Ջաֆարի վերադարձը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջաֆարի վերադարձը
անգլ.՝ The Return of Jafar
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, հեքիաթ և երաժշտական ֆիլմ
Հորինված երկիրԱլադին
Շարքի մասն էԱլադին
ՌեժիսորԹեդ Սթոունս[1][2] և Ալան Զասլով[1][2]
ՍցենարիստՔևին Քեմբել
Միրիտ Ջ. Կոլաո
Դուան Կապիզզի (սյուժե)
Լանդգեյլ Դուգլաս (սյուժե)
Մակ ՄակԿորկլ
ՀնչյունավորումՍքոթ Ուեյնգեր[1], Լինդա Լարկին[1], Դեն Կաստալանետա, Ջոնաթան Ֆրիման[3][1], Գիլբերտ Գոթֆրիդ[3][1], Ջեյսոն Ալեքսանդր[3][1] և Ֆրենկ Ուելքեր
ԵրաժշտությունՄարկ Ուոթերս
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունDisney Television Animation, DisneyToon Studios և Ուոլթ Դիսնեյ ընկերություն
Դիստրիբյուտորներքին կապ, Նեթֆլիքս, Դիսնեյ+ և Buena Vista Home Entertainment
Տևողություն66 րոպե
ՇարքԱլադին
ՊրիկվելԱլադին
ՍիկվելԱլադին և Ալադինը և ավազակների արքան
Թվականմայիսի 20, 1994[4][5] և ապրիլի 26, 1995[5]
Բյուջե3 500 000 $
movies.disney.com/aladdin-the-return-of-jafar(անգլ.)

«Ջաֆարի վերադարձը» (անգլ.՝ The Return of Jafar), ամերիկյան լիամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ թողարկված Ուոլթ Դիսնեյ ընկերության կողմից 1994 թվականին (միանգամից տեսաերիզով), հանդիսանում է «Ալադին» մուլտֆիլմի սիքվելը և համանուն մուլտսերիալի նախաբանը։

Նախապես մուլտֆիլմը նկարահանվել է որպես «Ալադին» մուլտսերիալի փորձնական տարբերակ, հետո որոշել են այդ կադրերը միացնել որպես լիամետրաժ ֆիլմ։ «Ջաֆարի վերադարձը» մուլտֆիլմի թողարկումից 18 տարի անց այն ստացել է 6+ գնահատական (վեց տարին լրացած դիտողների համար)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թալանչի Աբիս Մալը և նրա ավազակախումբը գնում են քարանձավ, որտեղ գտնում են գանձեր։ Բայց հանկարծակի սնդուկներից մեկը «թռչում է» (բայց իրականում Աբուն էր դա բարձրացրել)։ Ալադինը, թռչելով կախարդական գորգի վրա, գողանում է թանկարժեք իրերը և արդեն Ագրաբում բաժանում է այն ժողովրդի մեջ։ Իսկ թանկարժեք քարերից պատրաստված ծաղիկը նա հատուկ թողնում է Ժասմինի համար։ Այդ ժամանակ Յագոն և Ջաֆարը, ովքեր փակված էին լամպում, դուրս են գալիս ավազից։ Կախարդը հրամայում է թութակին, որ բաց թողնի նրան, բայց վերջինս հրաժարվում է, գցում լամպը ջրհորի մեջ և թռչում Ագրաբ։

Մի անգամ Ալադինը Աբուի հետ զբոսնում է քաղաքում ընթրիքից առաջ, որի մասին հայտնել էր Ժամինը։ Յագոն գտնում է նրանց և ձևանում է վիրավորէ թաթախված փոշում մեջ։ Բայց Ալադինը չի հավատում նրան և ընկնում է թութակի հետևից։ Հանկարծ հայտնվում է Աբիս Մալը իր ավազակախմբի հետ, և սկսվում է մենամարտը։ Երիտասարդը քիչ էր մնում մահանար, բայց Յագոն փրկում է նրան և ասում է, որ նա իրեն պարտք է։ Ալադինը տանում է նրան պալատ և փակում է վանդակում, որպեսզի նախապատրաստի նրան և մնացած պալատի բնակիչներին նրա հայտնվելուն։

Գալիս է Ժասմինը, իսկ Ալադինը անում է ամեն ինչ, որպեսզի նա չտեսնի Յագոյին ժամանակից շուտ։ Լճից քիչ հեռու մրրիկաձև հայտնվում է Ջինը, որը վերադառնում է հանգստից, և տալիս է իր հին ընկերներին հուշանվերներ։ Օրը մոտենում է երեկոյին, իսկ Ալադինը և Ժասմինը քիչ էր մնում, որ ուշանային հանդիսությունից, հրավիրելով իրենց հետ Ջինին։ Սուլթանը Ալադինին հայտնում է այն մասին, որ իր մահից հետո գահը պետք է անցնի Ալադինին։ Ջինը հավանություն է տալիս այդ մտքին և հիշեցնում է Ջաֆարի և Յագոյի մասին, որոնք այդքան էլ լավ օգնականներ չէին։

Ալադինը ցանկանում էր պատմել նրանց թութակի մասին, բայց Ռաջան ներս է վազում։ Պարզվում է, որ Աբուն Յագոյի կողմն էր ուղղել վագրի ուշադրությունը։ Ժասմինը և Սուլթանը դժգոհ են մնում իրենց երդվյալ թշնամու թութակի հայտնվելուց։ Արքայադուստրը արցունքների մեջ ասում է, որ Ալադինը այդպես էլ չի փոխվել։ Նա վազում է սենյակ, իսկ Ջինը համոզում է Յագոյին հաշտեցնել իրար հետ։ Շուտով ծրագիրն աշխատում է։

Անապատում Աբիս Մալը հանկարծակիորեն ջրհորում գտնում է Ջաֆարի լամպը և ազատում է նրան։ Կախարդը ընդունում է իր մարդկային կերպարանքը և ասում է ավազակին, որ ինքը կարող է կատարել նրա երեք ցանկությունները, բայց վերջինը պետք է նվիրվի Ջաֆարի ազատմանը։ Աբիս Մալը համաձայնվում է, և նրանք միասին բռնում են Ալադինի ընկերներին, իսկ Ալադինին մեղավոր են հանում արքայադստեր և պահակների աչքի առաջ։ Ջաֆարը Ժասմինի կերպարանքով գնում է այն վայրը, որտեղ երիտասարդին պետք է գլխատեին սուլթանի սպանության համար, և ասում է.

«Ես ուզում եմ ասել՝ Ցտեսություն։ Դու թափթփուկ ես»: (անգլ.՝ «I just wanted to say good-bye, street rat.»)

Ամոթի զգացումից Յագոն ազատում է Ջինին, որը փակված էր ապակե գնդի մեջ, և վերջինս փրկում է Ալադինին մահվանից։ Հետո ազատության մեջ են հայտնվում նաև մնացածները։ Ընկերները պատրաստվում են փրկել Ագրաբը, բայց Յագոն հրաժարվում է մասնակցել դրան։ Ալադինը պատասխանում է, որ նա արդեն իսկ շատ լավ բան է արել և չի ստիպում նրան մասնակցել գործին։ Ջաֆարը շիկացնում է գետինը, որպեսզի սպանի արքայազնին, բայց օգնության է գալիս Յագոն և գցում է լամպը լավայի մեջ։ Դրա պատճառով կախարդը մահանում է, և ամեն ինչ ընկնում է իր տեղը։

Տեսարան տիտրերից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ տիտրերից հետո ցուցադրվում է տեսարան, որում Աբիս Մալը ասում է.

«Իսկ երրորդ ցանկությունն այդպես էլ չիրականացա՞վ»: (անգլ.՝ «Does this mean I don't get my third wish?»)

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը կրկնօրինակել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աբիս Մալ (անգլ.՝ Abis Mal), ավազակախմբի գլխավորն է։ Շատ հիմար է։ Գտել է Ջաֆարի լամպը և դարձել է նրա նոր տիրակալը, ամբողջ պատմության ընթացքում եղել է կատակերգական անձ, իսկ ֆիլմից հետո բազմիցս հայտնվել է հեռուստասերիալում։ Ամեն ինչ չափում է շեկելներով (հնարավոր է, որ նա հրեա է)։
  • Ավազակներ, Աբիս Մալի ավազակախումբն է։ Ցանկացել են սպանել նրան ժլատության համար, բայց, տեսնելով ահռելի մեծություն ունեցող Ջաֆարին, փախչում են անապատ։ Սակայն հեռուստասերիալի առաջին սերիայում նրանք, Աբիս Մալի վախեցած, նրան անվանում են մեծ (հաջորդ սերիաների ընթացքում, բացի 18-րդ սերիայից, նրանք էլ չեն հայտնվում)։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտության պաշտոնական ալբոմ չի թողարկվել, սակայն 4 երգ (7-10-րդ թրեքները) ներառվել են «Ալադինը և ավազակների թագավորը» մուլտֆիլմի սաունդթրեքների ալբոմում, որ վաճառքի է հանվել 1996 թվականի սեպտեմբերի 24-ին։

  1. «There’s a Party Here In Agrabah, Part 1» - Gilbert Gottfried, Merwin Foard & Robin Williams (2:12)
  2. «There’s a Party Here In Agrabah, Part 2» - Brad Kane, Gilbert Gottfried, Liz Callaway, Merwin Foard & Robin Williams (1:31)
  3. «Welcome To The Forty Thieves» - Carl Johnson & Mark Watters (1:50)
  4. «Out Of Thin Air» - Brad Kane & Liz Callaway (2:14)
  5. «Are You In Or Out?» - Jerry Orbach (2:35)
  6. «Father & Son» - Brad Kane, Merwin Foard & Robin Williams (2:08)
  7. «Arabian Nights (Reprise)» - Bruce Adler (0:47)
  8. «Forget About Love» - Brad Kane, Gilbert Gottfried & Liz Callaway (2:55)
  9. «You’re Only Second Rate» - Jonathan Freeman (2:05)
  10. «I’m Looking Out For Me» - Gilbert Gottfried (1:53)
  11. «Wedding» / «Attack Of The Forty Thieves» - Carl Johnson & Mark Watters (6:40)
  12. «The Oracle» - Carl Johnson & Mark Watters (2:11)
  13. «Magic Carpet» / «Parting The Seas» - Carl Johnson & Mark Watters (2:23)
  14. «Genie & Jasmine» / «Cassim Leaves» - Carl Johnson & Mark Watters (1:49)
  15. «Alley Talk» / «Guards Chase Aladdin» - Carl Johnson & Mark Watters (2:31)
  16. «Dark Mountain» / «The Challenge» - Carl Johnson & Mark Watters (2:30)
  17. «Aladdin & Cassim Escape» - Carl Johnson & Mark Watters (2:38)
  18. «The Hand Of Midas» - Carl Johnson & Mark Watters (2:07)
  19. «Aladdin & The King Of Thieves End Credits» - Carl Johnson & Mark Watters (1:03)

Բացի ադ, ֆիլմում հնչել է «Բարի ընկեր» երգը, կատարված Լիզ Քելլաուեյի, Դեն Քասթելլանետայի և Բրեդ Քեյնի երգը։

Ռուսական թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական ռուսական DVD-ում երգերն ստացել են հետևյալ անվանումները.

  • «Arabian Nights (Reprise)» - «Արաբական գիշեր» («Арабская ночь»)
  • «Forget About Love» - «Մոռացիր սիրո մասին» («Забудь про любовь»)
  • «You’re Only Second Rate» - «Դու միայն համար երկրորդն ես» («Ты только номер два»)
  • «I’m Looking Out For Me» - «Ես խնայում եմ ինձ» («Я дорожу собой»)
  • «Nothing In The World (Quite Like A Friend)» - «Բարի ընկեր» («Добрый друг»)

Երգերի անվանումները հայտնվում են ցանկում, որոնց օգնությամբ միանգամից հնարավոր է անցնել ֆիլմի երաժշտական տեսարաններին։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարգախոս՝ «The Aladdin Adventure Continues…».
  • Ֆիլմի առաջին մասում Ջինը գցում է թևնոցները, որոնք պահում են նրան ազատության հասնելուց, սակայն հանգստից հետո նա վերադառնում է թևնոցներով։ Հնարավոր է, որ դա նշանակում է, որ նրանք կորցրել են իրենց ուժ, և Ջինը կրում է դրանք՝ որպես սովորական զարդարանք։
  • Մուլտֆիլմը ներկայացվել է «Annie Awards» մրցանակաբաշխության ժամանակ «Մուլտֆիլմի լավագույն թողարկում, որ նախատեսված է տեսաերիզով թողարկման համար» (1994 թվական)։
  • Ռոբին Ուիլյամս (Ջինի օրիգինալ ձայնն առաջին մուլտֆիլմում) հրաժարվել է մասնակցել մուլտֆիլմի արտադրությանը Դիսնեյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։
  • Մուլտսերիալի սերիաներից մեկում՝ «Հերկուլես»-ում, հայտնվում է Ջաֆարը։ Նա դաշինք է կնքում Հադեսի հետ, և նա վերակենդանացնում է նրան։ Բայց հետո Հերկուլեսը ջարդում է նրա գավազանը, և Ջաֆարը նորից դառնում է ուրվական (սակայն նա մուսուլմանական երկրներից և այլ ժամանակներից. «Հերկուլես»-ում՝ հին Հունաստանից, «Ալադինում» ՝նոր ժամանակներից, քանի որ իսլամն ի հայտ է եկել մեր թվարկության VII դարում).
  • Ջինը փոխակերպվում է Արիելի («Ջրահարսը» մուլտֆիլմից, 1989) և լուսատիտիկ Ջիմինիին («Պինոկիո» մուլտֆիլմից, 1940)։
  • Այդ մուլտֆիլմից Աբիս Մալը ընկնում է մուլտսերիալ, որտեղ էլ ամենաշատն է հայտնվում որպես չարագործ։
  • Ջինին արտասանում է «Բիբբիդի, բոբբիդի, բու» արտահայտությունը դիսնեյական «Մոխրոտիկ» մուլտֆիլմից (1950)։
  • «Ջաֆարի վերադարձը» շարքի առաջին մուլտֆիլմն է, որ նախատեսված է միանգամից տեսաերիզով թողարկման համար։
  • «Դու միայն համար երկրորդն ես» երգի կատարման ժամանակ Ջաֆարը փոխակերպվում է Նորմա Բեյթսի, ով սարսափ ժանրի «Փսիխոզ» ֆիլմի կերպարներից էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջաֆարի վերադարձը» հոդվածին։