Լայոնել Ռիչի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայոնել Ռիչի
Բնօրինակ անունանգլ.՝ Lionel Richie
Ի ծնե անունանգլ.՝ Lionel Brockman Richie, Jr.
Ծնվել էհունիսի 20, 1949(1949-06-20)[1][2][3][…] (74 տարեկան)
Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[3]
Ժանրերփոփ[4], սոուլ, Ֆանկ, ռիթմ էնդ բլյուզ, փոփ ռոք և նոր ալիք
Մասնագիտություներգիչ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասան և սաքսոֆոնահար
Գործիքներսաքսոֆոն, դաշնամուր[4] և վոկալ[4]
ԼեյբլMotown և Island Records
ԿրթությունՕբերնի համալսարան, Թասքիգիի համալսարան և Joliet Central High School?
ԱնդամակցությունAlpha Phi Alpha
ԱմուսինBrenda Harvey-Richie? և Diane Alexander?
Պարգևներ
Կայքlionelrichie.com
 Lionel Richie Վիքիպահեստում

Լայոնել Բրոկման Ռիչի-կրտսեր (անգլ.՝ Lionel Brockman Richie Jr, հունիսի 20, 1949(1949-06-20)[1][2][3][…], Տակսիգի, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկյան փոփ կատարող, որը 1980-ական թվականների կեսերին Մայքլ Ջեքսոնի և Պրինսի հետ թագադրվել է փոփ երաժշտության արքա։ 1981-1987 թվականներին թողարկված նրա բոլոր 13 երգերն ընդգրկվել են Billboard Hot 100 լավագույն տասնյակում, իսկ դրանցից հինգն զբաղեցրել են առաջին հորիզոնականն։

Փառքի ճանապարհին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաբամայում Ռիչին ճանաչում է ձեռք բերում, որպես վոկալիստ և սաքսոֆոնահար The Commodores խմբում, որի համար նա գրել է «Three Times a Lady» (1977) և «Still» (1979) բալլադ ստեղծագործությունները։ 1970-ական թվականների վերջին The Commodores խմբին աջակցում էր Motown Records լեյբլը, որի շնորհիվ Ռիչին սկսում է ձայնագրել սոուլ ժանրի երգեր։

1980 թվականին Լայոնելը գրում է և պրոդյուսեր է դառնում «Lady» երգը, որը դառնում է քանթրի երգիչ Քենի Ռոջերսի ամենամեծ հիթը և գլխավորում է մի շարք հիթ շարքեր, ինչպիսին է Billboard Hot 100-ը։ 1982 թվականին Ռիչին որոշում է լքել The Commodores խումբը իր սոլո կարիերայի համար։ Նույն թվականին հրապարակվում է նրա Lionel Richie ալբոմը։

1982-1986 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեցտարի Ռիչին գլխավորում է ամերիկյան չարթերը իր «Truly» (1982) և «Hello» (1983) երգերով։ Վերջին ինը տարում չի եղել այնպիսի տարի, որ նրա ստեղծագործությունները բարձր հորիզանականներ չզբաղեցնեն։ Նրա կարիերայի ավարտը դառնում է Can’t Slow Down (1984) ալբոմը, որը արժանացել է Գրեմմի մրցանակի «Տարվա լավագույն ալբոմ» անվանակարգում։

1985 թվականին Ռիչին համաձայնում է գրել «Սպիտակ գիշերներ» ֆիլմի սաունդթրեքը։ Այդ ֆիլմի սաունդթրեքը «Say You Say Me» դառնում է նրա հաջողակ հիթերից մեկը և ստանում է Օսկար ««Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում։ Նույն տարում նա Մայքլ Ջեքսոնի հետ բարեգործական ծրագրի համար գրում է «We Are the World» երգը, որը դառնում է տարվա ամենավաճառված երգը։

Հայտնիության անկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1987 թվականին, երբ թողարկվեց նրա երրորդ ալբոմը, երաժշտական փոփոխություններ եղան, ավելի արդի դարձավ ստադիոնային ռոքը։ 1996 թվականին երաժշտական խանութներում հրապարակվեց նրա նոր ալբոմը՝ Louder Than Words: Երաժշտությունը գրված էր նյու ջեք սվինգ ոճում, որն էլ նրան հաջողություն բերեց։ Ավելի ուշ նրա հաջողակ ալբոմներից մեկը դարձավ Coming Home-ը, թողարկված 2006 թվականին։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lionel Richie (1982)
  • Can’t Slow Down (1983)
  • Dancing on the Ceiling (1986)
  • Louder Than Words (1996)
  • Time (1998)
  • Renaissance (2000)
  • Just for You (2004)
  • Coming Home (2006)
  • Just Go (2009)
  • Tuskegee (2012)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Gorlinski V. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Montreux Jazz Festival Database

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]