Դեն Կաստելանետա
![]() անգլ.՝ Dan Castellaneta | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո[2] |
Կրթություն | Հյուսիսային Իլինոյսի համալսարան և Oak Park and River Forest High School? |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, կատակերգու և գրող |
Ընտրանի | Սիմփսոններ |
Ամուսին(ներ) | Deb Lacusta? |
Պարգևներ և մրցանակներ | |

Դենիել Լուիս Կաստելանետա (անգլ.՝ Daniel Louis Castellaneta, հոկտեմբերի 29, 1957[1], Չիկագո[2]), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, որն առավել հայտնի է «Սիմփսոնները» մուլտսերիալում կատարած իր աշխատանքով, որտեղ հնչյունավորել է Հոմեր Սիմփսոնին, Աբրահամ Սիմփսոնին, Կրասթին ծաղրածուին, Բարնի Գամբլին, այգեպան Վիլիին և ուրիշների[3][4][5][6][7]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաստելանետան ծնվել է Չիկագո քաղաքի Օք-Պարկ արվարձանում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հյուսիսային Իլինոյսի համալսարան։ Դպրոցում սովորելու տարիներին խաղացել է դպրոցական բեյսբոլի թիմի կազմում։ Տարիներ անց մարզչի օգնական Դիք Թրաութը նշել է․ «Դենը զվարճալի տղա էր, բայց նա գնդակը նետում էր աղջկա պես»»[8]։ Համալսարանն ավարտելուց հետո սկսել է աշխատել Չիկագոյի դերասանական խմբերից մեկում, որին նա հետո նկարագրել է որպես «այնպիսի վայր, որ եթե քեզ համար այդտեղ գտնվելը տխուր է, արագ ցույց կտա, թե ինչպես այդտեղից ուրախ հեռանաս»[8]։
Դենիելն ամուսնացել է գրող Դեբ Լակուստայի հետ, որը հետագայում դարձել է շոուի մի քանի էպիզոդների համահեղինակներից մեկը։ Բնակվում է Լոս Անջելեսում[8][9]։
Նա եղել է բուսակեր և հաճախ զբաղվել է սպորտով։
Հոմեր Սիմփսոն և այլ հնչյունավորած դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սիմփսոնները»-ում Կաստելանետայի ձայնով են խոսում Հոմեր Սիմփսոնը (հնչյունավորման ժամանակ պետք էր կզակը սեղմել կոկորդին, որպեսզի ստացվեր ձայնի անհրաժեշտ տոնայնությունը, և Հոմերի ձայնը հնչում էր ճիշտ[10]), Աբրահամ Սիմփսոնը, Բարնի Գամբլը, Կրասթին ծաղրածուն, այգեպան Վիլին, քաղաքապետ Ջո Կուիմբին, Հանս Մոլմանը, Սայդշոու Մելը, Կոդոսը, Արնի Փայը, Սքոթ Քրիսթիանը և այլ կերպարներ[11]։ Ազարիա Հենքի և Հարի Շիրերի հետ միասին եղել է սերիալի գլխավոր դերասաններից մեկը։ Շոուում կատարած իր աշխատանքի համար ստացել է չորս «Էմմի» և մեկ «Էննի»։ Բացի այդ, նա կնոջ հետ միասին մուլտֆիլմի մի քանի էպիզոդների համար գրել է սցենարներ[11][5]։
«Homer Simpson, This Is Your Wife» և «I Am Furious (Yellow)» էպիզոդներում խաղացել է ինքն իր դերը[8]։
Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | ֆ | Ընդհանուր ոչինչ | Nothing in Common | Բրայան |
1987-1990 | ս | Թրեյսի Ուլմանի շոուն | The Tracey Ullman Show | տարբեր կերպարներ |
1989 | ֆ | Ասա ինչ-որ բան | Say Anything | ուսուցիչ Դայան |
1989 | ֆ | Կ-9 | K-9 | սեղանապետ |
1989 | ֆ | Ռոուզների պատերազմը | The War of the Roses | Գեյվինի հաճախորդը |
1989-2020 | մս | Սիմփսոնները | The Simpsons | Հոմեր Սիմփսոն / այլ կերպարներ |
1990 | ս | Ալֆ | ALF | Սթիվ Մայքլս |
1990-1992 | ս | Ամուսնացած․․․ երեխաների հետ | Married… with Children | թաղման բյուրոյի տնօրեն / Փիթ |
1991 | ֆ | Չասեք մայրիկին, որ դայակը մահացել է | Don’t Tell Mom The Babysitter’s Dead | անիմացիոն տիկին Սթյուրակ |
1991-1992 | մս | Հետ դեպի ապագա | Back to the Future: The Animated Series | Էմեթ Բրաուն |
1992 | ս | Լոս Անջելեսի օրենքը | L.A. Law | Դևիդ Չեմպիոն / Հոմեր Սիմփսոն |
1994 | մֆ | Ջաֆարի վերադարձը | The Return of Jafar | Ջին |
1994 | ֆ | Հաճախորդը | The Client | Սլիք Մյուլեր |
1994 | ֆ | Սիրային պատմություն | Love Affair | Ֆիլ |
1996 | ս | Ընկերներ | Friends | կենդանաբանական այգու հսկիչ |
1996 | ֆ | Տիեզերական ջեմ | Space Jam | երկրպագու |
1998 | ֆ | Իմ հսկա | My Giant | Պերտլոու |
1998-1999 | մս | Հերկուլես | Hercules: The Animated Series | տարբեր կերպարներ |
1998-2001 | ս | Բոլորը սիրում են Ռեյմոնդին | Everybody Loves Raymond | Բրայան |
2002 | մֆ | Փիթր Փեն 2։ Վերադարձ Նևերլենդ | Return to Never Land | ծովահեններ |
2005 | ս | Աստղային դարպասներ։ ԱԳ-1 | Stargate SG-1 | Ջո Սփենսեր |
2006 | ս | Վերոնիկա Մարս | Veronica Mars | բժիշկ Քինի |
2006 | ֆ | Երջանկության հետևից | The Pursuit of Happyness | Ալան Ֆրաքեշ |
2007 | մֆ | Սիմփսոնները կինոյում | The Simpsons Movie | տարբեր կերպարներ |
2008 | ֆ | Սուպերհերոսական կինո | Superhero Movie | Կառլսոն |
2011 | ֆ | Սուպեր 8 | Super 8 | Իզի |
2012-2020 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | տարբեր կերպարներ |
2015 | ֆ | Ֆանտաստիկ քառյակ | Fantastic Four | պարոն Քենի |
2017 | մֆ | Hey Arnold! The Jungle Movie | Hey Arnold! The Jungle Movie | պապիկ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.thethings.com/dan-castellaneta-is-more-than-just-homer-simpson/
- ↑ «Дэн Кастелланета (Dan Castellaneta): фильмография, фото, биография. Актер.»։ www.ivi.tv։ Վերցված է 2021-02-05
- ↑ «Дэн Кастелланета (Dan Castellaneta) (29.10.1957): биография, фильмография, новости, статьи, интервью, фото, награды»։ www.kinonews.ru (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-05
- ↑ 5,0 5,1 «Дэн Кастелланета»։ kinozal-tv.appspot.com (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-05(չաշխատող հղում)
- ↑ «Dan Castellaneta»։ IMDb։ Վերցված է 2021-02-05
- ↑ «Nickelodeon's 'Hey Arnold!' movie gets title; 19 original voice actors returning»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2021-02-05
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 «Serial-Zone. Статья Симпсоны - Дэн Кастелланета. У нас есть все сериалы.»։ serial-zone.ru։ Վերցված է 2021-02-05
- ↑ «Дэн Кастелланета»։ kinozal-tv.appspot.com (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-13-ին։ Վերցված է 2021-02-05
- ↑ D’oh, you’re the voice — theage.com.au
- ↑ 11,0 11,1 «Персонажи, озвученные Дэном Кастелланета»։ Симпсоны вики (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-05
|