Մոխրագույնի հիսուն երանգները
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մոխրագույնի հիսուն երանգները (այլ կիրառումներ)
Մոխրագույնի հիսուն երանգները անգլ.՝ Fifty Shades of Grey | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Է. Լ. Ջեյմս |
Անվանվել է | shade of grey? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | էրոտիկ սիրային պատմություն, BDSM literature? և dark romance novel? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Անասթեյշա Սթիլ |
Նկարագրում է | ԱՄՆ և Սիեթլ |
Շարք | Հիսուն երանգներ |
Հաջորդ | Ավելի մուգ հիսուն երանգները (վեպ) |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Vintage Books |
Հրատարակման տարեթիվ | հունիսի 20, 2011 |
Կայք | eljamesauthor.com/books/fifty-shades-of-grey/(անգլ.) |
Վիքիքաղվածք | Մոխրագույնի հիսուն երանգները |
![]() |
«Մոխրագույնի հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades of Grey), անգլիացի գրող Է. Լ. Ջեյմսի սիրային էրոտիկա վեպն է՝ գրված և հրատարակված 2011 թվականին։
Գրքի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը սկզբից գրվել է ֆանֆիկի ձևով։ Այն հրապարակվել է ֆան-կայքերում Snowqueen’s Icedragon անունով։ Դրա գլխավոր կերպարները եղել են Մթնշաղ վեպի հերոսները՝ Պելլա Սվոնը և Էդվարդ Քալլենը։ Երկրպագուները դժգոհել են, որ գիրքը սեռական բովանդակություն է ունեցել, այդ պատճառով էլ Ջեյմսն այն ջնջել է և տեղադրել իր FiftyShades.com կայքում։ Ավելի ուշ նա դրանք տեղադրել է արդեն իր գրքի մեջ իսկական հերոսներով։ Երբ տպագրվել է «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպը, ֆանֆիկը ջնջվել է համացանցից։ Անձամբ Սթեֆանի Մայերը ասել է, որ դա իր ոճը չէ և ուրախ է Է. Լ. Ջեյմսի համար։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Անասթեյշա Սթիլը համեստ կույս աղջիկ է, որը համալսարանի գրականության ֆակուլտետի ուսանողուհի է և ապրում է իր լավագույն ընկերուհու՝ Քեթրին «Քեյթ» Քավանայի հետ։ Մնացել էր ընդամենը մեկ շաբաթ, որ նա ավարտեր համալսարանը, սակայն իր ընկերուհու հիվանդ լինելը ճակատագրական է լինում Անասթեյշայի համար։ Քեյթը նրան խնդրում է, որ իր փոխարեն հարցազրույց վերցնի գեղեցիկ և մեծահարուստ Քրիսթիան Գրեյից։ Հարցազրույցը այդքան էլ լավ չի անցնում և Անասթեյշան խիստ կասկածում է, որ նրանք կրկին կհանդիպեն։ Բայց պատահմամբ Գրեյը հանդիպում է աղջկան խանութում, որտեղ Անասթեյշան աշխատում է որպես վաճառող։ Եվ այդպես նրանց հանդիպումները ավելի են հաճախակի դառնում և Գրեյն Անասթեյշային առաջարկում է իր հետ պայմանագիր կնքել, ըստ որի՝ նա կկարողանա անել աղջկա հետ այն ամենը, ինչ ցանկանում է։ Եվ աղջիկը աստիճանաբար իմանում է մեծահարուստի գաղտնի սեռական հետաքրքրությունների մասին։
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քրիսթիան Գրեյ - 27-ամյա հաջողակ բիզնեսմեն, մեծահարուստ։
- Անասթեյշա "Անա" Սթիլ - ուսանող, Գրեյի ընկերուհին։
- Էլլիոթ Գրեյ - Քարրիք Գրեյի և Գրեյս Թրեվելյան-Գրեյի որդեգրած տղան, Քրիսթիան Գրեյի և Միա Գրեյի մեծ եղբայրը։
- Միա Գրեյ - Քարրիք Գրեյի և Գրեյս Թրեվելյան-Գրեյի որդեգրած աղջիկը Քրիսթիան Գրեյի և Էլլիոթ Գրեյի փոքր քույրը։
- Քեյթ Քավանա - Անասթեյշայի մտերիմ ընկերուհին։
- Ջեյսոն Թեյլոր - Քրիսթիան Գրեյի ամենավստահված թիկնապահը։
- Բժ. Գրեյս Թրեվելյան-Գրեյ - Գրեյի մայրը։
- Քարրիք Գրեյ - Գրեյի հայրը։
- Քարլա Մայ Ուիքս - Անասթեյշայի մայրը։
- Իթան Քավանա - Քեյթ Քավանայի մեծ եղբայրը։
Վաճառքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ վիճակագրական տվյալների՝ գիրքը հիմնականում կարդում են 30 անց ամուսնացած կանայք[1][2]։ Մնացած մասը հիմնականում կարդում են չափահասները կամ ուսանողները[2][3][4]։ 2012 թվականի օգոստոսի 1-ին Amazon կայքը հայտարարեց, որ «Մոխրագույնի հիսուն երանգները» գիրքը վաճառքի քանակով անցել է Հարի Փոթեր և Մթնշաղ վեպերին[5]։
Գիրքը հիմնականում գնում են առցանց։ Այն վաճառվել է Amazon Kindle-ում միլիոնավոր օրինակներով, որը ռեկորդային թիվ է դարձել։ Բանն այն է, որ մարդիկ ամաչում էին խանութից գնել, այդ պատճառով նրանք օնլայն էին գնում[6][7]։
2012 թվականի ապրիլին Է. Լ. Ջեյմսը ներառվել է «100 ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում՝ ըստTime ամսագրի[8][9]։
2012 թվականին ստեղծվել են մեծահասակների համար նախատեսված խաղալիքներ, որոնք Անասթեյշան և Քրիսթիան օգտագործել են «Մոխրագույնի հիսուն երանգները» եռագրության մեջ։
Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
Էկրանավորումը իրականացրել են Universal Studios, Focus Features[10], Michael De Luca Productions և Trigger Street Productions[11] ընկերությունները։ Այն մեծ էկրանին բարձրացել է 2015 թվականի փետրվարի 13-ին[12]։ Քրիսթիան Գրեյի կերպարը մարմնավորել է իռլանդացի դերասան և մոդել Ջեյմի Դորնանը[13][14]։ Անասթեյշայի դերը առաջարկել էին Ջենիֆեր Լոուրենսին, Էմիլիա Քլարկին, Սքարլեթ Յոհանսոնին, Մարգո Ռոբբիին, Քեթ Դեննինգսին և Էմմա Վաթսոնին։ Ի վերջո, դերը բաժին է հասել Դակոտա Ջոնսոնին, որը Դոն Ջոնսոնի և Մելանի Գրիֆֆինի դուստրն է[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Discreetly Digital, Erotic Novel Sets American Women Abuzz»։ nytimes.com (The New York Times)։ մարտի 20, 2012
- ↑ 2,0 2,1 Jenna Goudreau (2012-04-18)։ «Will Fifty Shades of Grey Make 'Mommy Porn' The Next Big Thing?»։ Forbes.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2012-05-07
- ↑ «Fifty Shades of Grey author EL James reveals real-life secrets to her readers»։ The Belfast Telegraph։ հուլիսի 4, 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է հուլիսի 8, 2012
- ↑ Doree Lewak (2012-07-12)։ «The hot sex text»։ New York Post (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է 2012-08-26
- ↑ Charlotte Meredith (2012-08-01)։ «Fifty Shades of Grey becomes the bestselling book of all time»։ Express (անգլերեն)։ NS Network։ Արխիվացված օրիգինալից 2013-09-15-ին։ Վերցված է 2012-08-03
- ↑ «Erotic novel 50 Shades of Grey unites gals, unnerves some guys»։ Fox News։ 2010-04-07։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2012-05-07
- ↑ Meredith Bennett-Smith։ «Christian Science Monitor: 50 Shades of Grey: What is the appeal?»։ Csmonitor.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2012-05-07
- ↑ «The 100 Most Influential People in the World»։ Time Magazine (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2012-08-03
- ↑ «Five Things Wrong with This Year's 'Time 100'»։ Atlantic Wire։ theatlanticwire.com։ April 2012։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2014-09-26
- ↑ Fleming Mike։ «Universal Pictures and Focus Features win Fifty Shades of Grey»։ Deadline.com։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2012-05-07
- ↑ Julie Miller (2012-07-10)։ «Fifty Shades of Grey Film Gets Oscar-Nominated Producers, Christian Grey-Casting Inspiration»։ Vanity Fair (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-10-01-ին։ Վերցված է 2012-08-03
- ↑ Justin Kroll (2013-11-13)։ «Universal Shifts ’50 Shades’ Release Date to February 2015»։ News (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2014-07-25
- ↑ «Universal нашли своего Кристиана Грея»։ The Hollywood Reporter Russia։ 2013-10-24։ Վերցված է 2014-07-25
- ↑ «Назван новый исполнитель главной роли в «50 оттенках серого»»։ РИА Новости։ 2013-10-24։ Վերցված է 2014-07-25
- ↑ «Fifty Shades Of Grey Movie Casts Charlie Hunnam And Dakota Johnson In Lead Roles»։ Showbiz News (անգլերեն)։ Yahoo! Celebrity։ 2013-09-02։ Վերցված է 2014-07-25
|