Ալադին մուլտսերիալի սերիաների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստորև ներկայացված է Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նկարահանած ամերիկյան «Ալադին» (անգլ.՝ Aladdin: The Series) մուլտսերիալի սերիաների ցանկը։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը հեռարձակվում էր 1994 թվականից 1995 թվականը, ընդ որում առաջին և երկրորդ եթերաշրջանները հեռարձակվում էին միաժամանակ երկու ալիքով։

Եթերաշրջան Սերիաների

քանակ

Ցուցադրումը ԱՄՆ-ում
Պրեմիերա Ավարտ
Disney Afternoon 65 1994 թվականի սեպտեմբերի 5 1995 թվականի փետրվարի 28
CBS, եթերաշրջան 1 13 1994 թվականի սեպտեմբերի 17 1994 թվականի դեկտեմբերի 10
CBS, եթերաշրջան 2 8 1995 թվականի սեպտեմբերի 16 1995 թվականի նոյեմբերի 25

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Disney Afternoon (1994-1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Հ/հ Անվանում / Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերա ԱՄՆ-ում
11"Air Feathered Friends / Փետրավոր բարեկամներ"Թոբի ՇելթոնԹեդ Սթոուն և Բրայան Սվենլի1994 թվականի սեպտեմբերի 5
Ագրաբայի շուկայում երեք փոքրիկ, բայց բավականին ուժեղ մրրիկների հարձակումից հետո Ալադինը վստահ է, որ դրանք բնական երևույթներ չեն, այլ՝ կախարդանքից օգտված սովորական գողեր։ Պատանին այնքան վստահ է իր ճշմարտացիության մեջ, որ նույնիսկ Ռասուլի հետ գրազ է գալիս Աբուի վրա. վերջինս պետք է փյունիկյան արմավներ հավաքեր պալատական պահնորդների համար։ Ալադինն ընկերների հետ ուղևորվում է Աբիս-Մալի որջ, որտեղ գտնում է վանդակում փակված Ճակատագիր-թռչունի ձագի։
22"Bad Mood Rising / Արքան զայրացավ"Ռոբ ԼաԴուքաՅան Սթրնադ1994 թվականի սեպտեմբերի 6
Ընկերները գալիս են Քվիրքստան իշխանություն, որը կառավարում է Մամուդ երիտասարդ արքան։ Զարմանալի է, բայց պետությունը գտնվում է աղքատության եզրին, քանի որ բնական աղետները ցնցում են իշխանությունը։ Պարզվում է, որ եղանակն ուղղակի կապ ունի երիտասարդ արքայի տրամադրությունից, իսկ արքան վերջին շրջանում անընդհատ տխրում է։ Ընկերները փորձում են ուրախացնել Մամուդին, բայց միայն Ժասմինին է հաջողվում, որը սկսում է հեքիաթ պատմել արքային։ Բայց երբ գալիս է տուն վերադարձի ժամանակը, Մամուդը հրաժարվում է բաց թողնել Ժասմինին։
33"To Cure A Thief / Ինչպես են գողերին բուժում"Ռոբ ԼաԴուքաՔևին Քեմբել և Բրայան Սվենլի1994 թվականի սեպտեմբերի 7
Ապաշնորհ գող Ամին Դա Մուլան փորձում է կողոպտել արքայական գանձարանը, որում գտնվում է կախարդական ձեռնոցը։ Բայց նա մազապուրծ փրկվում է հնարամտորեն պատրաստված ծուղակներից, որոնք համարյա խլում էին նրա կյանքը։ Այդ ժամանակ՝ Աբուի կատարած հերթական գողությունից հետո Ալադինը կորցնում է համբերությունը և որոշում է կապիկին կապել։ Զայրացած և նեղացած Աբուն փախչում է պալատից, իսկ Ալադինը խնդրում է Յագոյին գտնել Աբուին և համոզվել, որ վերջինս ոչ մի վատ բան չի անի։ Այսպիսով փոքրիկները հայտնվում են գողերի «Գանգ և դաշույն» ապաստարանում, որտեղ Ամին Դա Մուլան Աբուին գայթակղիչ առաջարկություն է անում։

CBS, եթերաշրջան 1 (1994)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Հ/հ Անվանում / Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերան ԱՄՆ-ում
661"Raiders Of The Lost Shark / Ձկնորսություն անապատում"Թոբի ՇելթոնՌոբերթ Շեթչեր1994 սեպտեմբերի 17
Ագրաբայի վրա հարձակվում է ավազի մեջ ապրող ահռելի շնաձուկը։ Հրեշին հետապնդելը հանձն է առնում թռչող նավը կառավարող կապիտան Մորքը։ Առաջնորդվելով ագահության ծարավով՝ Յագոն որոշում է օգնել շնաձկանը բռնելու գործում, որի որովայնը ծածկված է միմիայն թանկարժեք քարերով։

CBS, եթերաշրջան 2 (1995)[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Հ/հ Անվանում / Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերան ԱՄՆ-ում
791"The Hunted / Որսը"Ալան ԶասլովԹոմաս Հարթ1995 թվականի սեպտեմբերի 16
Ագրաբայում հայտնվում է հանելուկային արարած, որն առևանգում է բոլորին, բացի Ջինից։ Արարածը Մահթարների՝ ի ծնե ջիների թշնամիների տոհմից է։ Որպեսզի ստիպի Ջինին օգնել իրեն, առևանգում է նրա ընկերներին։ Մահթարը կազատի Ալադինին և մնացածին, եթե Ջինը օգնի իրեն ազատվել Մոզենրաթի հետապնդումներից, որն իր հետևից է ուղարկել մամլուք-զոմբինիերին[1]...

Արաբական գիշերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հ/հ Անվանում / Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարի հեղինակ Պրեմիերա ԱՄՆ-ում
871"Arabian Nights / Արաբական գիշերներ"Ֆիլ ՎայնշտեյնԲիլ Մոթց և Բոբ Ռոթ1998 թվականի նոյեմբերի 24
Ստորերկրյա թագավորության տիրակալ դժնյա Հադեսը կրկին չարագործ ծրագիր է մտածում, որը կօգնի նրան հաղթել անսասան Հերկուլեսին։ Գեհենում նա գտնում է չար կախարդ, Ագրաբա քաղաքի նախկին թագավորական վեզիր Ջաֆարի հոգին։ Դեպի անհայտություն նրան ուղարկել է «փողոցային առնետ» Ալադինը, և այժմ այն ամենը, ինչի մասին մտածում է կախարդը, վերադառնալ կենդանի մարդկանց աշխարհ, վերադարձնել նախկին հզորությունը և վրեժխնդիր լինել Ալադինից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մահթարի վերջին երևալը սերիալում։