Քենի Ռոջերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քենի Ռոջերս
անգլ.՝ Kenny Rogers
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 21, 1938(1938-08-21)[1][2][3]
ԾննդավայրՀյուստոն, ԱՄՆ
Մահացել էմարտի 20, 2020(2020-03-20)[4][5][6][…] (81 տարեկան)
Մահվան վայրՍենդի Սպրինգս, Ֆուլտոն շրջան, Ջորջիա, ԱՄՆ[7]
ԳերեզմանOaklands Cemetery
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀյուստոնի համալսարան և Նորդսայդի ավագ դպրոց
Մասնագիտություներգիչ, դերասան, հեղինակ-կատարող, երաժիշտ, ձեռնարկատեր, երաժիշտ դերասան, վիզուալ արտիստ, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ, լուսանկարիչ, արվեստների գործիչ և հեռուստատեսային դերասան
ԱմուսինՄարիան Գորդոն
Պարգևներ և
մրցանակներ
Գրեմմի մրցանակ տղամարդկանց լավագույն վոկալ կատարման համար Սիրված երկրի սինգլը ամերիկյան երաժշտական ​​մրցանակ ՝ սիրված երկրի ալբոմի համար Սիրված երկիր արական դերասան Գրեմմի մրցանակ տղամարդկանց լավագույն վոկալ կատարման համար ամերիկյան երաժշտական ​​մրցանակ ՝ սիրված երկրի ալբոմի համար Սիրված երկիր արական դերասան Սիրված երկրի սինգլը ամերիկյան երաժշտական ​​մրցանակ ՝ սիրված երկրի ալբոմի համար Սիրված երկիր արական դերասան Սիրված փոփ / ռոք տղամարդ դերասան Սիրված փոփ / ռոք ալբոմ ամերիկյան երաժշտական ​​մրցանակ ՝ սիրված երկրի ալբոմի համար Սիրված փոփ / ռոք տղամարդ դերասան «Ժողովրդի ընտրություն» մրցանակ ՝ սիրված երկրի դերասանի համար Սիրված երկրի սինգլը Սիրված երկիր արական դերասան Ամերիկյան երաժշտական ​​մրցանակի վաստակ «Ժողովրդի ընտրություն» մրցանակ ՝ սիրված երկրի դերասանի համար «Ժողովրդի ընտրություն» մրցանակ ՝ սիրված երկրի դերասանի համար Սիրված երկրի սինգլը ամերիկյան երաժշտական ​​մրցանակ ՝ սիրված երկրի ալբոմի համար Սիրված երկիր արական դերասան «Ժողովրդի ընտրություն» մրցանակ ՝ սիրված երկրի դերասանի համար «Ժողովրդի ընտրություն» մրցանակ ՝ սիրված երկրի դերասանի համար Գրեմմի մրցանակ վոկալների հետ երկրի լավագույն համագործակցության համար «Ժողովրդի ընտրություն» մրցանակ ՝ սիրված երկրի դերասանի համար «Ժողովրդի ընտրություն» մրցանակ ՝ սիրված երկրի դերասանի համար Ուիլի Նելսոնի կյանքի նվաճումների մրցանակ Հորացիո Ալջերի մրցանակ Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ և Country Music Hall of Fame and Museum?
ԱնդամությունThe First Edition? և The New Christy Minstrels?
Կայքkennyrogers.com
Kenny Rogers Վիքիպահեստում

Քենի Ռոջերս (անգլ.՝ Kenny Rogers, օգոստոսի 21, 1938(1938-08-21)[1][2][3], Հյուստոն, ԱՄՆ - մարտի 20, 2020(2020-03-20)[4][5][6][…], Սենդի Սպրինգս, Ֆուլտոն շրջան, Ջորջիա, ԱՄՆ[7][8][9]), ամերիկացի երգիչ և կինոդերասան, քանթրի երաժշտական ժանրի պատմության մեջ ամենահաջողակներից մեկը։ Նրա ստեղծագործությունը գտնվում է քանթրիի և փոփ երաժշտության եզրին, իսկ ամենահայտնի ձայնագրությունները դանդաղ սիրային բալլադներն են։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի գոստոսի 21-ին, Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Եղել է ութ երեխաներից՝ չորրորդը։

1950-ականների կեսերից մասնակցություն է ունեցել տարբեր վոկալ խմբերում, որոնք կատարում էին ջազի, ռոքի և ռիթմ ու բլյուզի տարբեր ոճերում մեղեդիներ, ամենահաջողվածը դրանցից եղել է քանթրի ռոք եռյակը «The First Edition» (1967-1976): Այդ խմբի քլուզվելուց հետո կենտրոնացել է մենահամերգային կարիերայի վրա, ինչի սկիզբն է դրել «Lucille» (1977) սինգլի՝ վինիլային ձայներիզի աղմկոտ հաջողությունը, որը զբաղեցրել է առաջին տեղը շուրջ տասներկու երկրներում (Ներառյալ Մեծ Բրիտանիան) և շահել «Գրեմմի» մրցանակ՝ քանթրի ոճում տղամարդու լավագույն վոկալի համար։

1980 թվականին կատարել է Լայոնել Ռիչիի «Lady» բալլադը, որը դարձել է նրա կարիերայի ամենառեկորդային վաճառքն ապահոված ձայնագրությունը՝ վեց շաբաթ գլխավորելով Billboard Hot 100 վաճառքի աղյուսակի վերևի հորիզոնականը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Ռոջերսը շարունակել է համագործակցել Ռիչիի (սինգլ «Տարիների ընթացքում», 1981) և այլ փոփ աստղերի հետ։ 1983 թվականին նա ձայնագրել է զուգերգեր քանթրի ժանրի երգչուհիներ Շինա Իսթոնի («Մենք այս երեկո ունենք») և Դոլլի Փարթոնի («Կղզիները հոսքի մեջ») հեղինակները՝ Bee Gees, 1-ին տեղ ԱՄՆ-ում) հետ։

1980-ականների կեսերին աշխատել է այնպիսի բարձրակարգ պրոդյուսերների հետ, ինչպիսիք են Դեյվիդ Ֆոսթերը և Ջորջ Մարտինը, սակայն 1990-ականների սկզբին նրա ժողովրդականությունը սկսում է անկում ապրել՝ պատկառելի տարիքի և քանթրի ոճում Գարթ Բրուքսի գլխավորությամբ նոր սերնդի կատարողների պատճառով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա պաշտոնապես ամուսնացել է հինգ անգամ՝

  • Ջենիս Գորդոն (ամուսնացած է եղել 1958 թվականի մայիսի 15-ից մինչև 1960 թվականի ապրիլ)- 1 երեխա
  • Ջեյն Ռոջերս (1960 թվականի հոկտեմբերից մինչև 1963 թվականը)
  • Մարգո Անդերսոն (1964 թվականի հոկտեմբերից մինչև 1976 թվականը)- 2 երեխա
  • Մարիաննա Գորդոն (1977-1993)- 1 երեխա
  • Վանդա Միլլեր (1997 թվականից)- 2 երեխա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]