Love Songs (հայերեն՝ Սիրո երգեր), սիրո մասին երգերի կրկնակի հավաքական ալբոմ, որը ձայնագրվել է The Beatles–ի կողմից 1962 թվականից մինչև 1970 թվականը։ Հավաքածուն թողարկվել է Capitol Recordsլեյբլի կողմից ԱՄՆ-ում 1977 թվականի հոկտեմբերի 21-ին (կատալոգային համարը՝ SKBL-11711) և Parlophone Records լեյբլի կողմից Մեծ Բրիտանիայում 1977 թվականի նոյեմբերի 19-ին (կատալոգային համարը՝ PCSP 721)։ Ալբոմը թողարկվել է նաև Նոր Զելանդիայում (կատալոգային նույն համարով և նույն տպագիր մատրիցայով), EMI-ին պատկանող երկու տարբեր լեյբլներում։ Սկավառակը բարձրացել է մինչև 24-րդ տեղը Billboard 200 ալբոմների չարթում և այնտեղ գտնվել է 31 շաբաթ՝ սկսած 1977 թվականի նոյեմբերի 12-ից[2]։ Ամերիկյան ձայնագրման արդյունաբերության ասոցիացիան (RIAA) հավաստագրել է ալբոմը երեք միլիոն օրինակով վաճառքի համար, չնայած որ հավաստագիրը չեղարկվել էր 1980-ականների վերջին (certified the album with sales of three million units in 2000 even though the compilation was deleted in the late 1980s)[2]։ 1982 թվականին ժողովածուն հրատարակվել է բուլղարական «Բալկանտոն» լեյբլի կողմից Բուլղարիայում և ԽՍՀՄ–ի հանրապետություններում[3]։
Բացի ձայնապնակից, հրատարակության մեջ մտնում է 11 x 11 դյույմ չափսի գրքույկ՝ դրանում տպագրված երգերի տեքստերով, որոնք գեղագրական ձեռագրով ոճավորված են մագաղաթին նմանակող թղթի վրա։ Առաջին մի քանի տպաքանակներում շապիկը նմանակել է արհեստական մաշկը, իսկ The Beatles-ի պատկերները (Ռիչարդ Ավեդոնի 1967 թվականի լուսանկարի վերարտադրումը, որը հրապարակվել է Look Magazine ամսագրում) նմանակել են ոսկե փայլաթիթեղներ։ Սկավառակները որոշ տպաքանակներում պատրաստված են եղել դեղին վինիլից։
Capitol Records-ը սկզբում ցանկանում էր սինգլ թողարկել հավաքածուի գովազդային արշավի շրջանակներում։ «Ա» կողմում պետք է լիներ «Girl» երգը, իսկ «Բ» կողմում՝ «You're Going to Lose That Girl» երգը։ Սինգլը պետք է դուրս գար Capitol 4506 կատալոգի համարի ներքո։ Սինգլի ծրարը նկարազարդումներով նույնպես տպագրվել է, սակայն սինգլի թողարկումը չեղյալ է հայտարարվել 1977 թվականի հոկտեմբերի սկզբին[4]։