DirectX

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

DirectX (անգլdirect - առաջին, անհապաղ), հանդիսանում է API հավաքածու, ստեղծված է Microsoft Windows-ում ծրագրավորման խնդիրները լուծելու համար։ Համեմատաբար ավելի շատ է կիրվառում համակարգչային խաղերի ստեղծման ժամանակ։ DirectX-ի փաթեթները հասանելի են Microsoft-ի պաշտոնական կայքում։ DirectX-ը թարցացվում է պարբերաբար խաղերի թարմացմանը զուգընթաց։

DirectX
Microsoft-DirectX-Logo-wordmark.svg
Տեսակ Ծրագրերի բաղադրիչ
Հեղինակ Microsoft
Նախագծումը՝ Մայքրոսոֆթ
ՕՀ Microsoft Windows
Զարգացման կարգավիճակ Գործադրվող
Արտոնագիր Microsoft EULA
Հիմք են ծառայել COM
Հաջորդ 12 (2015)
Կայք DirectX
DirectX Վիքիպահեստում

DirectX-ի կոմպոնենտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե DirectX API-ի բոլոր փաթեթները հանդիսանում են COM հավաքածուի փոխհամաձայնեցված օբյեկտներ։

Հիմնականում, Directx-ը բաժանվում է հետևյալ տիպերի

  • DirectX Graphics, ինտերֆեյսերի փաթեթ, ավելի հին վերսիաներում (մինչև 8.0) բաժանված հետևյալ խմբերի։
    • DirectDraw։ Պատկերային գրաֆիկայի արտահայտման միջոց (ներկայումս այն կոմպոնենտը չի սպասարկվում)։
    • Direct3D (D3D)։ Ինտերֆեյս եռաչափ պրիմիտիվների արտահայտման համար։
  • DirectInput։ Ինտերֆեյս, որը օգտագործվում է ինֆորմացիայի վերամշակման համար, որը ստացվում է համակարգչային գադժետներից ինչպիսիք են ստեղնաշարը, մկնիկը, դժոստիկներից և այլն։
  • DirectPlay: Ինտերֆեյս խաղային օնլայն ցանցում շփումը ապահովելու համար։
  • DirectSound: Ինտերֆեյս ցածր որակի ձայնի հետ աշխատելու համար (Wave ֆորմատի)։
  • DirectMusic: Ինտերֆեյս Microsoft-ում երաժշտության արտահայտման համար։
  • DirectShow: Ինտերֆեյս, օգտագործվող վիդեո և աուդիո ֆայլերը ներբեռնելու և արտաբեռնելու համար։
    • DirectX Instruments — տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս API DirectX-ի կազմության մեջ մտնելով ստեղծել և օգտագործել ծրագրային սինթեզատորներ։ DXi տեխնոլոգիան հայտնի է եղել 2001—2004 թթ., հատկապես Cakewalk-ի հետ ասոցացվող ծրագրերում, բայց որոշ -ժամանակ հետո «պարտվեց ճակատամարտը»  VST տեխնոլոգիային,ստեղծված  Steinberg-ի կողմից.
  • DirectSetup: Բաղադրիչ մաս, որը մասնակցում է DirectX-ի տեղակայմանը։
  • DirectX Media Objects: Իրականացնում ֆունկցիոնալ աջակցություն հոսքային օբյեկտների (օրինակ, կոդավորող/ապակոդավորող) ստեղծման համար։
  • Direct2D: Ինտերֆեյս երկչափ գրաֆիկան արտահայտելու համար։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում, ուղղվածություն ունենալով դեպի խաղերի ստեղծումը , DirectX ը հայտնի է դարձել այլ ծրագրային ապահովման զարգացման գործում: Օրինակի համար, DirectX-ը,  OpenGL-ի հետ միասին, շատ տարածվեց ինժեներական / մաթեմատիկական ծրագրային ապահովման մեջ։

1994 թ․Microsoft-ը պատրաստել էր գործադրել նոր Windows-ի օպերացիան համակարգը՝ Windows 95-ը։ Հիմնական ֆակտորը ըստ որի նոր ОS-ը պետք է լիներ շատ հայտնի, հանդիսանում էր ծրագրային ապահովումը, որը հնարավոր կլինի գործադրել այս օպերացիան համակարգի շնորհիվ։

Առաջին DirectX-ը գործադրվեց 1995 թսեպտեմբերին «Windows Game SDK» անվան տակ։

Մինչ DirectX- ստեղծումը, Microsoft-ը միացրել էր OpenGL-ը  Windows NT օպերացիան համակարգում։ Direct3D դարձավ OpenGL-ի փոխարինող խաղային ոլորտում։ Այստեղից էլ սկսում է «սրբազան պատերազմը» OpenGL-ի և Direct3D-ի միջև.

DirectX-ը հանդիսանում է բազա  Xbox API-ի համար. Xbox API-ն համաձայնեցված է DirectX 8.1-ի հետ, բայց թարմացումներ տվյալ վերսիայում անհնար է։

2002 թ․ Microsoft-ը թողարկեց DirectX 9-ը, շեյդեռներով և մի շարք այլ թարմացումներով։ 2002 թ-ից DirectX-ը չբավարարվեց մեկ անգամյա թարմացումով։ 2004 թ․ օգոստոսին DirectX-ում ավելացվեց շեյդերների 3.0 մակարդակի աջակցությունը (DirectX 9.0c)։

2005 թ․ ապրիլին  DirectShow-ի ինտերֆեյսը տեղափոխվեց դեպի Microsoft Platform SDK։

DirectX-ի թարմացումների ժամանակացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

DirectX-ի տարբերակներ Լոգոտիպ Տարբերակի համար Օպերացիոն համակարգ Ստեղծման տարեթիվ
DirectX 1.0 4.02.0095 Windows 95a 30 սեպտեմբեր1995
DirectX 2.0 / 2.0a   4.03.00.1096 Windows 95 OSR 2 և Windows NT ցածր 4.0-ից հունիսի 5 1996
DirectX 3.0 / 3.0a   4.04.0068 / 69 Windows 95 OSR 2.5 և Windows NT 4.0 SP3

DirectX-իվերջին տարբերակը,որը համապատասխանում է Windows NT 4.0-ին

15 սեպտեմբեր1996
DirectX 4.0   4.05.00.0155 (RC55) Հասանելի էր միայն բետա տարբերակը Windows NT 4.0-ի համար հուլիսի 16 1997
DirectX 5.0   4.05.01.1721 / 1998 Windows 98 մայիսի 5 1998
DirectX 6.0   4.06.00.0318 (RC3) Windows 98 SE

DirectX Media -իվերջին տարբերակը,որը համապատասխանում է Windows NT 4.0-ին

օգոստոսի 7 1998
DirectX 6.1   4.06.02.0436 (RC0) Windows 95/98/98SE փետրվարի 3 1999
DirectX 6.2 5.00.2516.1900(unofficial Path to DX 6.2) Windows NT/98SE/98/2000/ME օգոստոսի 21 1999
DirectX 7.0 4.07.00.0700 (RC1) Windows 2000 и Windows ME սեպտեմբերի 22 1999
DirectX 7.0a   4.07.00.0716 (RC1) Windows 95/98/98SE/2000 1999
DirectX 8.0 4.08.00.0400 (RC10) Windows 95/98/98SE/ME/2000 սեպտեմբերի 30 2000
DirectX 8.0a   4.08.00.0400 (RC14) DirectX-իվերջին տարբերակը,որը համապատասխանում է Windows 95-ին նոյեմբերի 7 2000
DirectX 8.1   4.08.01.0810

4.08.01.0881 (RC7)

Windows NT/98SE/98/XP նոյեմբերի 8 2001
DirectX 8.1b   4.08.01.0901   ???, 2002
DirectX 8.2   4.08.02.0134 (4.09.0000.0134)   ???, 2002
DirectX 9.0 4.09.0000.0900 Windows Server 2003 դեկտեմբերի 24 2002
DirectX 9.0a   4.09.0000.0901   մարտի 26 2003
DirectX 9.0b   4.09.0000.0902 (RC2)   օգոստոսի 13 2003
DirectX 9.0c   4.09.0000.0904 (RC0) Windows XP SP2DirectX-իվերջին տարբերակը,որը համապատասխանում է

Windows 98SE-ին և Windows Me-ին

օգոստոսի 9 2004
DirectX 9.0L   4.09.0000.0905 (?)
DirectX 10 (Windows Vista-ի կազմի մեջ է)
DirectX10 logo.png
6.0.6000.16386 Նոր տարբերակ Windows Vista-ի համար. նոյեմբերի 10 2006
DirectX 10.1   6.00.6001.18000 Service Pack 1 Windows Vista-ի, Windows Server 2008-ի համար Փետրվարի 42008
DirectX 11 (Windows 7-ի կազմի մեջ է)
DirectX10 logo.png
6.01.7600.16385 Windows 7, Windows Server 2008 R2 հոկտոմբերի 22 2009
6.00.6002.18107 Windows Vista SP2 և Windows Server 2008 SP2 Platform Update for Windows Vista and Windows Server 2008[1] միջոցով հոկտեմբերի 27 2009
6.01.7601.17514 Windows 7 SP1, Windows Server 2008 R2 SP1 Փետրվարի 16 2011
DirectX 11.1 ( Windows 8-ի կազմի մեջ է) [2] 6.02.9200.16384 Windows 7 SP1, Windows 8, Windows RT, Windows Server 2012 Օգոստոսի 1 2012
DirectX 11.2 (Windows 8․1-ի կազմի մեջ է) 6.03.9600.16384 Windows 8.1, Windows RT, Windows Server 2012 R2 հոկտեմբերի 18 2013
DirectX 11.3 (Windows 10-ի կազմի մեջ է) Windows 10 հուլիսի 29 2015
DirectX 12 (Windows 10-ի կազմի մեջ է) 10.00.10240.16384 Windows 10, Xbox One հուլիսի 29 2015

Համատեղելիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ ժամանակակից սարքեր պետք է DirectX-ը համատեղեն դրայվերների հետ, այլ կերպ ասած, օգտագործողը պետք է տեղադրի DirectX-ը, որպեսզի կարողանա օգտագործել բոլոր հնարավորությունները։ Ներկա պահին դրայվերների թարմացնելու ծրագիրը, Windows Update-ը, հնարավորություն է տալիս ներբեռնել անհրաժեշտ գրադարանները և ոչ ամբողջ դրայվերները։

Հետևյալ ցանկում ներկայացված են հիմնական օպերացիոն համակարգերը, որոնք համատեղելի են DirectX-ի հետ:

  • Windows 95/98/98 SE/ME;
  • Windows NT 4.0, Windows 2000, Windows 2000 Advanced Server, Windows 2000 Professional Edition, Windows 2000 Server, Windows 2000 Service Pack 2, Windows 2000 Service Pack 3, Windows 2000 Service Pack 4;
  • Windows Server 2003, Windows Server 2003 Service Pack 1, Windows Server 2003 Datacenter x64 Edition, Windows Server 2003 Enterprise x64 Edition, Windows Server 2003 Standard x64 Edition, Windows Small Business Server 2003;
  • Windows XP, Windows XP 64-bit, Windows XP Home Edition, Windows XP Media Center Edition, Windows XP Professional Edition, Windows XP Service Pack 1, Windows XP Service Pack 2, Windows XP Service Pack 3, Windows XP Starter Edition, Windows XP Tablet PC Edition;
  • Windows Vista, Windows 7, Windows 8, Windows 8.1, Windows 10;
  • Windows Server 2008, Windows Server 2008 R2, Windows Server 2012, Windows Server 2016.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Microsoft upgrades Windows Vista with DirectX 11»։ pcgameshardware.com 
  2. Новые возможности Direct3D 11.1 / Хабрахабр