«Running Scared», ադրբեջանական Էլլ և Նիկկի դուետի երգն է, որով ներկայացրել են Ադրբեջանը Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում։ Երգը մրցույթի եզրափակիչ փուլում հավաքել է 221 միավոր և արդյունքում ճանաչվել է հաղթող։
Յութուբում տեղադրված երգի պաշտոնական և ոչ պաշտոնական տեսանյութերն առանձնանում են իրենց բացասական մեկնաբանություններով և «դիսլայքերով»[1]։ Վերջին տարիներին մրցույթում հաղթած երգերի շարքում Ադրբեջանի երգը ստացել է ամենաշատ բացասական կարծիքները և նույնիսկ հայտնի արտասահմանյան լրատվամիջոցներն են արձագանքել այս ամենին[2]։