Jump to content

Ավելի մուգ հիսուն երանգները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավելի մուգ հիսուն երանգները
անգլ.՝ Fifty Shades Darker
ՀեղինակԷ. Լ. Ջեյմս
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէրոտիկ վեպ, սիրավեպ և BDSM-themed literature?
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն
Կերպար(ներ)Անասթեյշա Սթիլ
Ստեղծման տարեթիվ2011
Նկարագրում էԱՄՆ
Էջեր544
ՇարքՀիսուն երանգներ
ՆախորդՄոխրագույնի հիսուն երանգները
ՀաջորդԱզատագրված հիսուն երանգները
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչVintage Books
Հրատարակման տարեթիվապրիլի 17, 2012
OCLC825040384
Կայքeljamesauthor.com/books/fifty-shades-darker/

«Ավելի մուգ հիսուն երանգները» (անգլ.՝ Fifty Shades Darker), էրոտիկ մելոդրամա վեպ, անգլիացի կին գրող Է. Լ. Ջեյմսի «Մոխրագույնի հիսուն երանգները» եռապատման երկրորդ գիրքը։ Պատմում է քոլեջի երիտասարդ շրջանավարտի և երիտասարդ գործարարի սիրային փոխհարաբերությունների մասին։

Վեպը ներառված է 2012 թվականի լավագույն բեսթսելլերների ցանկում՝ ըստ «Publishers Weekly»-ի[1]։

Վեպի գործողությունները ծավալվում են Սիեթլ քաղաքում։ Գլխավոր հերոսուհին, քոլեջի շրջանավարտ Անասթեյշա Ստիլը երկար օրերի բաժանումից հետո հիշում է Խոսե ցուցահանդեսի մասին։ Քրիստիանն Անասթեյշային առաջարկում է տանել ցուցահանդես, և նա չի հրաժարվում առաջարկվող օգնությունից։ Նրանք գալիս են ցուցահանդես, Քրիստիանը գնում է Անասթեյշայի բոլոր լուսանկարները։ Նրանք հաշտվում են։ Քրիստիանն Անասթեյշային առաջարկում է դառնալ նրա կինը։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտին առաջին ֆիլմի պրոդյուսեր Դանա Բրունետին հայտարարել է, որ ֆիլմի շարունակության ոչ մի երաշխիք չկա[2]։ 2015 թվականի փետրվարի 6-ին ֆիլմի ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հաստատել է, որ 2016 թվականին կթողարկվի «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի սիքվելը, որը կկոչվի «Հիսուն երանգներով ավելի մուգ»[3]։ 2015 թվականի ապրիլին Լաս Վեգասում կայացած «CinemaCon» կինոդիտմանը հայտարարվել է թողարկման ամսաթիվը՝ 2017 թվականի փետրվարի 10-ը, ինչպես նաև դրա շարունակությունը, որը թողարկվել է 2018 թվականի փետրվարի 9-ին[4]։ Ֆիլմի առաջին կադրը հրապարակվել է 2015 թվականի ապրիլի 24-ին, որտեղ պատկերված է սև դիմակ դրած և հայելու մեջ նայող Քրիստիան Գրեյը (դերակատար՝ Ջեյմի Դորնան)[5][6]։ 2015 թվականի նոյեմբերին «Universal Studios»-ը հայտարարել է, որ երկու ֆիլմերն էլ կնկարահանվեն միաժամանակ[7], իսկ նկարահանումները կսկսվեն 2016 թվականի փետրվարի 9-ին և կշարունակվեն մինչև 2016 թվականի հուլիսի 12-ը[8]։

Հաստատված դերերը՝ Միսս Ռոբինսոն (Ելենա)՝ խաղացել է Ջենիֆեր Լոուրենսը, Լեյլա Ուիլյամսին մարմնավորել է Բելլա Հիթքոթը, Ջեք Հայդանի դերը (Անասթեյշայի շեֆը) խաղացել է Դևիդ Օ Ռասելը, ֆլիրտ անող ճարտարապետ Ջիա Մատեոն մարմնավորել է Արիելա Կեբբելը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Big Names Dominated Bestsellers in 2012» (անգլերեն). Publishers Weekly. 2013 թ․ հունվարի 11. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 3-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  2. BY REBECKA SCHUMANN (03/10/14). «'Fifty Shades Darker' Movie Rumors: '50 Shades Of Grey' Producer Talks Possible Sequel» (անգլերեն). ibtimes.com.
  3. BY REBECKA SCHUMANN (02/06/15). «'Fifty Shades Of Grey' Sequels Confirmed; Fans React To 'Fifty Shades Darker' And 'Fifty Shades Freed' Movie Announcement» (անգլերեն). ibtimes.com.
  4. by Pamela McClintock and Rebecca Ford (4/23/2015). «CinemaCon: 'Fifty Shades of Grey' Sequel to Hit Theaters in 2017» (անգլերեն). hollywoodreporter.com.
  5. by THR Staff (4/24/2015). «'Fifty Shades Darker': Christian Grey Masks Up for First Still (Photo)» (անգլերեն). hollywoodreporter.com.
  6. «'Fifty Shades Darker': First Photo Of Christian Grey! (Exclusive)» (անգլերեն). accesshollywood.com. 2015 թ․ ապրիլի 24.
  7. Justin Kroll (2015 թ․ նոյեմբերի 12). «'Fifty Shades of Grey' Sequels to Shoot Back-to-Back» (անգլերեն). variety.com.
  8. BY REBECKA SCHUMANN (01/05/16). «'Fifty Shades Darker' Movie 2016 Production Schedule, Location And Possible Smaller Budget Revealed» (անգլերեն). ibtimes.com.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]