Ջո Ուոլշ
Ջո Ուոլշ անգլ.՝ Joe Walsh | |
Կուսակցություն՝ | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Գրինելի քոլեջ, Harris School of Public Policy Studies? (1991), Այովայի համալսարան (1985), Barrington High School? (1980)[1], Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Չիկագոյի համալսարան (1991)[2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, ռադիոհաղորդավար և գործադիր տնօրեն |
Ծննդյան օր | դեկտեմբերի 27, 1961 (62 տարեկան) |
Ծննդավայր | North Barrington, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ William Joseph Walsh |
Կայք՝ | walshfreedom.com |
Ինքնագիր | |
Ուիլյամ Ջոզեֆ Ուոլշ, հայտնի է որպես Ջո Ուոլշ (անգլ.՝ William Joseph Walsh, դեկտեմբերի 27, 1961, North Barrington, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի քաղաքական գործիչ, Հանրապետական կուսակցության անդամ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ (2011-2013)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իռլանդական ծագմամբ կաթոլիկ ընտանիքի ութ երեխաներից է, որը ծնվել է Չիկագոյի Նորթ-Բարինգթոն արվարձանում, սովորել է Գրինելյան քոլեջում։ 1985 թվականին Այովայի համալսարանից ստացել է անգլերենի արվեստի բակալավրի աստիճան, Նյու Յորքում և Լոս Անջելեսում մի քանի տարի զբաղվել դերասանական կարիերայով, այնուհետև Չիկագոյի համալսարանից ստացել մագիստրոսի կոչում։ 1996 թվականին փոխելով մի շարք մասնագիտություններ՝ սոցիալական աշխատող, ուսուցիչ, դրամահավաք, ֆինանսական խորհրդատու՝ 1996 թվականին զբաղվել է քաղաքականությամբ։ Իրեն հռչակելով լիբերալ հանրապետական՝ Ուոլշը միացել է կոնգրեսական աթոռին Իլինոյս նահանգի 9-րդ ընտրատարածքից։ 1998 թվականին Ուոլշը փորձել է Իլինոյի օրենսդիր մարմնում զբաղեցնել մեկ այլ դեմոկրատի` Ջեֆրի Շյոնբերգի տեղը, սակայն հաջողության չի հասել[3][4]։
Կորցնելով կոնգրեսականի մանդատը 2013 թվականի մարտին, Չիկագոյի WIND ռադիոկայանի «Ջո Ուոլշ շոու» ծրագրով սկսել է ռադիոհաղորդավարի կարիերան։ Ամբողջ երկրում ծրագիրը հեռարձակվում էր Salem ռադիոյի ցանցի կողմից, իսկ 2018 թվականի մայիսից աշխատում էր Newsmax հեռուստաընկերությունում[5]։
2019 թվականի օգոստոսի 14-ին Ուոլշը «Նյու Յորք Թայմս» թերթում հրապարակել է հոդված, որում արդարացրել է նախնական փուլում Թրամփին հակադարձելու անհրաժեշտությունը և ըստ մամուլի՝ մի խումբ հանրապետականների շրջանում սկսել է հավաքել նախագահի հակառակորդներին։ Առաջինների թվում էր պահպանողական փաստաբան Ջորջ Քոնուեյը, որը ներկայիս նախագահի խորհրդական Քելիեն Քոնուեի ամուսինն է։
2019 թվականի օգոստոսի 25-ին Ջորջ Ստեֆանոպուլոսի «Այս շաբաթ» ծրագրում հայտարարել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին միանում է Հանրապետական կուսակցությանը[6]։ Այն ժամանակ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը հանրապետականների շրջանում հասնում էր 88%-ի, բայց Ուոլշը այս ցուցանիշը բացատրում էր այլընտրանքի բացակայությամբ և Թրամփին անվանում էր անհամապատասխան իր դիրքի համար, քանի որ նա «ստում է ամեն անգամ, երբ բացում է բերանը»[7][8]։
Ուոլշը հայտնի է իր սկանդալային քննադատություններով. 2011 թվականին տված հարցազրույցում ասել է, որ Բարաք Օբաման հաղթել է ընտրություններում միայն այն պատճառով, որ նա «սև է», իսկ 2016 թվականն Օբամային մեղադրել է Իսրայելի հանդեպ ատելություն քարոզելու մեջ և պնդել, որ ժողովրդավարական նախագահը դավանում է իսլամ, նույն 2016 թվականին ռասիստական վիրավորանքների համար Ուոլշի ելույթը անջատվել է։ Բացի այդ, Ուոլշն ասել է, որ քվեարկել է Թրամփի օգտին միայն այն պատճառով, որ նա Քլինթոն չէ[9]։ Դիմում-հայտ ներկայացնելով հանրապետական փրայմերիզին մասնակցելու համար նշել է. «...կարծում եմ, ես օգնեցի ստեղծել Թրամփին։ Եվ ես դրա համար պատասխանատու եմ զգում»։ Հարցին, թե իրոք հավատում է, որ Նախագահ Օբաման մուսուլման է և դավաճան, նա ասել է. «Աստված իմ, ոչ։ Ես ներողություն եմ խնդրել դրա համար »[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.chicagotribune.com/politics/ct-joe-walsh-2020-candidate-20190825-cwvzu3jgezgzbc6muk4re5mbmy-story.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://bioguide.congress.gov/scripts/biodisplay.pl?index=W000811
- ↑ Matthew Walther (2019 թ․ սեպտեմբերի 10). «Joe Walsh sees an opportunity» (անգլերեն). The Week. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «Joe Walsh (R-Ill.)» (անգլերեն). Washington Post. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Debbie Lord (2019 թ․ օգոստոսի 22). «Who is Joe Walsh, the Republican running against Trump for president?» (անգլերեն). AJC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Joe Walsh (2019 թ․ օգոստոսի 14). «Joe Walsh: Trump Needs a Primary Challenge» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Jane Coaston and Sean Collins (2019 թ․ օգոստոսի 25). «Former Rep. Joe Walsh, once a Trump supporter and conspiracy theorist, is running for president» (անգլերեն). Vox. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ «'This Week' Transcript 8-25-19: Former Rep. Joe Walsh, Cindy McCain» (անգլերեն). ABC News. 2019 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Caroline Kelly and Kate Sullivan (2019 թ․ օգոստոսի 25). «Joe Walsh to take on Trump in 2020 Republican primary» (անգլերեն). CNN News. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Jon Swaine (2019 թ․ օգոստոսի 25). «'We all know he's unfit': Joe Walsh to challenge Trump in Republican primary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջո Ուոլշ» հոդվածին։ |
|
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Այովայի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Դեկտեմբերի 27 ծնունդներ
- 1961 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի նախագահական ընտրություններ 2020 թեկնածուներ
- 21-րդ դարի ամերիկացի քաղաքական գործիչներ
- ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ