Start a Fire
Արտաքին տեսք
Start a Fire | |
---|---|
Եվրատեսիլ 2014-ի երգ | |
Երկիր | Ադրբեջան |
Երգիչ(ներ) | Դիլարա Կազիմովա |
Լեզու | Անգլերեն |
Երգահան(ներ) | Ստեֆան Յորն, Յոհան Կրոնլունդ, Ալեսանդրա Գոնտհարդտ |
Բառերի հեղինակ(ներ) | Ստեֆան Յորն, Յոհան Կրոնլունդ, Ալեսանդրա Գոնտհարդտ |
Արդյունքներ | |
Կիսաեզրափակչի արդյունք | 9 |
Կիսաեզրափակչի միավորներ | 57 |
Եզրափակչի արդյունք | 22 |
Եզրափակչի միավորներ | 33 |
Ներկայանալու ժամանակագրություն | |
◄ Hold Me (2013) |
«Start a Fire» (հայերեն՝ Վառիր կրակը), ադրբեջանցի երգչուհի Դիլարա Կազիմովայի երգն է, որով ներկայացրել է Ադրբեջանը Եվրատեսիլ 2014 երգի մրցույթին Կոպենհագենում, Դանիա[1]։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակներն են՝ Ստեֆան Յորնը, Յոհան Կրոնլունդը և Ալեսանդրա Գոնտհարդտը, ովքեր շվեդ երգահաններ են։ Ըստ հայկական լրատվական կայքերի տեղեկատվության՝ երգի երաժշտության մեջ օգտագործվել է հայկական դուդուկ, որը նաև ցուցադրվում է տեսահոլովակում[2][3][4][5]։ Սակայն ըստ ru.hellomagazine.com կայքի տեղեկատվության՝ երգի երաժշտության մեջ օգտագործվում է երաժշտական գործիք բալաբանը[6], որը համարվում է ժողովրդական երաժշտական գործիք՝ ադրբեջանցիների, ուզբեկների և Հյուսիսային Կովկասի որոշ ժողովուրդների մոտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Omelyanchuk, Olena (2014 թ․ մարտի 16). «Watch tonight: Dilara Kazimova's song presentation». Eurovision.tv. Վերցված է 2014 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Ադրբեջանը «Եվրատեսիլ 2014-ին» ներկայանալու է հայկական դուդուկի հնչյունների ներքո (տեսահոլովակ)». Ankakh.com. 2014 թ․ մարտի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
- ↑ ««Եվրատեսիլ 2014»-ի Ադրբեջանի երգում հայկական դուդուկ է հնչում». Aysor.am. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Հայկական դուդուկ` Ադրբեջանի Եվրատեսիլի երգում». Hraparak.am. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ «Ադրբեջանի եվրատեսիլյան երգում հայկական դուդուկ է հնչում». Style.news.am. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
- ↑ Евровидение-2014: Швеция, Эстония, Азербайджан, Бельгия и Украина