Ճակատագրի բերումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ճակատագրի բերումով
անգլ.՝ Longshot
Ճակատագրի բերումով.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրֆիլմ անչափահասների համար
Թվական2000 և հոկտեմբերի 25, 2001[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորLionel C. Martin?[2]
Սցենարի հեղինակLou Pearlman?
ԴերակատարներHunter Tylo?[3], Փոլ Սորվինո[3], Nikki DeLoach?[3], Ջասթին Թիմբերլեյք[3], Անտոնիո Սաբատո կրտսեր[3], Լենս Բասս[3], Ջոի Ֆեյթոն[3], Lil' Kim?[3], Բրիթնի Սփիրս[3], Դուեյն Ջոնսոն[3], Zachery Ty Bryan?[3], Գիլբերտ Գոթֆրիդ[3], Լարկ Վուրհիս[3], Քեթրին Թաուն[3], Քենի Ռոջերս[3], Rus Blackwell?[3], Dustin Diamond?[3], Carrie Stevens?[3], Էլեն Ալբերտինի Դաու[3], Danielle Fishel?[3] և Chick Hearn?[3]
ԵրաժշտությունԼալո Շիֆրին

«Ճակատագրի բերումով» (անգլ. Longshot), 2001 թվականի կատակերգություն` ռեժիսոր Լայոնել Ս. Մարտինի կողմից։ Ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Գերմանիայում, բայց այդպես էլ Հյուսիսային Ամերիկայում վարձակալությամբ չտրվեց, սակայն դուրս էր եկել DVD սկավառակների վրա, որոնք հասանելի էին միայն ֆիլմի կայքում։ Ինչպես նաև վաճառվել է FYE խանութներում, «Խաչմերուկներ» ֆիլմի հետ միասին, որտեղ գլխավոր դերակատարը Բրիթնի Սփիրսն է։ Դրանից հետո ֆիլմը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։ Ֆիլմի մեկ երրորդն արտադրվել է Տորոնտոյում։

Շատ հայտնիներ, ինչպիսիք են` Լիլ Կիմը, Բրիթնի Սփիրսը և Ջասթին Թիմբերլեյկը, երկրորդական դերեր են խաղացել։ Ֆիլմի պրոդյուսեր Լու Պերլմանն աշխատել է նրանց հետ 1990-2000 թվականների սահմանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուսահատ Ալեքսը փորձում էր նմանվել իր խարիզմատիկ ավագ եղբորը` Ջեկին։ Ալեքսը խնդիր ուներ աղջիկների հետ խոսելու, պատճառն ավագ դպրոցի խուլիգաններն են, ովքեր անընդհատ ծաղրում էին նրան։ Ամենավատն այն էր, որ նա բաց էր թողել նկարահանումները, որոնք կօգնեին նրան հաղթել մեծ խաղ դպրոցի համար։ Ալեքսը միշտ համեմատվում էր Ջեկի հետ, ով հոգ էր տանում նրա մասին այն ժամանակվանից, երբ նրանք որբ մնացին, բայց ոչ առանց տհաճությունների։ Նա խնդիր ուներ ավազակ` Լասլո Պրայիսի հետ, ով բռնացրել էր Ջեկին իր կնոջ հետ։ Ջեկի կյանքը կփրկվի, եթե նա կարողանա իմանալ ամուսնու բիզնեսները ժառանգած այրու՝ Ռեյչելի գաղտնիքները։ Չնայած Ջեկը փորձում էր լավ օրինակ լինել կրտսեր եղբոր համար, սակայն գիտակցում էր, որ պետք է անի այն, ինչ Լասլոն է ցանկանում։ Նա սիրահարվում է Ռեյչելին և երդվում է երբեք չմատնել նրան, բայց հայտնվում է փակուղում, քանի որ Ալեքսը հայտնվել էր վտանգի մեջ, երբ Լասլոն սկսում է որոնել նրան, որպեսզի ցույց տա, թե ինչ է բիզնեսը։ Ամեն ինչ փոխվում է, և Ալեքսը պետք է հաղթահարեր իրեն, որպեսզի փրկեր ավագ եղբորը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Տոնի Դեկամիլլիս Ջեկ Տեյլոր
Խանտեր Տայլո Ռեյչել Մոնտգոմերի
Ջոյի Սկալտհոուպ Ալեքս Տայլոր Ջեկի եղբայր
Պոլ Սորվինո Լասլո Պրայիս ավազակ
Անտոնիո Սաբատո-մլ Տոմմի Սատոն
Ջեսսիկա Ուեսսոն Կելլի Մոնտգոմերի
Տարա Դեվիս Վիկի Տոմպսոն
Ջեն Մորիս
Ջերեմի Վայանդ Չիպ
Զակարի Տի Բռայան Դակ
Դանիել Ֆիշել Գլորիա
Էլեն Ալբերտինի Դայ տիկին Ֆլեշեր
Ջասթին Թիմբերլեյք մեքենա կայանող
Ջոյի Ֆատոն պիցցերիայի խոհարար
Բրիտնի Սպիրս ստյուարդուհի ինքնաթիռում
Կեննի Ռոջերս օդաչու
Դուեյն Ջոնսոն ավազակ
Գիլբերտ Գոտֆրիդ տիտրերում նշված չէ

Սաունդթրեկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Feel the Love» - ’N Sync
  2. «Me (Boom Shelak, Lak, Boom)» - LFO
  3. «See You Again» - O-Town
  4. «Put Your Arms Around Me» - Natural
  5. «Let’s Get This Party Started» - Take 5
  6. «Wishing on Every Star» - Innocence
  7. «So Often» - C-Note
  8. «It Don’t Bother Me» - Brizz
  9. «She’s a Mystery» - Becker
  10. «In & Out» - Ali Dee
  11. «I Just Wanna (Be with You)» - Bon Voyage
  12. «Happy» - Keli Michaels
  13. «Fall in Love» - Nicole Carter
  14. «A Reason to Love Me» - Joey Sculthorpe
  15. «Longshot Theme» - Lalo Shifrin
  16. «Longshot Theme (Remix)» - Lalo Shifrin

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]