Լիլիան Գիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Լիլիան Գիշ
Lillian Gish-edit1.jpg
1921 թ. հունիսի 29-ի լուսանկար
Հասակը 1,63 մ
Ծնվել է հոկտեմբերի 14, 1893({{padleft:1893|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Սփրինգֆիլդ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]
Մահացել է փետրվարի 27, 1993({{padleft:1993|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:27|2|0}})[5][4][6][2][3] (99 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[7][8][9]
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն կինոդերասան, կինոռեժիսոր, գրող, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և Հակապատերազմային ակտիվիստ
Ակտիվ շրջան 1912-1987
Ժանրեր դրամա, մելոդրամա, կարճամետրաժ
Ծնողներ մայր՝ Մերի Գիշ
Պարգևներ և մրցանակներ
lilliangish.com/index.php

Լիլիան Գիշ (անգլ.՝ Lillian Gish, լրիվ անուն ազգանունը՝ Լիլիան Դայանա Գիշ; հոկտեմբերի 14, 1893, Սփրիգֆիլդ, Օհայո, ԱՄՆ - փետրվարի 27, 1993, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասանուհի, իր մոտ 75 տարիների կինոկարիերայի ընթացքում խաղացել է ավելի քան 100 ֆիլմում, ստացել է 1 պատվավոր Օսկար, 1960 թ. Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը, նրա քույրը նույնպես եղել է դերասանուհի՝ Դորոտի Գիշ։

Ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 17-րդ տեղում[10]։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Գիշը ծնվել է 1893 թվականի հոկտեմբերի 14-ին Գերմանիայից գաղթածների ընտանիքում։ Հայրը գերմանական լյութերական եկեղեցու հետևորդ էր՝ Ջեյմս Լի Գիշ (1872-1912), իսկ մայրը՝ Մերի Ռոբինսոն ՄակՔոնել (1875-1948) եպիսկոպոսական եկեղեցու անդամ[11]։ Նրա փոքր քույրը նույնպես եղել է դերասանուհի՝ Դորոտի Գիշ, ով խաղացել է մեծամասամբ կարճամետրաժ ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նրանց հայրը հաճախ էր տնից բացակայում, և մայրը ստիպված էր շատ աշխատել երեխաներին պահելու համար։ Լիլիանը առաջին անգամ բեմ է դուրս եկել 5 տարեկանում, արդեն հասուն տարիքում քույրերը սկսել են աշխատել շրջիկ թատրոնում։

Կինոյում քույրերը սկսել են իրենց կարիերան խաղալով գովազդայինն հոլովակներում։ 1912 թվականին Լիլիան Գիշը ծանոթացել է Մերի Փիքֆորդի հետ, հենց Փիքֆորդը խորհուրդ տվեց Դեյվիդ Ուորկ Գրիֆիտին վերցնել նկարահանումներին և օժանդակեց նրանց ստորագրելու պայմանագիր «Biograph» ընկերության հետ։ Չնայած որ այդ ժամանակ նա արդեն 19 տարեկան էր, սակայն պայմանագիր կնքելու ժամանակ ներկայանում է որպես 16 տարեկան[12]։ Առաջին անգամ Լիլիան Գիշը նկարահանվել է Գրիֆիտի մոտ 1912 թվականին «Անտեսանելի թշնամին» ֆիլմում, հետագայում արդեն այլ ֆիլմերում, որոնցից են «Ազգի ծնունդը», «Անհամբերություն» (1914), «Կոտրված բողբոջներ», «Փոթորիկի որբերը» (1921) և այլն։

1920 թվականին Լիլիան Գիշը աշխատելով որպես ռեժիսոր նկարահանում է «Ձևավորելով սեփական ամուսնուն» ֆիլմը։ «Biograph» ընկերությունից հետո նա պայմանագիր է կնքում «MGM» կինոստուդիայի հետ, որտեղ նրա մասնակցությամբ առաջին աշխատանքը դառնում է Քինգ Վիդորի «Բոհեմա» ֆիլմը (1926 թ.)։ 1928 թվականին հեռանալով «MGM»-ից վերադառնում է թատրոն։ 1943-1945 թթ. շրջիկ թատրոններից մեկի կազմում շրջագայում է ԱՄՆ-ում խաղալով մի քանի ներկայացումներում, որոնց թվում նաև «Երեք գրոշանոց օպերա», «Ոճիր և պատիժ» և այլն, վերջինիս բեմադրության մեջ նրա խաղընկերներից էին Դոլլի Հաասը և Ջոն Գիլգուդը։

Լիլիան Գիշը Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ընկերներից էր դարձել, մինչև Գրիֆիտի մահանալը օգնում էր նրան ու նրա կնոջը։ 1940-ական թթ. Գիշը կրկին վերդառանում է կինո մի քանի դերերով, որոնցից հիշարժան են «Կոմեդիանտները» (1967), «Հարսանիք» (1978) և «Մենամարտ արևի տակ» (1946) ֆիլմերը։ Վերջին ֆիլմի համար ներկայացվում է Օսկար մրցանակի։

1970 թվականին ստանում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հատուկ մրցանակ կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ունեցած ներդրումների և դերասանական վարպետության համար, իսկ 1984 թվականին Ամերիկյան կինոինստիտուտի մրցանակ ստեղծագործական ավանդի համար։ 1973 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն նկարահանում է «Ամերիկյան գիշեր» ֆիլմը նվիրված Գիշ քույրերի հիշատակին։

Վերջին դերը կինոյում նա խաղաց 1987 թվականին՝ 93 տարեկանում «The Whales of August» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Բեթ Դեյվիսը և Վինսենթ Փրայսը։

Լիլիան Գիշը մահացել է 1993 թվականի փետրվարի 27-ին, 99 տարեկան հասակում։ Թաղված է իր քրոջ Դորոտի Գիշի (մահ. 1968 թ.) կողքին Նյու Յորքի սբ. Բարդուղեմիոս եպիսկոպոսական տաճարում։

Լուսանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 SNAC
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=6602
  5. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=10&OTDDay=14&OTDYear=2008
  7. http://projects.latimes.com/hollywood/star-walk/location/new-york/
  8. http://www.ottawastar.com/today-in-history-feb-27/
  9. http://www.timelines.ws/days/02_27.HTML
  10. «AFI's 100 Years... 100 Stars» 
  11. «Lillian Gish Biography»։ Bioandlyrics.com։ փետրվարի 27, 1993։ Վերցված է հոկտեմբերի 4, 2010 
  12. Charles Affron (մարտի 12, 2002). Lillian Gish: her legend, her life. University of California Press. էջեր 19–20. ISBN 978-0-520-23434-5. https://books.google.am/?id=X44SqEVU2r4C&pg=PA19։ Վերցված է հուլիսի 23, 2010. 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիլիան Գիշ - Кино, Гриффит и я / թարգմ. անգլ. Մոսկվա։ Искусство, 1974. - 182 էջ
  • Վ. Կոմարով - История зарубежного кино. Հատոր 1. Немое кино. - Մոսկվա։ «Искусство», 1965.
  • Ժ. Սադուլ - Всеобщая история кино. Հատոր 1. - М.։"Искусство", 1958.
  • Lillian Gish։ the Movies, Mr. Griffith and Me, by Gish co-authored with Ann Pinchot; ISBN 0-491-00103-7, W.H. Allen 1969, and ISBN 0-916515-40-0 Mercury House, 1988.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]