Գիլբերտ Գոթֆրիդ
![]() անգլ.՝ Gilbert Jeremy Gottfried | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 28, 1955 |
Ծննդավայր | Քոնի Այլենդ |
Մահացել է | ապրիլի 12, 2022 (67 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Sharon Gardens Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | ստենդ ափ երգիծաբան, դերասան, ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, սցենարիստ, գրող, նմանակող, պոդքաստեր, հեղինակ, հնչյունավորող և կատակերգու |
Ամուսին(ներ) | Dara Gottfried? |
Պարգևներ և մրցանակներ | |
gilbertgottfried.com | |
Գիլբերտ Ջերեմի Գոթֆրիդ (անգլ.՝ Gilbert Jeremy Gottfried, փետրվարի 28, 1955, Քոնի Այլենդ - ապրիլի 12, 2022, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի սթենդ ափ-կոմիկ, կինոյի և հեռուստատեսության, հնչունավորման դերասան։ Առավել հայտնի է «Ալադին»[1] դեսնեյական ֆրանշիզայում Յագո թութակի դերով։ Տարբերվում է բարձր ճղճղան ձայնով և հաճախակի աչքերը կկոցելով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլբերտ Ջերեմի Գոթֆրիդը ծնվել է 1955 թվականի փետրվարի 28-ին Նյու Յորքի Բրուքլինում։ Առաջին անգամ Գոթֆրիդը որպես սթենդ ափ-կոմիկ փորձել է 15 տարեկանում Նյու Յորքի ակումբերից մեկում։ 1980 թվականին առաջին անգամ հայտնվել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստատեսային երաժշտական-երգիծական ծրագրում, որտեղ մեկ տարվա տասը թողարկման ընթացքում խաղացել է բազմաթիվ կատակերգական դերեր՝ ներառյալ քաղաքական գործիչ և բիզնեսմեն Դեվիդ Սթոքմանի և ռեժիսոր Ռոման Պոլանսկու նմանակումները։
1984 թվականի առաջին անգամ հայտնվել է մեծ էկրաններին «Աստծո տուն» ֆիլմով, իսկ 1992 թվականին ներկայացավ որպես հնչունավորման դերասան՝ «Ալադին» լիամետրաժ մուլտֆիլմում հնունավորելով Յագո թութակին։ Ավելի ուշ նա այդ թութակին բազմիցս հնչունավորել է ոչ միայն մուտֆիլմերում, այլև տեսախաղերում։ Գոթֆրիդը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իր՝ հնչունավորման կարիերան սկսվել է այդ կերպարից, որի նրա աշխատել է մուլտֆիլմում 1992 թվականին․ «Դա բեկումնային պահ էր, որով սկսվեց իմ կարիերան․ Յագոյի վրա աշխատանքն ինձ համար բացեց բազմաթիվ դռներ»[2][3]։ Գոթֆրիդի՝ այս կերպարի հնչունավորումները այնքան հայտնի դարձան, որ նրան հաճախ անվանում են «Յագո-տղա» կամ նմանատիպ մականուններ[4][5][6]։
1990-ական թվականների վերջին Գոթֆրիդը ծանոթացավ երաժշտական պրոդյուսեր (անգլ.՝ Music executive) Դարա Քչավիցի (ծնվ․ 1970 թվականին) հետ։ 2007 թվականի փետրվարի 3-ին զույգն ամուսնացավ, ունեն երկու երեխա[7]․ աղջիկը Լիլի Ասթերն է (ծնվ․ 2007 թվականին) և տղան՝ Մաքս Աարոնը (ծնվ․ 2009 թվականին)[8]։
2017 թվականին Գոթֆրիդը պատմել է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Amazing Colossal Podcast շոուում եղել է հացազրույց վերձնող թղթակից[9]։
Մահացել է 2022 թվականի ապրիլի 12-ին[10][11] մկանային դիստրոֆիայի բարդեցումից[12]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1991 թվականին արժանացել է «Ոսկե ազնվամորի» մրցանակի «Երկրորդ պլանի վատագույն դերասան» կատեգորիայում «Ֆորդ Ֆերլեյնի արկածները», «Եվ ով էլ խոսի 2» և «Դժվար երեխա» ֆիլմերում դերերի համար։
- 2009 թվականին արժանացել է «Էմմի» ցերկային մրցանակի Outstanding New Approaches — Daytime Children’s կատեգորիայում «Կիբերկոնգ» մուլտսերիալում (8 այն մարդկանց հետ համատեղ) դերի համար։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիլբերտ Գոթֆրիդը եղել է Հումոր 9/11[en] կոչվող հումորի ուղղության հիմնադիրներից մեկն է։ Ելույթ ունենալով անգլ.՝ New York Friars Club ակումբում Նյու Յորքի երկնաքերերի ահաբեկչական հարձակումից երեք շաբաթ անց, նա հայտարարեց․
![]() |
Ես ուզում էի ինքնաթիռ նստել, սակայն ուղիղ չվերթ չկար, քանի որ նրանք ասեցին, որ նրանց առաջին կայանը Էմփայր Սթեյթ Բիլդինգն է։ Բնօրինակ տեքստ (անգլ.)
I had intended to catch a plane, but could not get a direct flight because they said they have to stop at the Empire State Building first. |
![]() |
Հանրությունը լուսաբանեց Գոթֆրիդին՝ բացականչելով «Շատ շուտ է», և նա միանգամից թեման փոխեց՝ ցուցադրելով «Արիստոկրատներ» թեմայի մանրանկարները[13]։ Ի միջիայլոց հենց այս հայտնի կատակն էլ ընդգրկվել է 2005 թվականի «Արիստոկրատներ» ֆիլմում[14]։
2008 թվականին գրավել է 1-ին հորիզոնականը «աշխարհի ոչ գրավիչ 100 տղամարդկանց» ցանկում՝ ըստ thephoenix.com[15] կայքի։
2011 թվականի մարտին Գոթֆրիդը իր թվիթերյան էջում ծաղրեց Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի պահով։ Aflac ապահովագրական ընկերությունը, որի հետ կոմիկը պայմանագիր էր կնքեր իր սագ-մասկոտի հնչյունավորման համար, նրա բիզնեսի երրորդ-չորրորդը Ճապոնիայում է, այդ իսկ պատճառով անմիջապես ազատեցին Գոթֆրիդին[16]։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Լայնէկրան կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բացի հնչունավորումը
- 1985 թվական — Վատ դեղորայք/ Bad Medicine — Թոնի Սանդովալ
- 1987 թվական — Ոստիկանը Բևեռլի Հիլզից 2/ Beverly Hills Cop II — Սիդնի Բերնշտեյն
- 1988 թվական — Հաջողակ ժառանգություն / Hot to Trot — ատամնաբույժ
- 1989 թվական — Երբեք ոչ երեքշաբթի / Never on Tuesday — «Երջանիկ» Լարի Լյուփին (տիտրերում նշված չէ)
- 1990 թվական — Ֆորդ Ֆերլեյնի արկածները / The Adventures of Ford Fairlane — Ջոնի Քրանչ
- 1990 թվական — Եվ ով էլ խոսում է 2 / Look Who’s Talking Too — Ջոեյ
- 1990 թվական — Դժվար երեխա / Problem Child — միստեր Փիբոդի, մանկական հոգեբան
- 1991 թվական — Դժվար երեխա 2 / Problem Child 2 — միստեր Փիբոդի, Մորտվիլի դպրոցի տնօրեն
- 1991 թվական — Ողջյուններ դժոխքի ճանապարհից/ Highway to Hell — Հիտլեր
- 1994 թվական — Տնային խնջույք 3 / House Party 3 — ուղեբեռային գրագիր
- 2001 թվական — Ճակատագրի բերումով / Longshot — Ալեքսի ղեկավարը երաժշտական խանություն (տիտրերում չի նշվում)
- 2005 թվական — Արիստոկրատները / The Aristocrats — կամեո
- 2014 թվական — Գլուխը կորցնելու միլիոն միջոց / A Million Ways to Die in the West — Աբրահամ Լինքոլն
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բացի հնչունավորումը
- 1980—1981, 1998 թվականներ — Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում/ Saturday Night Live — Դեվիդ Սթոքման, Ռոման Պոլանսի, Նապոլեոն I և այլոք (11 թողարկումներ)
- 1991 թվական—Գիշերային դատավարություն / Night Court — Օսկար Բրաուն (3 դրվագներում)
- 1993, 1994 թվականներ — Մետաքսե կապեր / Silk Stalkings — տարբեր դերեր (2 դրվագներում)
- 1994 թվական — Զանգով փրկվածները․Հարսանիք Լաս-Վեգասում/ Saved by the Bell: Wedding in Las Vegas — Բերտ Բաններ
- 1994—1995 թվականներ — Թևեր / Wings — Լյուիս (3 դրվագներում)
- 1995 թվական — Դժվար երեխա 3 / Problem Child 3: Junior in Love — դոկտոր Փիբոդի, ատամնաբույժ
- 2004, 2006, 2007, 2010, 2011 թվականներ — Երեկոյան շոու Ջեյ Լենոյի հետ / The Tonight Show with Jay Leno — տարբեր կերպարներ (8 թողարկումներում)
- 2008 թվական — Հանա Մոնտանա / Hannah Montana — Բարնի Բիթմեն (1 դրվագում)
- 2016 թվական — Շնաձկան տորնադո 4․ Զարթոնք/ Sharknado: The 4th Awakens — Ռոն Մաքդոնալդ,Today թղթակից
- 2017 թվական — Դրվագներ / Еpisodes — ինքն իր դերում հինգերորդ եթերաշրջանի մեկ դրվագում
Հնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմեր և մուլտֆիլմեր, բացի տեսախաղերի և գովազդների
- 1992 թվական — Ալադին / Aladdin — Յագո թութակ
- 1994 թվական — Մատնաչափիկը / Thumbelina — պարոն Ժուկ
- 1994 թվական — Ջաֆարի վերադարձը / The Return of Jafar — Յագո թութակ
- 1994—1995 թվականներ — Ալադին / Aladdin — Յագո թութակ (83 դրվագներում)
- 1995—1997 թվականներ — Դաքմեն / Duckman — Արտ դե Սալվո (4 դրվագներում)
- 1996 թվական — Ալադինը և ավազակների արքան / Aladdin and the King of Thieves — Յագո թութակ
- 1998 թվական —Դոկտոր Դուլիթլ / Dr. Dolittle — շուն-մոլագար
- 2001 թվական — Չարագործների տունը։ Дом злодеев. Մկան տունը/ Mickey’s House of Villains — Յագո թութակ
- 2001—2002 թվականներ — Մկան տունը/ Disney’s House of Mouse — Յագո թութակ (7 դրվագներում)
- 2001—2002 թվականներ — Կախարդական ծնողները / The Fairly OddParents — դոկտոր Ուենդել Բենդեր (3 դրվագներում)
- 2002, 2005, 2007, 2013—2015 թվականներ — Կիբերավտոշքերթ/ Cyberchase —Դիջիթ (34 դրվագներում)
- 2004 թվական — Լեմոնի Սնիքեթ։ 33 դժբախտություններ / Lemony Snicket’s A Series of Unfortunate Events — բադիկ (հնչյունավորում, տիտրերում նշված չէ)
- 2006 թվական — Պինգվինների ֆարս / Farce of the Penguins — սառած ձվերով պինգվին
- 2007 թվական — Գրիֆինների ընտանիքը / Family Guy — ձի («Տղաները ևս լացում են» դրվագում)
- 2007 թվական — Դիսնեյի արքայադստրերի խորհրդավոր պատմությունները. Հետևիր երազանքիդ / Disney Princess Enchanted Tales: Follow Your Dreams — Յագո թութակ
- 2014 թվական — Էլֆ․ Բարեկամական երաժշտական Սուրբ ծնունդ / Elf: Buddy’s Musical Christmas — պարոն Գրինուեյ
- 2014—2016 թվականներ — Կրիա -նինջաները / Teenage Mutant Ninja Turtles — Գերագույն Քրենգ (6 դրվագներում)
Գովազդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-ական թվականներ — MTV
- 1991 թվական — Պեպսի
- 1995 թվական— Փոփ թարտս — տոստերի ձայնը
- 2000-2011 թվականի մարտի 14 — Aflac, սագ-մասկոտ
- 2001 թվական — Windows XP[17]
Տեսախաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 թվական — Disney's Aladdin in Nasira’s Revenge — Յագո թութակ
- 2002 թվական — Kingdom Hearts — Յագո թութակ
- 2005 թվական — Kingdom Hearts II — Յագո թութակ
- 2010 թվական — Kingdom Hearts Re: coded — Յագո թութակ
- 2014 թվական — Lego Batman 3: Beyond Gotham — պարոն Մկսիզփթլկ
- 2014 թվական — Kingdom Hearts HD 2.5 Remix — Յագո թութակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael Kennedy (2022 թ․ ապրիլի 16). «Aladdin: How Gilbert Gottfried Completely Changed Iago (& The Movie)». Screen Rant (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Comedian who voiced Aflac duck coming to Mohegan Sun — Norwich, CT — The Bulletin(չաշխատող հղում)
- ↑ The Search Engine that Does at InfoWeb.net Արխիվացված 2012-10-25 Wayback Machine
- ↑ «Interview with Gilbert Gottfried, performing in Utah this weekend | Burger with Relish: Music | The Salt Lake Tribune». Sltrib.com. 2011 թ․ օգոստոսի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «What to read, what art to see and what concerts to go to this week». Las Vegas Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ The Man Behind Iago Enjoying a Grate Career Արխիվացված 2012-10-26 Wayback Machine(անգլ.) на сайте nl.newsbank.com (Philadelphia Daily News[en]), 30 июня 1994
- ↑ Эванн Гастальдо. What It’s Like Being Married to Gilbert Gottfried Արխիվացված 2014-04-11 Wayback Machine(անգլ.) на сайте newser.com, 11 марта 2013
- ↑ Дейв Ицкофф. Vulgarity’s Abrasive Master, but Not at Home(անգլ.) на сайте nytimes.com, 10 марта 2013
- ↑ Angel Melendez (2017 թ․ օգոստոսի 25). «Gilbert Gottfried on Showbiz Stupidity and Hollywood Legends». Miami New Times. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
- ↑ Lattanzio, Ryan (2022 թ․ ապրիլի 12). «Gilbert Gottfried Dies: Beloved Comedian and Voice Icon Was 67» (անգլերեն). IndieWire. Վերցված է 2022 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Hamedy, Saba (2022 թ․ ապրիլի 12). «Gilbert Gottfried, iconic comedian, dies at 67 after long illness» (անգլերեն). NBC News. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Gilbert Gottfried, comedian and 'Aladdin' star, dies at 67». Chicago Tribune. 2022 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Фрэнк ДиДжиакомо. Why Have a Night Like This In times Like These? Արխիվացված 2013-06-24 Wayback Machine(անգլ.) на сайте observer.com, 8 августа 2005
- ↑ Обзор фильма Արխիվացված 2014-07-09 Wayback Machine(անգլ.) «Аристократы» на сайте rogerebert.com
- ↑ Билл Дженсен и Райан Стюарт. The 100 unsexiest men in the world Արխիվացված 2010-12-20 Wayback Machine(անգլ.) на сайте thephoenix.com, 27 марта 2008
- ↑ Марк Сина. Gilbert Gottfried Fired as Aflac Duck After Japan Tweets Արխիվացված 2011-03-15 Wayback Machine(անգլ.) на сайте hollywoodreporter.com, 14 марта 2011
- ↑ Ричард Стенджер. Microsoft’s Clippy headed for the trash Արխիվացված 2013-11-12 Wayback Machine(անգլ.) на сайте edition.cnn.com, 12 апреля 2001
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- ԿենսագրությունԱրխիվացված 2012-10-12 Wayback Machine(անգլ.) starpulse.com կայքում
- Գիլբերտ Գոթֆրիդը(անգլ.) tvguide.com կայքում
- Գիլբերտ Գոթֆրիդ կարդում է «Մոխրագույնի հիսուն երանգները» Видео 0:01:50
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլբերտ Գոթֆրիդ» հոդվածին։ |
|
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրիլի 12 մահեր
- 2022 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Նյու Յորք նահանգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ