Ռեվերբերացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ռեվերբերացիա (< լատիներեն՝ ․ reverbera- tio — անդրադարձում, լատիներեն՝ reverbe- rare — նա շպրտել), փակ շենքերում (սրահներում) ձայնի աստիճանական մարումը՝ ձայնի աղբյուրն անջատելուց հետո։ Շենքի օդային ծավալը շատ մեծ թվով սեփական հաճախականություններով բարդ տատանողակահ համակարգ է; Սեփական տատանումներից յուրաքանչյուրն ունի մարման իր գործակիցը, որը պայմանավորված է սահմանափակող մակերևույթներից անդրադարձման և տարածման ժամանակ ձայնի կլանումով։ Այդ պատճառով աղբյուրի գրգոած տարբեր հաճախականությունների սեփական տատանումները մարում են ոչ միաժամանակ։ Բնութագրվում է ոեվերբերացիայի ժամանակով, որի ընթացքում ձայնի ինտենսիվությունը նվազում է 106 անգամ։ Ռեվերբերացիայի ավելցուկային տևողությունն առաջ է բերում տհաճ դղրդյուն, իսկ անբավարար տևողությունը՝ խիստ ընդհատուն և երաժշտական «հյութեղությունից» զուրկ հնչողություն։ Արհեստականորեն ստեղծվող ռեվերբերացիայի որոշակի սահմաններում նպաստում է հնչողության բարելավմանը՝ առաջացնելով սրահի լավ «ռեզոնանսի» զգացողություն։ Ռեվերբերացիա է կոչվում է նաև ետ-հնչողության երևույթը, որն զգացվում է հատկապես ծովում, երբ սկզբնական ձայնն անդրադառնում և ցրվում է հատակից (հատակային ռեվերբերացիա) ալեկոծված մակերևույթից (մակերևութային ռեվերբերացիա․) կամ ջրային միջավայրի անհամասեռություններից, ձկներից և կենսաբանական այլ օբյեկտներից (ծավալային ռեվերբերացիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png