Սամրա Ռահիմլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամրա Ռահիմլի
ESC2016 - Azerbaijan Meet & Greet 10 (crop).jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունադրբ.՝ Səmra Rəhimli
Նաև հայտնի է որպեսSamra
Ծնվել էհոկտեմբերի 19, 1994 (28 տարեկան)
Ադրբեջան Բաքու, Ադրբեջանական Հանրապետություն
ԵրկիրFlag of Azerbaijan.svg Ադրբեջան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Commons-logo.svg Samra Rahimli Վիքիպահեստում

Սամրա Ռահիմլի (ադրբ.՝ Səmra Rəhimli հոկտեմբերի 19, 1994, Բաքու, Ադրբեջան), նաև հայտնի է պարզապես Սամրա (ադրբ.՝ Səmra), ադրբեջանցի երգչուհի։ 2016 թվականին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում անցկացվող Եվրատեսիլ 2016-ին «Miracle» (հայերեն՝ Հրաշք) երգով ներկայացրել է Ադրբեջանը[1]։ Երգի մրցույթում 44 միավորով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[2][3]։ Մասնակցել է երկու վոկալային նախագծերի, ինչպիսիք են «O Ses Türkiye» (Թուրքիայի ձայնը) և «Səs Azerbaycan» (Ադրբեջանի ձայնը)։

Զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի ազգային ընտրական փուլում[4]։

Եվրատեսիլ 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը (ITV) պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ Սամրա Ռահիմլին կներկայացնի Ադրբեջանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։

Խոսելով Սամրայի և նրա երգի ընտրության մանրամասների մասին, ITV-ն նշել է, որ երգչուհին և երաժշտական կազմը ընտրվել է հիմնականում գաղտնի քվեարկության ժամանակ, ինչպես նաև ավելի քան 100 երաժշտական փորձագետների և եվրոպական ավելի քան 35 երկրների «Եվրատեսիլի» երկրպագուների հարցման ժամանակ[5]։

Երգ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եվրատեսիլ 2016» մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 10-ին Ստոկհոլմում, Սամրա Ռահիմլին հանդես է եկել «Miracle» (հայերեն՝ Հրաշք) երգով, որը գրվել է շվեդ հեղինակների Ամիր Ալիի (Amir Aly), Ջեքի Էրիկսոնի (Jakke «T.I Jakke» Erixso) և Հենրիկ Վիքսթրեմի (Henrik Wikström) կողմից։

Ինչպես ասում էր ինքը Սամրան.

Aquote1.png «Miracle» երգը ուժեղ և քաջ աղջիկների հիմն է, և որ այն ոգեշնչում է նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրած էակին և կկարողանան ճիշտ որոշումներ կայացնելով առաջ գնալ։ Թող այն և ինձ համար դառնա իրական հրաշք։
- Սամրա[6]։
Aquote2.png


Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Ալբոմ
2015 «O sevir» TBA
2016 «Miracle»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]