Վինդոուզ 8.1
![]() | |
---|---|
![]() | |
Տեսակ | ՕՀ |
Ստեղծող | Մայքրոսոֆթ |
Ընտանիք | Windows NT |
Հիմք են ծառայել | Վինդոուզ 8 |
Առաջին թողարկում | հոկտեմբերի 17, 2013 |
Վերջին տարբերակ | 6.3.9600.17041[1] |
Առկա է | բազմալեզու |
Միջուկի տեսակ | հիբրիդ միջուկ |
Ինտերֆեյս | Universal Windows Platform?, Windows Forms, Windows Presentation Foundation, Windows API, Windows Runtime, .NET Framework?, DirectX և Media Foundation |
Արտոնագիր | օգտվելու համաձայնագիր |
Զարգացման կարգավիճակ | արդի |
Նախորդ | Վինդոուզ 8 |
Հաջորդ | Windows 10 |
Կայք | windows.microsoft.com/windows-8 |
![]() |
Windows 8.1, Windows NT ընտանիքին պատկանող օպերացիոն համակարգ՝ արտադրված Microsoft ընկերության կողմից։ Ժամանակագրական առումով հաջորդում է Windows 8 օպերացիոն համակարգին։ Համեմատած Windows 8-ի հետ, ունի մի շարք թարմացումներ ու բարելավումներ, որոնք ուղղված են համակարգչի հետ աշխատանքի հեշտացմանը։ Windows 8.1 հնարավոր է տեղադրել և օգտագործել ինչպես սենսորային, այնպես էլ սովորական համակարգիչների վրա։
Առաջին տեղեկությունները համակարգի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Windows 8.1-ի մասին տեղեկությունները ի հայտ եկան հենց նախորդ օպերացիոն համակարգի թողարկումից հետո։ 2013 թ․ մարտի 24-ին համացանցում հայտնվեց առաջին հավաքագիրը ՝ Windows Blue 9364: Հետագայում ակնհայտ դարձավ, որ Microsoft-ն արգելափակում է այն հաշիվները, որոնք օգտագործվում էին այդ հավաքագիրը տեղադրելիս։ Ավելի ուշ համացանցում հայտնվեցին Windows Blue 9374. 9385, 9471, 9477, 9483 թվանշաններով հավաքագրերը։
Անվանումը
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարտի 26-ին Մայքրոսոֆթը պաշտոնապես հաստատեց, որ ընկերությունն աշխատում է օպերացիոն համակարգի թարմացման վրա, որը ունի «Windows Blue» կոդային անվանումը։ Մայիսի 14-ին այդ թարմացումը պաշտոնապես անվանվեց Windows 8.1:
Windows 8-ի համեմատ առկա փոփոխությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավելվածները
- Internet Explorer 11
- Windows PowerShell 4.0, որով հնարավոր է կառավարել սկզբնական էկրանը, Windows Defender ծրագիրը և համակարգի այլ ծրագրային, սարքային և ցանցային բաղկացուցիչները։
- Մինչև թարմացումը տեղադրված Modern-հավելվածները չեն պահպանվում։ Բացառություն են որոշ հավելվածներ։
- Ավելացվել են Modern ոճի հետևյալ հավելվածները ՝ Skype, Զարթուցիչ, Հաշվիչ, Ձայնագրման ստուդիա, Սկաններ, Խոհարարություն, Առողջություն և ֆիթնես։ Այժմ հնարավոր է Modern հավելվածների ավտոմատ թարմացում։ Որոշակի ձևափոխումների է ենթարկվել «Կարգավորումներ»-ի Modern ոճի հավելվածը։
- Առկա է Skydrive-ի հետ ավելի խորը ինտեգրում։
Միջերեսի բարելավումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Փնտրելու ֆունկցիան ենթարկվել է խորը բարելավումերի։ Այժմ ինտերնետի առկայություն դեպքում որևէ նիշք կամ արտահայտություն փնտրելիս ցուցադրվում է նաև Bing փնտրման համակարգից արդյունքներ։ Այն պարագայում, երբ էկրանի չափսերը մեծ են, հնարավոր է մի քանի հավելվածներից կամ ծրագրերից միաժամանակյա օգտվելու հնարավորություն։ Օրինակ, եթե էկրանի չափսը կազմում է 1920x1080, ապա հնարավոր է միաժամանակ երեք ծրագրերի տեղադրում ՝ կողք կողքի։ Այժմ հնարավոր է նաև բացել աշխատասեղանը (рабочий стол) անմիջապես համակարգ մտնելուց հետո, ինչպես դա առկա էր նախորդ համակարգերում։ Windows 8.1-ում ետ է բերվել Մեկնարկ ՝ Start կոճակը, որը սեղմելուց բացվում է Modern-ինտերֆեյսը։
Modern միջերեսի բարելավումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մի քանի հավելվածներից միաժամանակյա օգտվելու հնարավորություն։
- Մեկնարկի ՝ Start-ի սալիկների մի քանի չափսեր
- Ժեստերի առկայություն
- Անհատականացման ՝ Personalize-ի ավելացված հնարավորություններ
- Որոշակի փոփոխություններ ՝ Արգելափակման էկրանի հետ կապված
- Մի քանի սալիկների չափսերի միաժամանակյա փոփոխություն
Այլ փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Windows 8.1-ում առկա են էներգիայի օգտագործման հետ կապված բարելավումներ, Intell Haswell պրոցեսսորներով աշխատող սարքերի աշխատաժամանակի երկարացում։ Ավելացվել են նաև DirectX 11.2, 3D տպիչների, բիոմետրիկ սարքերի հետ համատեղելիություն։
Windows 8.1 Update 1
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ․-ի ապրիլի 2-ին պաշտոնապես ներկայացվեց Windows 8.1 Update 1։ Սկսած ապրիլի 8-ից այն անվճար հիմունքներով հասանելի է լիցենզավորված Windows 8 և Windows 8.1 օպերացիոն համակարգերից օգտվողների համար։ Windows 8 օպերացիոն համակարգից օգտվողները կարող են տեղադրել Windows 8.1 Windows Store-ի միջոցով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|