Jump to content

Դիանա Հաջիևա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիհաջից)
Դիանա Հաջիևա
Բնօրինակ անունադրբ.՝ Diana Hacıyeva
Ի ծնե անունԴիանա Հաջիևա
Նաև հայտնի է որպեսԴիհաջ
Ծնվել էհունիսի 13, 1989(1989-06-13) (36 տարեկան)
Մարիուպոլ, Ուկրաինական ԽՍՀ
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԺանրերԻնդի փոփ
Մասնագիտությունդիրիժոր, երգչուհի, կոմպոզիտոր, երաժիշտ
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2006–այժմ
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա
 Dihaj Վիքիպահեստում

Դիանա Հաջիևա (ադրբ.՝ Diana Hacıyeva, հունիսի 13, 1989(1989-06-13), Մարիուպոլ, Դոնեցկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի երգչուհի, կոմպոզիտոր, դիրիժոր և երաժիշտ, ով 2017 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում ներկայացրել է Ադրբեջանը՝ «Skeletons» (հայերեն՝ կմախքներ) երգով։ Հանդես է գալիս բեմական Dihaj կեղծանունով[1]։ Հանդիսանում է նույնանուն խմբի վոկալիստուհին, որը կատարում է էլեկտրոնային երաժշտություն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Հաջիևան ծնվել է 1989 թվականի հունիսի 13-ին Մարիուպոլում[2]։ Մանկուց զբաղվել է երաժշտությամբ, դաշնամուրի դասեր է վերցրել և հետաքրքրվել է ջազով։ Եղել է «Բերի բախ» երաժշտական կոլեկտիվի մասնակից։

2006 թվականին ավարտել է Բաքվի թիվ 16 միջնակարգ դպրոցը և ընդունվել է Բաքվի երաժշտական ակադեմիա։ Այստեղ նա ստացել է երգչախմբի դիրիժորի կրթություն։ Ակադեմիայում սովորելու տարիներին պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է ջազով։ Ներկայումս աշխատում է Բաքվի ջազային կենտրոնում։ Նա մուսուլման է և երբեմն հիջաբ է հագնում։

2010 թվականին մասնակցել է «Եվրատեսիլ 2011»-ի ազգային ընտրություններին[3][4]։ Անցնելով որակավորումը, Դիանան 77 մասնակիցների հետ անցել է կիսաեզրափակիչ, որտեղ հանդես է եկել 6-րդ կիսաեզրափակչում։ Վերջում Հաջիևային չի հերիքել ընդամենը 7 միավոր, և նա իր խմբում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ չանցնելով եզրափակիչ։

2011 թվականին թողարկել է իր առաջին տեսահոլովակը՝ «Find Yourself» («Գտիր քեզ»)[5]։

2014 թվականի վերջում ստեղծվել է «DiHaj» խումբը, որի վոկալիստուհին դարձավ Դիանա Հաջիևան։ Բացի նրանից խմբի անդամներ են նաև Ալի Նասիբը (հարվածային գործիքներ) և Անար Աբդուլաևը (կիթառ)։ Խումբը կատարում է էլեկտրոնային երաժշտություն[6]։

2016 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ Ադրբեջանի ազգային ժյուրիի որոշումն այն մասին, որ Կիևում անցկացվելիք «Եվրատեսիլ 2017»-ին Ադրբեջանը ներկայացնելու է Դիանա Հաջիևան[7]։ Մրցույթում նա ստացել է 120 միավոր և զբաղեցրել 14-րդ հորիզոնականը։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Հաջիևան ամուսնացել է «Radio & Video» ռոք-խմբի նախկին թմբկահար Ալի Նասիբի հետ, որը ներկայումս հանդիսանում է Dihaj խմբի թմբկահարը։ Նրանք ունեն մեկ դուստր[8]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Վերնագիր Ալբոմ
2014 «I Break Again»[9] Ոչ ալբոմային սինգլ
2015 «Gecələr keçir»[10]
2016 «Complain»[11]
«Eşqini aşagı sal»
2017 «Skeletons»

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Премьера песни: Dihaj «Complain»
  2. «Azərbaycanın 'Eurovision-2017' təmsilçisi bəlli oldu». Радио «Свобода».
  3. Adams, William Lee (2016 թ․ դեկտեմբերի 5). «Azerbaijan: DiHaj - a.k.a. Diana Hajiyeva - will sing at Eurovision 2017». wiwibloggs.com. Wiwibloggs.
  4. Granger, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 5). «Azerbaijan: Diana Hajiyeva to Eurovision Song Contest 2017». eurovoix.com. Eurovoix.
  5. «Heç kimin tanımadığı yeni «Eurovision» təmsilçimiz haqqında maraqlı məlumatlar». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  6. Грандиозный концерт представительницы Азербайджана на «Евровидении-2017» и ее группы «DiHaj»
  7. «Azərbaycanı "Eurovision-2017"də Diana Hacıyeva təmsil edəcək». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 14-ին.
  8. "Eurovision"a göndərdiyimiz Diana kimdir?
  9. «DiHaj ft. Isfar Sarabski - I Break Again (2014)».
  10. «DiHaj - Gecələr Keçir (2015)».
  11. «DiHaj - Complain (2016)».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիանա Հաջիևա» հոդվածին։