Դորոտի Գիշ
Դորոտի Գիշ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մարտի 11, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Մասիլոն, Օհայո[4] |
Վախճանի թիվ՝ | հունիսի 4, 1968[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Ռապալլո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա |
Ազգություն՝ | ամերիկացիներ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0321088 |
Դորոտի Գիշ (անգլ.՝ Dorothy Gish, մարտի 11, 1898[1][2][3][…], Մասիլոն, Օհայո[4] - հունիսի 4, 1968[1][2][3][…], Ռապալլո, Ջենովա, Լիգուրիա, Իտալիա), ամերիկացի դերասանուհի։
Լիլիան Գիշի քույրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորոտի Գիշը ծնվել է 1898 թվականի մարտի 11-ին Դեյթոնում՝ Ջեյմս Լի Գիշի (1872-1912) և Մերի Ռոբինսոն ՄակՔոնելի (1875-1948) ընտանիքում։ Ուներ իրենից մեծ քույր՝ Լիլիանը։ Երբ հայրը լքեց ընտանիքը, մայրը ստիպված էր շատ աշխատել, այդ թվում նաև դերասանուհի, որպեսզի պահի դուստրերին։
Գիշ քույրերը դերասանական կարիերան սկսել են 1912 թվականին, այն բանից հետո, երբ նրանց ընկերուհին՝ Մերի Փիքֆորդը, նրանց ներկայացրեց Biograph Studios կինոընկերության տնօրեն Դեյվիդ Ուորկ Գրիֆիթին։ Կինոյում նրանց համատեղ դեբյուտը տեղի է ունեցել նույն թվականին «Անտեսանելի թշնամի» ֆիլմում։ Իր հետագա կարիերայի ընթացքում Դորոտին նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմերում, որոնցից մեծ մասում խաղացել է նաև ավագ քույրը։
Մահացել է 1968 թվականին՝ 70 տարեկան հասակում, Իտալիայի Ռապալլո քաղաքի հիվանդանոցում, որտեղ բուժվում էր 2 տարի։ Թաղված է Նյու Յորքի սբ. Բարդուղիմեոս եպիսկոպոսական տաճարում՝ քրոջ կողքին։
Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1912 − Անտեսանելի թշնամի / An Unseen Enemy
- 1912 − Կարմրաներկի սիրահարը − Գեղեցկուհին «Պաղպաղակի փառատոնում»
- 1912 − Փիգ ծառուղու հրացանակիրները / Musketeers of Pig alley
- 1912 − Նյույորքյան գլխարկը / The New York Hat
- 1912 − Իմ հերոս / My Hero
- 1913 − Յուդիֆը Բեթուլիայից
- 1914 − Քույրերը / The Sisters
- 1915 - Նրա դասը / His Lesson
- 1926 − Լոնդոն / London
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամերիկյան գիշեր» - Գիշ քույրերին նվիրված ֆիլմ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 https://books.google.es/books?id=GFU-J_W8uRYC&pg=PA132&lpg=PA132&dq=Dorothy+Elizabeth+de+Guiche&source=bl&ots=OBM_VIkZGb&sig=Yl5mMca_vAkdMdgbu9TIIRaj_o8&hl=es&sa=X&ved=0ahUKEwiYjtOUs7rbAhVMbhQKHfuIDFwQ6AEIXTAL#v=onepage&q=Dorothy%20Elizabeth%20de%20Guiche&f=false
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դորոտի և Լիլիան Գիշերի թատրոնի կայք Archived 2011-09-27 at the Wayback Machine.
- Extensive Dorothy Gish gallery
- The Dorothy Gish Project Archived 2017-05-26 at the Wayback Machine.
- Dorothy Gish at Virtual History
|
- Մարտի 11 ծնունդներ
- 1898 ծնունդներ
- Օհայոյում ծնվածներ
- Հունիսի 4 մահեր
- 1968 մահեր
- Իտալիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Համր կինոյի դերասաններ
- Ամերիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ