Սետ (քաղաք)
Համայնք | |||
---|---|---|---|
Սետ | |||
ֆր.՝ Sète օքս.՝ Seta | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Երկրամաս | Լանգըդոկ-Ռուսիլյոն | ||
Դեպարտամենտ | Էրո | ||
Համայնքապետ | Ֆրանսուա Կոմանե | ||
Մակերես | 24,2 կմ² | ||
ԲԾՄ | 4 մ | ||
Բնակչություն | 44 558 մարդ (2012) | ||
Խտություն | 1840 մարդ/կմ² | ||
Ագլոմերացիա | 88 116 | ||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
Փոստային ինդեքս | 34200 | ||
Փոստային դասիչ | 34200[1] | ||
Կոդ INSEE | 34301 | ||
Պաշտոնական կայք | ville-sete.fr (ֆր.) | ||
| |||
Սետ (ֆր.՝ Sète [sɛt], օքս.՝ Seta [ˈseta]. մինչև 1927 թվականը անվանումը գրվում էր Cette), համայնք Ֆրանսիայի հարավում, նավահանգիստ Լիոնի ծոցի ափին, Էրո դեպարտամենտում (Լանգեդոկ-Ռուսիլյոն)։ Համարվում է Սետ կանտոնի կենտրոնը և միակ համայնքը։ Համայնքի օկրուգը՝ Մոնպելիե[2]։ Համայնքի INSEE կոդը՝ 34301։ Բնակչությամբ համայնքը 3-րդն է դեպարտամենտում և 2-րդը՝ օկրուգում[3]։
Սետ համայնքի նավահանգիստը չափերով Ֆրանսիայում երրորդն է։ Նավահանգստի ապրանքաշրջանառությունը տարեկան կազմում է ավելի քան 3,6 միլիոն տոննա (2005)։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը կառուցված է Սեն-Կլեր բլրի վրա և շուրջը։ Միջերկրական ծովի ափին գտնվող նավահանգիստը ընդգրկում է Տո լճի հարավարևելյան մասը և բավակաին մեծ ծովափնյա տարածքներ։ Քաղաքում կան ծովը լճին միացնող շատ ջրանցքներ։ Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 0-176 մետր բարձրության վրա։ Քաղաքը սահմանակից է Բալարյուկ-լե-Բեն, Ֆրոնտինյան համայնքների հետ և տեղակայված է 26,7 կմ Մոնպելիեից և 615 կմ Փարիզից[4]։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքում կլիման մեղմ շոգ է։
![]() | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին ջերմաստիճանը (°C) | 6,2 | 7,1 | 10,1 | 12,6 | 16,0 | 19,8 | 22,4 | 22,0 | 19,5 | 14,9 | 10,4 | 7,1 | 14,0 |
տեղումների քանակը (մմ) | 68 | 55 | 72 | 51 | 50 | 42 | 23 | 43 | 70 | 98 | 63 | 70 | 705 |
Աղբյուր՝ Climate Data |
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականին քաղաքում ապրում էր 43 408 մարդ, նրանց 14,0% փոքր է 14 տարեկանից, 16,1%-ը՝ 15-ից 29 տարեկան, 16,1%-ը՝ 30-ից 44, 20,0%-ը՝ 45-ից 59 տարեկան, 33,8%-ը 60-ից բարձր։ Համայնքում ապրում է 11 765 ընտանիք (19,6%-ը ոչ լիարժեք)[5]։
Բնակչության շարժընթացը ըստ INSEE-ի․
Քաղաքի բնակչությունը 19-21-րդ դարերում[5][6] |
---|
![]() |
Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականից համայնքապետը Ֆրանսուա Կոմանեն է, որի մանդատը գործում է 2014-2020 թվականներին։ 2014 թվականի մարտի 3-ին, քաղաքային ընտրությունների առաջին փուլում քվեարկության էին դրվել 8 թեկնածուներ։ Բնակչության մասնակցությունը կազմում էր 71,37%։ Մարտի 30-ին երկրորդ փուլ էին անցել 3 թեկնածուներ․ Ֆրանսուա Կոմանե, Ֆրանսուա Լիբերտի և Մարտ-Քրիստին Օբեր։ 47,00%-ը քվեարկել էր Ֆրանուա Կոմանեի օգտին[4]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարտլփուլ, Մեծ Բրիտանիա
Դանուբի Նոյբուրգ, Գերմանիա, 1986-ից
Էլ-Ջադիդա, Մարոկկո, 1992-ից
Չետարա, Իտալիա, 2003-ից
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ «Commune de Sète (34301)» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 2015-06-02
- ↑ «Ville de Sète»։ Annuaire Mairie։ Վերցված է 2015-06-02
- ↑ 4,0 4,1 «Ville de Sète» (ֆրանսերեն)։ Communes.com։ Վերցված է 2015-06-02
- ↑ 5,0 5,1 «Commune de Sète (34301) - Dossier complet» (ֆրանսերեն)։ INSEE։ Վերցված է 2015-06-02
- ↑ Cassini.Ehess
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Sète Վիքիպահեստում |
---|
- City council website(Ֆրանսերեն)
|