I’ll Follow the Sun

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I’ll Follow the Sun»
The Beatlesի երգը «Beatles for Sale» ալբոմից
Թողարկված1964 թվականի դեկտեմբերի 4
Ձայնագրված1964 թվականի հոկտեմբերի 18
ԺանրՖոլկ ռոք, քանթրի
Լեզուանգլերեն
Տևողություն1:46
ԼեյբլEMI, Parlophone, Capitol
ՀեղինակԼենոն–ՄաքՔարթնի
ԿոմպոզիտորՋոն Լենոն և Փոլ ՄաքՔարթնի
ՊրոդյուսերՋորջ Մարթին
'Beatles for Sale' ալբոմի երգացանկ
Rock and Roll Music
(4)
«I’ll Follow the Sun» Mr. Moonlight
(5)

«I’ll Follow the Sun» (հայերեն՝ Ես կգնամ արևի հետևից«The Beatles» խմբի երգը, որը պաշտոնապես թողարկվել է 1964 թվականին Beatles for Sale և Beatles '65 ալբոմներում (հետագայում՝ նաև Beatles for Sale (No. 2)–ում)։ Երգը, որը իրենից ներկայացնում է մաժորային, բայց փոքր-ինչ մելանխոլիկ բալլադ, գրել և կատարել է Փոլ ՄաքՔարթնին[1]։

Երգի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը Լենոնին և ՄաքՔարթնիին վերագրվող ամենավաղ կոմպոզիցիաներից մեկն է[2], որը գրվել է 1959 թվականին ՄաքՔարթնիի կողմից։ Պահպանվել է երգի բավականին կոպիտ ձայնագրությունը[3], որն արվել է ՄաքՔարթնիի տանը 1960 թվականի ապրիլին (ՄաքՔարթնին, Լենոնը և Հարիսոնը նվագել են ակուստիկ կիթառները, իսկ բաս կիթառի հատվածը կատարել է Ստյուարտ Սաթքլիֆը)։

Խմբի կողմից երգը բավականին հազվադեպ էր կատարվում կենդանի ձայնով, սակայն 1964 թվականի վերջին, երբ երաժիշտները ջանասիրաբար նյութ էն փնտրում, որպեսզի լրացնեն Beatles for Sale ալբոմը, որոշվեց «վերակենդանացնել» այդ կոմպոզիցիան[2]։

Երգի ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ձայնագրվել է 1964 թվականի հոկտեմբերի 18-ին «Էբբի Ռոուդ» ստուդիայում։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է 8 դուբլ[2]։ Ձայնագրության ընթացքում մասնակիցները բազմիցս ծիծաղել են, միակ ամբողջական դուբլը հենց վերջին՝ ութերորդ դուբլն էր[4]։ Բավականին անսովոր հարվածային հնչյուններն իրականում Ռինգո Սթարն է հարվածում ծնկներին։ Նման էֆեկտ առաջարկել է Փոլ ՄաքՔարթնին[4]։

Ձայնագրությանը մասնակցել են՝[5]

Քավեր տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկացի քանթրի կատարող Դևիդ Բոլը ձայնագրել է երգի իր տարբերակը Come Together: America Salutes The Beatles տրիբյուտ-ալբոմի համար (1995)։
  • Փոլ ՄաքՔարթնին այդ երգը բազմիցս կատարել է իր համերգների ժամանակ[6]։
  • Ամերիկացի նկարիչ Գլեն Ֆիլիպսը ձայնագրել է երգի իր տարբերակը` «Պատկերացրու» ֆիլմի սաունդթրեքի համար` Էդի Մերֆիի մասնակցությամբ (2009)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sheff, 2000, էջ 174
  2. 2,0 2,1 2,2 «Библия The Beatles: «I'll Follow the Sun»» (անգլերեն). The Beatles Bible. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
  3. Аудиоверсия песни от 1960 года (Ստուգված է 24 հունվարի 2012)
  4. 4,0 4,1 Robert Fontenot. «I'll Follow the Sun — The history of this classic Beatles song» (անգլերեն). About.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 24-ին.
  5. MacDonald, 2005, էջ 138
  6. См., например, видео живого исполнения песни на концерте в Киеве 14 июня 2008 года. (Ստուգված է 24 հունվարի 2012)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]