Ալադին (մուլտսերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալադին (այլ կիրառումներ)
Ալադին (մուլտսերիալ)
Disney's Aladdin: The Series
Եթերաշրջանների քանակ 3
Սերիաների քանակ 86 (Սերիաների ցանկ)
Պրոդյուսեր Թեդ Սթոունս
Ալան Զասլով
Սցենարիստ Ջիլ Քոլբերթ
Ֆլորո Դերի
Քանի Բոուեն
Ընկերություն The Walt Disney Company
Էկրաններին է ԱՄՆ՝ 1994 թվականի սեպտեմբերի 5[1]
Բրազիլիա՝ 1995 թվականի ապրիլի 3[1]
-ից
Սերիայի տևողություն 20 րոպե
Նախորդ Ջաֆարի վերադարձը
Հաջորդ Ալադինը և ավազակների արքան
IMDb

«Ալադինի արկածները» (անգլ.՝ Disney's Aladdin: The Series), ամերիկյան արկածային մուլտսերիալ՝ ստեղծված The Walt Disney Company-ի կողմից։ Սերիաները եթեր հեռարձակվեցին 1994-1995 թվականներին։ Սերիալը հիմնված է «Ալադին» մուլտֆիլմի վրա և հանդիսանում է «Ջաֆարի վերադարձը» մուլտֆիլմի շարունակությունը։ Ըստ սյուժեի՝ Ալադինը նշանադված է արքայադուստր Ժասմինի հետ, բայց դեռ չի ապրում Ագրաբայի պալատում, իսկ Յագո թութակն անցել է բարու կողմը և դարձել Ալադինի և Աբուի ընկերը։ Մուլտսերիալի գործողությունները հերոսներին ստիպում են բախվել տարբեր չարագործների՝ կախարդների, հրեշների, գողերի և կախարդական էակների հետ։ Չարին հաղթելու գործում Ալադինին օգնում է նրա հավատարիմ ընկեր Ջինը։

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի սյուժեն (դիպաշարը) զարգանում է «Ջաֆարի վերադարձը» վերնագրով երկրորդ ֆիլմից հետո և նախորդում «Ալադինը և ավազակների արքան» երրորդ ֆիլմին։ Չնայած ժամանակագրական առումով սերիալը հանդիսանում է «Ջաֆարի վերադարձը» ֆիլմի շարունակությունը, բայց մուլտսերիալն ավելի շուտ եթեր հեռարձակվեց, ինչի հետևանքով հանդիսատեսին այնքան էլ պարզ չէր՝ ինչպես Յագո թութակը հայտնվեց դրական հերոսների շարքում։ Չնայած Ջաֆարի անունը մի քանի անգամ հիշատակվում է սերիալում, կերպարն ինքը հայտնվում է «Հերկուլես»-«Արաբական գիշեր» քրոսրովերի առաջին երկու լիամետրաժ ֆիլմերում։

Մուլտսերիալը պատմում է Ագրաբայում ու նրա սահմաններից դուրս Ալադինի և նրա ընկերների արկածների, հերոսների՝ Չարի ուժերին հակադարձելու մասին։ Դիպաշարում երևան են գալիս մի շարք հիմնական կերպարներ և չարագործներ։ Հիմնականում գործողությունները կատարվում են գործող անձանց հարազատ, արաբական Ագրաբա (անգլ.՝ Agrabah) քաղաքում, որը գտնվում է անապատում։ Բայց ավելի հաճախ հերոսները թողնում են հարազատ երկրամասը և հայտնվում են այլ տեղերում՝

  • Օդիֆերուս (անգլ.՝ Odiferous) - երկիր, որտեղ հստակ զգացվում է գերմանական Եվրոպայի ազդեցությունը։ Այս երկրի բնակիչները միջնադարյան բարբարոսներ են, որոնք սովորել են ցանկացած խնդիր լուծել ուժի միջոցով։ Օդիֆերիացիները ռազմագիտության և ռազմական մարտավարության երկրպագուներ են։ Հիմնական նրբախորտիկը բուրավետ օդիֆերական պանիրն է։ Երկրի ղեկավարն է իշխան Անկութման՝ Ալադինի և Ժասմինի ընկերը։
  • Սև ավազների երկիր (անգլ.՝ The Land Of The Black Sand) - պետություն, որտեղ մարդիկ չեն ապրում, այլ մամլուք-զոմբիները։ Այստեղ թագավորում է սև մոգ Մոզենրաթը։ Թագավորության առավել հայտնի մասերն են՝ Միջնաբերդ (Մոզենրաթի ամրոցը). զոմբիներն ապրում են Մեռյալ քաղաքում, որի վրա իշխում է Միջնաբերդը, Դաշույնի ժայռը, որը Մոզենրաթը դարձրել է Իքս Բյուրեղ։
  • Գետցիստան (անգլ.՝ Getzistan) - պայծառ քաղաք, որը հայտնի է իր խաղային հաստատություններով։ Գետցիստանը կառավարում է սուլթան Պաստա Ալ Դենթեն։ Հերոսները մի քանի անգամ հայտնվում են այս քաղաքում, որպեսզի օգնեն սուլթանին։ Ազարտային խաղերի սիրահարների համար այս դրախտում առանձնապես ուրախ է հայտնվել Յագո թութակը։
  • Մորբիա (անգլ.՝ Morbia) - անդրաշխարհ, որտեղ իշխում է կախարդուհի Միրաժը։ Այս թագավորության շրջակայքը հիշեցնում է տիեզերք՝ լցված աստերոիդներով։ Ամեն անգամ, երբ դիտողները տեսնում են Մորբիան, աստղերով շրջապատված երևում է Սֆինքսը, որի ներսում էլ գտնվում է Միրաժի որջը։
  • Անձրևների հովիտ (անգլ.՝ Valley Of Thundra) - արևադարձային անտառ, որտեղ իշխում է թագուհի Թանդրան՝ կանաչափետուր թռչունը, որը կառավարում է համաշխարհային եղանակը։
  • Գանգ և դաշույն (անգլ.՝ Skull & Dagger) - գողաորջ Ագրաբայում։ Հաստատության մշտական այցելուների մեծամասնությունը հանդիսանում է «Գողերի գիլդիա»-ի անդամ։

Հնչունավորած դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասաններ
Կերպար Օրիգինալ տարբերակում
Ալադին Սքոթ Վեյնգեր
Ջին Դեն Կաստելանետա
Յագո Հիլբերթ Գոթֆրիդ
Արքայադուստր Ժասմին Լինդա Լարկին
Սուլթան Վել Բեթին
Ռասուլ Ջիմ Քամինգս
Ֆազիր Էդ Հիլբերդ
Աբիս Մալ Ջեյսոն Ալեքսանդր
Մոզենրաթ Ջոնաթան Բրեդիս
Միրաժ Բիբի Նոյվերթ
Մեխանիկուս Չարլզ Ադլեր
Այամ Աղուլ Համիլթոն Քեմփ
Հարուդ Ազի Բին|Մալչո Հեկտոր Էլիզոնդո
Արքայազն Անկութմա Թինո Ինսանա
Ամին Դամուլա Ջեֆ Բենեթ
Ազիզ Մայքլ Բել
Նեֆիր Ռենե Օբերժոնուա
Ամոն Ռա Թիմ Քարրի
Թանդրա Քենդի Մայլո
Սալինա Ջուլի Բրաուն
Մինոս Քիթ Դևիս
Սուլթան Պաստա ալ Դենթե Ստյուարտ Պենկին
Արբաթաս Ռոն Փերլման
Իդեն Դեբի Դերիբերի
Հիփսոդեթ Քեյթ Մալգրյու
Կապիտան Մորք Դորիան Հերվուդ
Փերի Նենսի Քարթրայթ
Ֆաթիմա Չարիթի Ջեյմս
Արքա Մահմուդ Թաժ Մոուրի
Մագմա Թոուն Լոք
Լորդ Քաոս Մեթ Ֆրյուեր
Հարթում Թոնի Ջեյ
Ավազե հրեշ Նիք Ջեյմիսոն
Համեդ Քեյ Քաթեր
Աբնոր Մալ Ջեյսոն Ալեքսանդեր
Խալիֆ Կապուկ Իրվ Իմերման
Ցին Ռոբերթ Իթո
Ցանգ Բրայան Տոչի
Արքա Պեկտոր Նիլ Ռոս
Խորհրդական Ռունտար Մայքլ Ջիթեր
Արքայազն Վազու Ջիմ Քամինգս
Գեներալ Գաուդա
Արքա Սբար
Օդիֆերեց

Սերիալի լուսագրեր (տիտրեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես սերիալի գլխավոր երաժշտական թեմա օգտագործվում է 1992 թվականին մուլտֆիլմի համար գրված «Արաբական գիշերներ» (անգլ.՝ Arabian Nights) երգը։ Լուսագրերի սկզբում օգտագործվել «Ջաֆարի վերադարձը» ֆիլմից կադրեր։ Երրորդ եթերաշրջանում դրանք փոխարինվեցին սերիալի նախկին սերիաների տեսարաններով։ Անգլերեն տարբերակում երգը կատարում է Բրայան Հենանը (անգլ.՝ Brian Hannan

Անգլերեն տարբերակ

Oh I come from a land, from a faraway place
Where the caravan camels roam
Where it's flat and immense
And the heat is intense
It's barbaric, but hey, it's home

Oh I come from a land, from a faraway place
Where the caravan camels roam
Where they cut off your ear
If they don't like your face
It's barbaric, but hey, it's home

When the wind's from the east
And the sun's from the west
And the sand in the glass is right
Come on down, stop on by
Hop a carpet and fly
To another Arabian night

Arabian nights
Like Arabian days
More often than not
Are hotter than hot
In a lot of good ways

Arabian nights
'Neath Arabian moons
A fool off his guard
Could fall and fall hard
Out there on the dunes.

Հայերեն տարբերակ

Ես եկա մի երկրից՝ մի հեռու աշխարհից,
Ուր ուղտերն են անվերջ պտտվում.
Դա էլ տունն է իրենց,
Ուր միշտ շոգն է իշխում:
Վայրի է, սակայն հայրենիք:

Ես եկա մի երկրից՝ մի հեռու աշխարհից,
Ուր ուղտերն են անվերջ պտտվում.
Ականջից կկտրեն,
Եթե քեզ չսիրեն:
Վայրի է, սակայն հայրենիք:

Արևելքն է քամոտ,
Արևմուտքն՝ արևոտ,
Ավազի ժամացույցն է քեզ մոտ.
Մոտեցի՛ր և վերև
Բարձրացի՛ր դու գորգով
Դեպի եգերաց գիշերներ:

Եգերաց գիշերներ,
Որ նման ցերեկվան,
Հաճախ՝ սև օրեր,
Շոգ, չոր գեհեններ,
Որ ունեն լավ պահեր:

Եգերաց գիշերներ
Գիշերվա լուսնի տակ
Որ ուժեղ հսկման տակ,
Ավազին դու կընկնես,
Ավազին՝ շեկ ու տաք:

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռարձակում ԱՄՆ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գոյության ողջ ընթացքում՝ 3 եթերաշրջանների ժամանակ (փաստացի երկու սերիալ է, որոնք միաժամանակ հեռարձակվում էին տարբեր ալիքներով, բայց ստեղծված անիմատորների միևնույն խմբի կողմից) յուրաքանչյուրը 20 րոպե տևողությամբ նկարահանվել է 86 սերիա։ Բացի այդ, մուլտիպլիկացիոն եռերգության վերջնական մասին թողարկումից հետո, 1998 թվականի նոյեմբերի 24-ին թողարկվեց դիսնեյյան մյուս մուլտսերիալի՝ «Հերկուլեսի» «Արաբական գիշերներ» (անգլ.՝ Arabian Nights) սերիան, որտեղ տեղի է ունենում Ալադինի և հին հունական հերոս Հերկուլեսի հանդիպումը երիտասարդ տարիներին։ Հենց այս հաշվարկով սերիալում հաշվվում է 86 սերիա։ Ցուցադրման գրաֆիկն է՝

Եթերաշրջան Սերիաների

քանակը

ԱՄՆ եթեր դուրս գալը
Պրեմիերա Ավարտ
Disney Afternoon (Եթերաշրջան 1) 65 1994 թվականի սեպտեմբերի 5 1995 թվականի փետրվարի 28
CBS (Եթերաշրջան 2) 13 1994 թվականի սեպտեմբերի 17 1994 թվականի դեկտեմբերի 10
CBS (Եթերաշրջան 3) 8 1995 թվականի սեպտեմբերի 16 1995 թվականի նոյեմբերի 25

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և անվանակարգեր
Տարի Մրցանակ Անվանակարգ Թեկնածու Արդյունք
1995 Kids' Choice Awards Blimp Award For Favorite Cartoon N/A Առաջադրված
Golden Reel Award Best Music Editor Television Series Ալեքս Ուիլքինսոն Առաջադրված
Daytime Emmy Award
(«Էմմի» առավոտյան մրցանակաբաշխություն)
Outstanding Music Direction & Composition Մարկ Ուոթերս, Ջոն Գիվեն, Հարվի Քոեն,
Կարլ Ջոնսոն և Թոմաս Ռիչարդ Շարփ
Հաղթանակ
Outstanding Film Sound Mixing Թիմոթի Ջեյ Հերիթի, Մելիսա Էլիս, Դեբ Էդեր,
Բիլ Քոփնիկ, Ջիմ Հոդսոն և Թիմոթի Բորքես
Հաղթանակ
Outstanding Film Sound Editing Ջոն Օ. Ռոբինսոն III, Մայքլ Գեյզլեր, Մարկ Ս. Փերլման,
Ուիլյամ Գրիգիս, Մելիսա Էլիս, Ռեյ Լեոնարդ, Ֆիլիս Հինթեր,
Մայքլ Հոլոմ, Թիմոթի Բորքես, Թոմ Ջագեր, Չարլզ Ռիշվալսկի,
Գրեգ ԼաՊլանտ, Քեննեթ Յանգ, Ջենիֆեր Մերտենս,
Ռոբերթ Դյուրան, Բիլ Քոփնիկ, Ջիմ Հոդսոն և Ալեքս Ուիլքինսոն
Հաղթանակ
Outstanding Animated Children's Program Թեդ Սթոուն և Ալան Զասլով Առաջադրված
Annie Awards Outstanding Animated Children's Program Ուորվիք Հիլբերթ[2] Առաջադրված
Best Individual Achievement
For Storyboarding In The Field Of Animation
Դենիս Քոյամա[2] Առաջադրված
Best Individual Achievement
For Writing In The Field Of Animation
Դուգլաս Լենգդեյլ[2] Առաջադրված
1996 Daytime Emmy Award
(«Էմմի» առավոտյան մրցանակաբաշխություն)
Outstanding Sound Mixing: Special Class Մայքլ Ջիրոն, Ալեն Լ. Սթոուն և Դեբ Էդեր Հաղթանակ
Outstanding Achievement In Animation Միրչի Մանթա, Ջերարդ Բոլդուին, Բարբարա Դուրմաշկին,
Ալան Զասլով, Ջեյմի Թոմասոն, Ռոբ ԼաԴուքա, Դեյլ Քեյս,
Բոբ Ռոթ, Բիլ Մորթս, Մարկ Սայդենբերգ,
Միրիթ Դեյ Քոլաո, Դենիս Քոյամա և Լոնի Լլոյդ
Առաջադրված

Ընտանեկան վիդեո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան VHS-թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ շոուի մի քանի սերիաներ թողարկվեցին 1995 թվականին «Ալադին և Ժասմին. Լուսնային լույսի կախարդանքը» (անգլ.՝ Aladdin & Jasmine's Moonlight Magic)[3] վերնագրով։ Թողարկումը ներառում էր «Խելագարություն լուսնային գիշերում» և «Հրապուրված Ջինը» սերիաները։

1995 թվականից 1996 թվականն ընկած ժամանակահատվածում Ամերիկայում նաև թողարկվեց 7 տեսաերիզ՝ «Արաբական արկածներ» (անգլ.՝ Arabian Adventures) շարքով, որոնցից յուրաքանչյուրը ներառում էր երկու սերիա՝

  • «Հրաշագործներ» (անգլ.՝ Magic Makers)[4]:
    • «Պարող-կործանիրը»
    • «Ամրություն»
  • «Անվեհեր ընկերներ» (անգլ.՝ Fearless Friends)[5]:
    • «Կապկային աշխատանք»
  • «Օր, երբ քարացավ թռչունը»
  • «Վառ երևակայություն» (անգլ.՝ Creatures Of Invention)[6]:
  • «Բզեզների վտանգը»
    • «Ճակատագրի ավազները»
  • «Առա՜ջ, Ջինի՛» (անգլ.՝ Team Genie)[7]:
    • «Մեծ փռշտոցի օրը»
    • «Ջինի որս»
  • «Ալադինը շտապում է օգնության» (անգլ.՝ Aladdin To The Rescue
  • «Քաղցրավենիքների գինը»
  • «Երկնային թռչուններ»
  • «Ջինը շշում» (անգլ.՝ Genie In A Jar
    * «Ահեղ մարգարեություն» * «Կեղտի օր»
  • «Ճակատագրի գանձերը» (անգլ.՝ Treasures Of Doom
    • «Ինչպես են բուժում գողերին»
    • «Իմ չքնաղ Ալադին»

Բացի այդ, որոշ սերիաների թողարկվեցին 1995-1996 թվականներին «Դիսնեյի արքայադստրերի հավաքածու. Ժասմինի կախարդական պատմություններ» (անգլ.՝ Disney Princess Collection: Jasmine's Enchanted Tales) շարքում՝

  • «Ժասմինի ցանկությունները» (անգլ.՝ Jasmine's Wish)[8]:
    • «Թագադրված առնետ»
    • «Արքան զայրացավ»
  • «Մեծագույնը գանձը» (անգլ.՝ Greatest Treasure)[9]:
    • «Չարի պարտեզ»
    • «Ամեն ինչ պարզ է, Ժասմի՛ն»
  • «Կախարդանք և գաղտնիքներ» (անգլ.՝ Magic & Mystery)[10]:
    • «Դաշույնի ժայռի գաղտնիքը»
    • «Մոռացության վարդը»
  • «Հավատարիմ սրտեր» (անգլ.՝ True Hearts)[11]:
    • «Դիտողի աչքերում»
    • «Փոփոխում»

DVD թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հանրաճանաչությանը, բազմաթիվ երկրպագուներին և Ալադինի կարճամետրաժ արկածների հանդեպ հանդիսատեսի հետաքրքրությանը՝ Walt Disney ստուդիան մինչ այժմ արտոնագրված DVD տարբերակով սերիալը չի թողարկել։ Ավելի շուտ թողարկվել են մի քանի սերիաներ «Դիսնեյյան արքայադուստրեր» մուլտֆիլմերի ընտրանի հավաքածուում, բայց դրանով ամեն ինչ եզրափակվեց։ Համացանցում հասանելի տարբերակները VHSRip կամ TVRip որակի տեսանյութեր են, այսինքն՝ տեսաերիզից թվայնացված կամ հեռուստաալիքից տեսագրված։

2004 թվականից 2005 թվականը DVD և VHS տարբերակով թողարկվեց «Արքայադուստրերի պատմություններ» (անգլ.՝ Princess Stories) հատընտիրը, որի շրջանակներում թողարկվեցին հետևյալ սերիաները՝

  • «Ի սրտե նվեր» (անգլ.՝ A Gift From The Heart)[12]՝ «Արքան զայրացավ»
  • «Պատմություններ ընկերության մասին» (անգլ.՝ Tales Of Friendship)[13]՝ «Երկնքի գերիները»
  • «Գեղեցկությունը փայլատակում է ներսից» (անգլ.՝ Beauty Shines From Within)[14]՝ «Դիտողի աչքերում»

2-րդ ռեգիոնում նույնպես թողարկվեց «Ժասմինի կախարդական պատմությունները. արքայադստեր ճանապարհորդությունները» (անգլ.՝ Jasmine’s Enchanted Tales) հավաքածուն, որը ներառում էր «Ամեն ինչ պարզ է, Ժասմի՛ն», «Չարի պարտեզ» և «Ինչպիսին է լինել գեղեցիկ» սերիաները։

«Զվարճանում ենք Դիսնեյի արքայադստրերի հետ. մաս 2» (անգլ.՝ Disney Princess Party, Volume 2)[15] հատընտիրում 2005 թվականին թողարկվեց «Փոփոխում» սերիան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.kinopoisk.ru/film/229178/dates/
  2. 2,0 2,1 2,2 «Annie Awards:Awards for 1995» (անգլերեն)։ imdb.com։ 1995 թվականի նոյեմբերի 11։ Վերցված է 2015 թվականի հունիսի 28 
  3. Amazon.com։ «Aladdin & Jasmine's Moonlight Magic»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  4. Amazon.com։ «Aladdin's Arabian Adventures: Magic Makers»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  5. Amazon.com։ «Aladdin's Arabian Adventures: Fearless Friends»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  6. Amazon.com։ «Aladdin's Arabian Adventures: Creatures Invention»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  7. Amazon.com։ «Aladdin's Arabian Adventures: Team Genie»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  8. Amazon.com։ «Jasmine's Enchanted Tales: Jasmine's Wish»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  9. Amazon.com։ «Jasmine's Enchanted Tales: Greatest Treasure»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  10. Amazon.com։ «Disney Princess Collection: Jasmine's Enchanted Tales. Magic & Mystery»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  11. Amazon.com։ «Disney Princess Collection: Jasmine's Enchanted Tales. True Hearts»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  12. Amazon.com։ «Disney Princess Stories, Vol. 1: A Gift From The Heart»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  13. Amazon.com։ «Disney Princess Stories, Vol. 2: Tales Of Friendship»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  14. Amazon.com։ «Disney Princess Stories, Vol. 3: Beauty Shines From Within»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 
  15. Amazon.com։ «Disney Princess Sing Along Songs, Vol. 2: Enchanted Tea Party»։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-08-29-ին։ Վերցված է 2013-07-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]