Ջորջ Մարթին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջորջ Մարթին
George Martin - backstage at LOVE.jpg
Ծնվել է հունվարի 3, 1926({{padleft:1926|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:3|2|0}})
Ծննդավայր Q124394?
Մահացել է մարտի 8, 2016({{padleft:2016|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}})[1] (90 տարեկանում)
Մահվան վայր Սուինդոն[2]
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Գիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց
Մասնագիտություն երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր, Հնչյունային օպերատոր, դիրիժոր և դաշնակահար
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կասրության շքանշանի կոմանդոր, Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև և Ասպետ-բակալավր
Կայք sirgeorgemartin.com
George Martin Վիքիպահեստում

Սըր Ջորջ Հենրի Մարթին (անգլ.՝ George Henry Martin; 1926 հունվարի 3, Լոնդոն, Մեծ Բրիտանիա - 2016 մարտի 8, Սուինդոն, Մեծ Բրիտանիա), բրիտանական երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող և երգահան, առավել հայտնի The Beatles խմբի հետ իր աշխատանքով (նրան երբեմն անվանում են «հինգերորդ բիթլ». նա է խմբի գրեթե բոլոր ալբոմների պրոդյուսերը` "Please, please me", "Revolver", "Sgt Pepper's Lonely Hearts Band", "Abbey Road", ևն)։ Մարթինը թողարկել է Մեծ Բրիտանիայի 30 #մեկ հիթեր և ԱՄՆ 23 #մեկ հիթեր: Արժանացել է 6 Գրեմմիի:[3] 1999 թ. Մարթինի անունը տեղ գտավ Ռոք-ն-ռոլլի փառքի սրահում:[4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Մարթինը վեց տարեկան էր, նրա ընտանիքը ձեռք բերեց դաշնամուր, այսպիսով խթանելով երեխայի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ: Ութ տարեկանում Մարթինը համոզեց իր ծնողներին՝ Հենրի և Բերթա Բեատրիսին, որ իրեն ուղարկեն դաշնամուրի դասերի, բայց գնաց ընդամենը ութ դասի, քանի որ անհամաձայնություն ծագեց նրա մոր և ուսուցչի միջև: Սովորել է մի քանի դպրոցներում:

1943 թ.-ին, երբ Մարթինը տասնյոթ տարեկան էր, նա միանում է Թագավորական նավատորմի Օդային ուժերին՝ որպես ենթասպա և թողնում է ծառայությունը 1947 թ.՝ պատերազմի ավարտից հետո:

1947-1950 թթ. Մարթինը սովորել է Գիլդհոլլի երաժշտության և դրամայի դպրոցում` դաշնամուրի և հոբոյի դասարանում: Դրանից հետո աշխատել է BBC-ի եվրոպական դասական երաժշտության բաժնում, 1950-ին տեղափոխվել է EMI: Նրա գործունեությունը տևել է վեց տասնամյակից ավելի. նա աշխատել է երաժշտության, կինոյի, հեռուստատեսության և համերգային ոլորտներում:

Նա աշխատել է The Beatles խմբի անդամների հետագա պրոեկտներում, Մահավիշնուի, Սելին Դիոնի, Ջեֆֆ Բեկի հետ։ Բրիտանական կայսրության օրդենի կոմանդոր։

Բիթլզի "Sgt. Pepper"ալբոմը 1967 թ. երկու Գրեմմի մրցանակի արժանացավ, հետագայում Մարթինը երկու անգամ նաև արժանացավ BRIT Awards մրցանակին: Նրա վերջին աշխատանքներից է Բիթլզի Love ալբոմը (որդու՝ Ջայլզի հետ), որի համար 2008 թ. նա կրկին Grammy ստացավ։

Մարթինի մահից հետո 2016 թ. Փոլ Մաքքարթնին գրեց, որ "եթե ինչ-որ մեկն արժանի է հինգերորդ բիթլի կոչմանը, դա Ջորջն է":[5] Ըստ Ալան Պարսոնսի՝ "Նա իրավամբ վաստակեց հինգերորդ բիթլի կոչումը":[6]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Off the Beatle Track (1964 Parlophone PCS 3057)
  • A Hard Day's Night: Instrumental Versions of the Motion Picture Score (1965 թ. 19 փետրվարի, United Artists)
  • George Martin Scores Instrumental Versions of the Hits (1965)
  • Help! (1965 Columbia TWO 102)
  • ..and I Love Her (1966 Columbia TWO 141)
  • George Martin Instrumentally Salutes The Beatle Girls (1966)
  • British Maid (1968 United Artists SULP 1196, ԱՄՆ-ում թողարկվել է London by George անվամբ)
  • Yellow Submarine (կողմ առաջին: The Beatles, կողմ երկրորդ: The George Martin Orchestra, 1969)
  • By George! (1970 Sunset SLS 50182, reissue of British Maid)
  • Live and Let Die (Փոլ Մաքքարթնիի երգի պրոդյուսեր, երաժշտության հեղինակ, 1973)
  • Beatles to Bond and Bach (1978)
  • In My Life (1998)
  • Produced by George Martin (2001)
  • The Family Way (2003)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]