Valery
- ↑ Ֆրանսիայի քոլեջի պրոֆեսորների ցանկ
- ↑ http://www2.culture.gouv.fr/public/mistral/leonore_fr?ACTION=RETROUVER&FIELD_1=Cnoms&VALUE_1=valery&FIELD_2=PRENOMS&VALUE_2=paul&FIELD_3=DATE%2dNSS&VALUE_3=&FIELD_4=LIEU%2dNSS&VALUE_4=&FIELD_5=Nom%20de%20jeune%20fille&VALUE_5=&FIELD_6=SEXE&VALUE_6=%20&FIELD_7=COTE&VALUE_7=&NUMBER=1&GRP=0&REQ=%28%28valery%29%20%3aNOM%2cNOM2%2cNOM%2dJF%2cNOM%2dMARI%2cSURNOM%2cNOTES%20%20ET%20%20%28%28paul%29%20%3aPRENOMS%20%29%29&USRNAME=nobody&USRPWD=4%24%2534P&SPEC=9&SYN=1&IMLY=&MAX1=1&MAX2=1&MAX3=100&DOM=All
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոլ Վալերի. «Էվպալինոս կամ ճարտարապետ» - Հրապարակ
- պոեզիա և փիլիսոփայություն. պոլ վալերի
- Էվպալինոս կամ ճարտարապետ - Զանգակ
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 232)։ ![]() |