Էլեն Ալբերտինի Դաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեն Ալբերտինի Դաու
անգլ.՝ Ellen Albertini Dow
Ծնվել էնոյեմբերի 16, 1913(1913-11-16)[1][2]
ԾննդավայրՆորթամբերլենդ շրջան, ԱՄՆ
Մահացել էմայիսի 4, 2015(2015-05-04)[1][2] (101 տարեկանում)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԿորնելի համալսարան
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, պարուսույց, դերասանուհի և թատերական ռեժիսոր
Կայքellenalbertinidow.com
Ստորագրություն
EllenADow.png

Էլեն Ալբերտինի Դաու (անգլ.՝ Ellen Albertini Dow), նոյեմբերի 16, 1913(1913-11-16)[1][2], Նորթամբերլենդ շրջան, ԱՄՆ - մայիսի 4, 2015(2015-05-04)[1][2], Լոս Անջելես, ԱՄՆ[3][4], ամերիկացի դերասանուհի[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Ալբերտինի Դաուն ծնվել է 1913 թվականի նոյեմբերի 16-ին Փենսիլվանիայում, ընտանիքի 7-րդ զավակն էր։ Ընտանիքը ֆիրմային գրասենյակի սեփականատեր էր։

1950 թվականին Ալբերտինին ամուսնացել է թատրոնի ռեժիսոր և սցենարիստ Յուջինա Դաուի հետ, ում հետ ապրել է մինչև այդ մարդու մահը 2004 թվականը։ 2015 թվականի ապրիլի 29-ին Փենսիլվանիայում կատարած չվերթից հետո նա միանգամից հիվանդանում է և տեղափոխվելով հիվանդանոց` մահանում է այնտեղ մայիսի 4-ին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

5 տարեկան հասակում արդեն սկսել է սովորել պարել և նվագել դաշնամուր։ Դերասանական բարձրագույն կրթություն նա ստացել է Իթակե քաղաքի Կորնելի համալսարանում, իսկ հետո տեղափոխվել է Նյու-Յորք, որտեղ նա սկսել է ուսումնասիրել լեգենդար արտիստներ Հանիան Հոլմի և Մարթոյ Գրեմի մասին։ Ալբերտինին նաև սկսել է սովորել Փարիզում Մարսել Մարսոյի և Ժակ Լեքոքի հետ[6]։ ԱՄՆ վերադառնալուց հետո նա սկսել է աշխատել Նյու Յորքի բազմաթիվ թատրոններում, նաև նկարահանվել է արևելյան ափի գավառների թատրոններում։ Բացի այդ, նա թատրոնի ռեժիսոր և բալետմեյստեր էր։ Նրա էկրանային նորամուտը եղել է միայն 1985 թվականին, հեռուստատեսությամբ։ Հետագա տարիներին նա նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում և ավելի քան քսան ֆիլմերում։ Նա Մեծ էկրանին ավելի շատ հիշվեց մեծ տիկնոջ՝ Դիսկո Դոթթիի դերը խաղալով «Ստուդիա 54» ֆիլմում (1998), այնուհետև` (1998) «Հարսանյաց երգիչ» ռեփ կատակերգությունում խաղալով։ Չնայած դրան, Դիսկո Դոթթի դերը նրան բերեց «Ոսկե ազնվամորի» մրցանակը` որպես «Ամենավատ դերասանուհի»։ Բացի այդ, նա խաղացել է «Գործի՛ր, քույրիկ» (1992 թ.), «Գործի՛ր, քույրիկ 2» (1993), «Սպանություն ռադիոյի երկրում» (1994 թ.) և մի քանի այլ ֆիլմերում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]