Գոռ Վերբինսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գոռ Վերբինսկի
Gore Verbinski 1.JPG
Ծնվել է մարտի 16, 1964 (54 տարեկան)
Ծննդավայր Օք Ռիջ, Թենեսի, ԱՄՆ
Կրթություն UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց և Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Գործունեության տարիներ 1996-այժմ
Ազգություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտացում կինոռեժիսոր, սցենարիստ, երաժիշտ և կինոպրոդյուսեր
Ոճ(եր) Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային
Պարգևներ Էնի պարգև և Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար
IMDb ID nm0893659

Գրեգոր «Գոռ» Վերբինսկի (ծնվ․ մարտի 16, 1964(1964-03-16)[1][2], Oak Ridge, Անդերսոն շրջան, Թենեսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկացի կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոռ Վերբինսկին ծնվել է 1964 թվականի մարտի 16-ին Թենեսի նահանգի[3] Օք Ռիջ քաղաքում։ 1987 թվականին ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանը։ Ռեժիսորի կարիերան սկսել է՝ նկարահանելով տեսահոլովակներ։ Նկարահանած հոլովակների համար արժանացել է մի շարք մրցանակների։ Նրա «հաճախորդների» թվում են եղել «Նայք», «Բուդվայզեր», «Կոկա-Կոլա», «7 Ապ», «Քենոն», «Յունայթեդ Աէրլայնս» ընկերությունները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին Գոռը նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մկան որս»-ը, որը հոլիվուդյան պրոդյուսերներին նկատել տվեց Վերբինսկուն։ 4 տարի անց, 2001 թվականին, նա նկարահանեց «Մեքսիկացին» ֆիլմը, որում հանդես եկան այնպիսի հոլիվուդյան գերաստղեր, ինչպիսիք են՝ Բրեդ Փիթն ու Ջուլիա Ռոբերտսը։ 2002 թվականին, Վերբինսկին փորձեց իր ուժերը ավելի լուրջ ժանրում՝ նկարահանելով «Զանգ» ֆիլմը՝ Նաոմի Ուոթսի գլխավոր դերակատարմամբ։ 2003 թվականին, հոլիվուդյան ամենահաջողակ պրոդյուսերներից մեկը, Ջերի Բրուկհայմերը Վերբինսկուն կցեց իր մեծաբյուջետ և շատ լուրջ պրոեկտին, որի անունն է «Կարիբյան ծովի ծովահենները»։ Երևի հենց ինքը՝ Ջերին չէր պատկերացնում, որ ֆիլմաշարը կունենա անհավանական կոմերցիոն հաջողություն։ Նույն թվականին նկարահանվեց ֆիլմաշարի առաջին մասը՝ «Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը»։ Ֆիլմի բյուջեն կազմեց 140 միլիոն դոլար, հասույթը կազմեց ավել քան 654 միլիոն դոլար։ Ֆիլմը սիրվեց ոչ միայն հանդիսատեսի, այլև կինոքննադատների կողմից, և արժանացավ բավականին բարձր վարկանիշի։ Այսպիսի հաջողությունը ստիպեց ստեղծողներին ֆիլմին շարունակություն տալ։ Հաշվի առնելով սցենարիստներ՝ Տեդ Էլլիոթի, Թերրի Ռոսիոի ու Ստյուարտ Բիտիի վառ երևակայությունը, Ջերի Բրուկհայմերի ոգևորությունը, ցանկությունն ու Գոռ Վերբինսկու պատրաստակամությունը, դրան գումարած նաև «Դիսնեյի» շահագրգռվածությունը, ֆրանշիզի երկրորդ մասի ստեղծումը դարձավ միայն ժամանակի խնդիր։ 2006 թվականին սկսվեցին երկրորդ մասի նկարահանումները, որն անվանվեց՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը»։

Այս մեկն իր շահույթով ու հաջողությամբ շրջանցեց առաջին մասին, վարձույթում հավաքելով ավել քան 1 միլիարդ դոլար։ Այս ֆիլմը նույնպես սիրվեց հանդիսատեսի ու կինոքննադատների կողմից, և նույնպես ստացավ բարձր վարկանիշ։ Ժամանակի սղության պատճառով երկրորդ մասի նկարահանմանը զուգահեռ նկարահանվում է նաև ֆրանշիզի 3-րդ մասը՝ «Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին»։ Այս ֆիլմն իր 300 մլն, դոլար բյուջեով հանդիսացավ որպես կինոյի պատմության ամենաթանկ ֆիլմը։ Վերբինսկուն վստահվեց կինեմատոգրաֆի ամենամեծ բյուջեն, և նա արդարացրեց իրեն։ Երրորդ մասի հասույթը գերազանցեց 963 միլիոն դոլարը։ «Ծովահենների պրոեկտում» սա եղավ Վերբինսկու վերջին ֆիլմը։ Ֆիլմաշարի հաջորդ մասը վստահվեց Ռոբ Մարշալին։ Սակայն չավարտվեց իր, դիսնեյի, և հետևաբար նաև Ջերի Բրուկհայմերի միջև համագործակցությունը։ Նրանց կողմից պլանավորվեց ևս մեկ, շատ մեծ պրոեկտ, որին մասնակցեց ծովահեններին մասնակցած գրեթե ողջ անձնակազմը։ «Միայնակ Ռենջերի» նկարահանումները սկսվեցին 2012 թվականին։ «Դիսնեյը» ֆիլմի համար հատկացրել էր 215 միլիոն դոլար, և կրկին մեծ հաջողության հույսեր ուներ։ Ֆիլմի նկարահանումները տեղի ունեցան ամենաբարձր մակարդակի վրա։ Սակայն, ֆիլմը չունեցավ հաջողության, կամ այլ կերպ ասած՝ պրոեկտը տապալվեց։ Վարձույթում մինչ օրս հավաքել է ընդամենը 260 միլիոն դոլար, ինչը, նման բյուջեյի և կատարված աշխատանքի համեմատ, շատ քիչ հասույթ է։ Ֆիլմի մասին հակասական կարծիքներ հայտնեցին հանդիսատեսներն ու լրագրողները, բայց նույն էր կինոքննադատների կարծիքը, նրանց դուր չէր եկել ֆիլմը, և նրանց կողմից ստացավ բավականին ցածր վարկանիշ։ Սա Վերբինսկու առայժմ վերջին ֆիլմն է։ Նոր պրոեկտների մասին առայժմ խոսքեր չեն գնում։

Գոռ Վերբինսկին 2011 թ․ նկարահանել է «Ռանգո» մուլտֆիլմը, որը միջին գնահատականի արժանացավ կինոքննադատների ու հանդիսատեսի կողմից։ 2012 թվականի «Օսկարի 84-րդ մրցանակաբաշխության» ժամանակ «Ռանգոն» ստացավ Օսկար, որպես լավագույն անիմացիոն ֆիլմ։ Դա Վերբինսկու առաջին և, առայժմ միակ Օսկարն է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն
1996 Ռիտուալ (կարճամետրաժ)
1997 Մկան Որս
2001 Մեքսիկացին
2002 Զանգը
2003 Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը
2005 Օթերևութաբանը
2006 Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը
2007 Կարիբյան ծովի ծովահենները. Աշխարհի ծայրին
2011 Ռանգո
2013 Միայնակ Ռենջերը

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն
2011 Ռանգո
2013 Ուոլթեր Միթթիի Անհավանական Կյանքը
2013 Միայնակ Ռենջերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. SNAC — 2010.
  2. filmportal.de
  3. [1]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]