Պրոտագոնիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պրոտագոնիստ (հունարեն՝ πρωταγωνιστής: πρώτος՝ «առաջին» և αγωνίζομαι՝ «մրցում եմ», αγωνιστής՝ «մարտիկ»), ստեղծագործության գլխավոր հերոս, գլխավոր գործող անձ, դերասան, որը խաղում է գլխավոր դերում։

Պրոտագոնիստը պատմության կենտրոնում է, նա պիտի կատարի կարևոր ու դժվար ընտրությունները և դեմ առնի այդ ընտրությունների հետևանքներին։ Պրոտագոնիստը պիտի պատմությունը առաջ տանի։ Եթե պատմվածքը ունի ենթասյուժե կամ բաղկացած է մի քանի պատմություններից, ապա ամեն պատմությունը ունի իր պրոտագոնիստը։[1]

Պրոտագոնիստ բառը մասնավորապես օգտագործվում է դրամաներում, վեպերում, օպերաներում, համակարգչային խաղերում և ֆիլմերում։ Այսպիսի պատմություններում պրոտագոնիստը գլխավոր դերասանն է։ Իսկ անտագոնիստը այն հերոսն է, որն անընդհատ փորձում է դժվարություններ ստեղծել պրոտագոնիստի համար՝ բացահայտելով իր բնավորության թուլություններն ու առավելությունները։[2]

Հին Հունաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ կիրառվել է մ․թ․ա․ 534 թվականին ողբերգության մեջ, երբ Աթենքում իր խմբի հետ հանդես եկավ «անտիկ ողբերգության հայր» Թեսպիս։

Կեղծ պրոտագոնիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին էկրան բարձրացան «Պսիխո» և «Արկած» ֆիլմերը, որոնք հանդիսատեսին ապշեցրին ֆիլմի սկզբում գլխավոր հերոսի հանկարծակի անհետացմամբ։ Նման կերպարին կարելի է բնորոշել որպես «կեղծ պրոտագոնիստ»։

Պրոտագոնիստ → անտագոնիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոտագոնիստի ևս մեկ կերպարանափոխություն (պրոտագոնիստը դառնում է անտագոնիստ) մտածվեց և իրագործվեց «Ամբողջ ծանրությամբ» սերիալում՝ գործադիր պրոդյուսեր Վինս Գիլիգանի կողմից։ Սերիալի գլխավոր հերոսը՝ Ուոլտեր Ուայթը, սովորական դպրոցի ուսուցչից վերածվում է պարոն Չիպսի նման կերպարի՝ Թոնի Մոնտանի նման դաժան անձնավորության[3][4][5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Duncan, Stephen. A Guide to Screenwriting Success: Writing for Film and Television. Rowman & Littlefield (2006) ISBN 9780742553019
  2. Online Etymology Dictionary
  3. Goodman Tim (July 13, 2011)։ «'Breaking Bad': Dark Side of the Dream»։ The Hollywood Reporter։ Վերցված է July 17, 2011 
  4. Bowles Scott (July 13, 2011)։ «'Breaking Bad' Shows Man at His Worst in Season 4»։ USA Today։ Արխիվացված օրիգինալից-ից July 26, 2011-ին։ Վերցված է July 26, 2011 
  5. Ginsberg Merle (July 16, 2011)։ «'Breaking Bad' Star Bryan Cranston on Walter White: 'He's Well on His Way to Badass' (Q&A)»։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից-ից July 26, 2011-ին։ Վերցված է July 26, 2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]