Այսել Մամեդովա
Այսել Մամեդովա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ադրբ.՝ Aysel Məmmədova |
Նաև հայտնի է որպես | Aisel |
Ծնվել է | հուլիսի 3, 1989 (31 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() |
Ժանրեր | ջազ և սոուլ |
Մասնագիտություն | երգչուհի, կոմպոզիտոր և դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Aysel Mammadova Վիքիպահեստում |
Այսել Մամեդովա (ադրբ.՝ Aysel Məmmədova, կամ ուղղակի Այսել (AISEL), հուլիսի 3, 1989, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի ջազ երգչուհի և երգահան[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այսել Մամեդովան ծնվել է 1989 թվականի հուլիսի 3-ին Բաքվում՝ երաժշտական ընտանիքում: 1995-2006 թվականներին հաճախել է Բյուլ-բյուլի անվան երաժշտական դպրոց, 2010 թվականին ավարտել է Բաքվի երաժշտական ակադեմիան[2]:
Երգում է ջազ և սոուլ երաժշտական ժանրերում: Մասնակցել է մի շարք երաժշտական միջոցառումների, այդ թվում՝ «Ջազի և բլյուզի կասպիական փառատոն» (2002), «Բաքվի ջազային փառատոն» (2005, 2006), «ՄուզԷներգո» իմպրովիզացիոն երաժշտության փառատոն (2007), Մոնտրյոյի ջազային փառատոն (2009) և Կովկասյան ջազ-փառատոն (2012)[2]:
2017 թվականի նոյեմբերի 8-ին հայտարարվեց, որ Այսելը Լիսաբոնում՝ «Եվրատեսիլ 2018 երգի մրցույթ»-ում, ներկայացնելու է Ադրբեջանը[2][3][4]:
2018 թվականի մարտի 4-ին Այսել Մամեդովան ներկայացրեց «Եվրատեսիլ 2018» մրցույթի համար նախատեսված «X My Heart» երգը[5]: Երգի հեղինակներն էին հույն երգահան և պրոդյուսեր Դիմիտրիս Կոնտոպուլոսը և շվեդուհի Սանդրա Բյուրմանը: Երգը ձայնագրվել է Լոնդոնում[6]:
Մամեդովային չի հաջողվել անցնել մրցույթի եզրափակիչ փուլ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Oxu.az - “Eurovision” təmsilçimiz Aysel Məmmədova kimdir? - VİDEO»։ archive.is։ 2017-11-08։ Վերցված է 2017-11-08
- ↑ 2,0 2,1 2,2 Megan Davies (8th November 2017)։ «Azerbaijan: AISEL To Lisbon» (անգլերեն)։ Eurovoix։ Վերցված է 2018-03-02
- ↑ Adams William Lee (նոյեմբերի 8, 2017)։ «AZERBAIJAN: AISEL WILL SING AT THE EUROVISION SONG CONTEST 2018»։ Վերցված է նոյեմբերի 8, 2017
- ↑ Escudero Victor M., Jordan Paul (նոյեմբերի 8, 2017)։ «Oh Mammadova! Aisel to represent Azerbaijan at Eurovision in 2018.»։ eurovision.tv։ EBU
- ↑ Eurovision Song Contest (2018-03-13)։ «Aisel - X My Heart - Azerbaijan - Official Music Video - Eurovision 2018»։ Վերցված է 2018-04-30
- ↑ Sputnik։ «Айсель Мамедова представила песню "Евровидения-2018"» (ռուսերեն)։ ru.sputnik.az։ Վերցված է 2018-04-30
|
|
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
---|---|---|
Նախորդող՝ Dihaj «Skeletons» երգով |
![]() Ադրբեջանի ներկայացուցիչը Եվրատեսիլ երգի մրցույթում 2018 |
Հաջորդող՝ Չինգիզ Մուստաֆաև «Truth» երգով |
- Հուլիսի 3 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Բաքվի երաժշտական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ադրբեջանի մասնակիցները Եվրատեսիլ երգի մրցույթում
- Ադրբեջանցի երգչուհիներ
- Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներ
- Ադրբեջանը Եվրատեսիլ երգի մրցույթում
- 21-րդ դարի երգչուհիներ
- Ադրբեջանցի դաշնակահարներ