Վինդոուզ XP

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վինդոուզ XP
Unofficial fan made Windows XP logo variant.svg
Տեսակօպերացիոն համակարգ
ՍտեղծողՄայքրոսոֆթ
ԸնտանիքWindows NT
Հիմք են ծառայելWindows 2000?
Առաջին թողարկումհունվարի 24, 1994[1]
Առկա էբազմալեզու
ԻնտերֆեյսLuna?
Արտոնագիրshareware, commercial software?, volume licensing? և Microsoft Software Assurance?
Զարգացման կարգավիճակԱջակցությունն ավարտվեց 2014 թվականի ապրիլի 8-ին
ՆախորդՎինդոուզ 2000
Վինդոուզ ME
ՀաջորդՎինդոուզ Վիստա
Microsoft Windows XP Վիքիպահեստում

Վինդոուզ XP (Windows XP) օպերացիոն համակարգ, որը Windows օպերացիոն համակարգ ընտանիքի կողմից է Microsoft ստեղծվել և թողարկվել է 2001 թվականի հոկտեմբերի 25-ին։ Այն փոխարինեց Վինդոուզ 2000 և ME տարբերակներին։ Օպերացիոն համակարգը մշակվում էր 1990-ականների վերջին և օգտագործում էր «Whistler» ծածկագիրը։ Այս օպերացիոն համակարգը ուներ ավելի օգտագործողի համար ավելի հարմար ինտերֆեյս, քան մյուսները։ Այն նաև Վինդոուզ-ի առաջին տարբերակն էր, որը հիմնված չէր MS-DOS-ի վրա։ Վինդոուզ XP-ը հետագայում փոխարինվեց Վինդոուզ Վիստա-ով 2007-ին։ Օպերացիոն համակարգին աջակցությունն ավարտվել է 2014 թվականի ապրիլի 8-ին[2]։ Այնուամենայնիվ, Վինդոուզ XP-ը դեռ շատ տարածված է որոշ երկրներում, ինչպես, օրինակ, Հայաստանում, որտեղ համակարգիչների ավելի քան 50%-ը օգտագործում է այս օպերացիոն համակարգը[3]։

Տարբերակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինդոուզ XP-ը հասանելի էր 2 տարբերակով, պրոֆեսիոնալ և տնային տարբերակով։ Կար նաև 64-բիթանոց համակարգիչների համար հատուկ պատրաստված «Windows XP Professional x64 Edition» տարբերակը[4] և ավելի ցածր գնով «Starter Edition» տարբերակը[5], որն ուներ որոշ հատկություններ և հասանելի էր միայն որոշ երկրներում, ինչպիսիք են Թաիլանդը, Վիետնամը, Թուրքիան, Ինդոնեզիան, Հնդկաստանը, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Կոլումբիան, Բրազիլիան, Արգենտինան, Պերուն, Բոլիվիա, Չիլի, Մեքսիկա, Էկվադոր, Ուրուգվայ, Մալայզիա և Վենեսուելա։ Օպերացիոն համակարգը հասանելի էր նաև շատ լեզուներով[6]։

Տեխնիկական պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրանք Վինդոուզ XP-ի հետևյալ համակարգի պահանջներն են[7]

Նվազագույն պահանջները Խորհուրդ տրվող պահանջները
Պրոցեսոր 233 ՄՀց 300 ԳՀց
ОЗУ 64 մեգաբայթ 128 ԳԲ
Վիդեոքարտ DirectX 9 DirectX 9
Կոշտ սկավառակ 1.5 ԳԲ 1.5 ԳԲ
Ազատ տեղ կոշտ սկավառակում 1.5 ԳԲ 1.5 ԳԲ
Այլ կրիչներ CD-ROM DVD-ROM

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]