Սեմ Թեյլոր-Ջոնսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սեմ Թեյլոր-Ջոնսոն
Sam Taylor-Wood & Aaron Johnson (cropped).jpg
Ծնվել էմարտի 4, 1967(1967-03-04)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրԿրոյդոն, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Կրթություն
Քաղաքացիություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, լուսանկարիչ, նկարիչ-փորագրող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր, ռեժիսոր, կինեմատոգրաֆ և վիզուալ արտիստ
ԱմուսինԱարոն Թեյլոր-Ջոնսոն
Պարգևներ
Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
IMDbID ID 0853374

Սեմ Թեյլոր-Ջոնսոն (անգլ.՝ Samantha Louise Taylor-Johnson, մարտի 4, 1967(1967-03-04)[1][2][3][…], Կրոյդոն, Քրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, դերասանուհի, նկարչուհի, լուսանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամանտա Լուիզ Թեյլոր-Ջոնսոնը ծնվել է 1967 թվականի մարտի 4-ին Քրոյդոնում (Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիա)։ Նրա հայրը՝ Դեյվիդը լքել է ընտանիքը, երբ նա դեռ ինը տարեկան էր։ Նրա մայրը՝ Ջերալդինը, յոգայի ուսուցիչ էր և աստղագուշակ։ Նա ունի կրտսեր քույր (Էշլի) և համամայր եղբայր (Քրիստիան)։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմը իր նկարիչի կարիերան սկսել է 90-ականների սկզբին։ Նա նկարիչների խմբից էր, որոնք հայտնի են որպես Երիտասարդ բրիտանական նկարիչներ։ Ավելի ուշ նա սկսել է ավելի շատ ժամանակ հատկացնել լուսանկարչությանը։ 1994 թվականին խաղացել է իր միակ դերը կինոյում՝ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմում աղջիկը բարում։ 1990-ականների վերջին նա սկսել է իր կարիերան որպես ռեժիսոր, ռեժիսորական առաջնաելույթը եղել է «Անհամապատասխանություն» ֆիլմը (1996)։

Նա նաև սցենարիստ է, պրոդյուսեր և լուսանկարիչ։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնություն և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականից մինչև 2009 թվականը Թեյլոր Ջոնսոնը ամուսնացած է եղել արտ դիլեր Ջեմ Ջոփլինգի հետ, որից ունի երկու դուստր՝ Անժելիկա Ջոփլինգ և Ջեսի Ֆենիկս Ջոփլինգ[6][7]։

2012 թվականի հունիսի 21-ից Թեյլոր-Ջոնսոնը ամուսնացած է դերասան Աարոն Թեյլոր-Ջոնսոնի հետ, ում հետ հանդիպել է իրենց հարսանիքից երեք տարի առաջ։ Ամուսիններն ունեն երկու դուստր՝ Ուայլդա Ռեյ Ջոնսոն[8][9] և Ռոմի Հիրո Ջոնսոն[10][11]։

Առողջական խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյլոր-Ջոնսոնը երկու անգամ հիվանդացել է քաղցկեղով։ 1997 թվականի դեկտեմբերին նրա մոտ ախտորոշել են կոլոռեկտալ քաղցկեղ[12]։ 2000 թվականին նրա մոտ ախտորոշվել է կրծքագեղձի քաղցկեղ[13]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 — Անհամապատասխանություն / Misfit
  • 2006 — Արգելված է ցուցադրել / Destricted
  • 2008 — Սիրում եմ քեզ շատ / Love You More
  • 2009 — Դառնալ Ջոն Լենոն / Nowhere Boy
  • 2011 — Ջեյմս Բոնդի աջակցությունը կանանց միջազգային օրվան / James Bond Supports International Women's Day
  • 2015 — Մոխրագույնի հիսուն երանգները / Fifty Shades of Grey[14][15]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 — Արգելված է ցուցադրել/Destricted

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — Սիրում եմ քեզ շատ/Love You More

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 — Տղան հանդիպում է աղջկան/Boy Meets Girl՝ աղջիկը բարում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Sam Taylor-Wood — 2008.
  3. 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  5. Companies House — 1988.
  6. «Noah, Sherna, "Art couple Taylor-Wood and Jopling to separate after 11 years' marriage" The Independent 20 September 2008»։ Արխիվացված է օրիգինալից 25 September 2008-ին։ Վերցված է 17 March 2020 
  7. "Powerful art-world marriage ends." BBC News, 19 September 2008
  8. «Sam Taylor-Wood and Aaron Johnson become the parents of baby girl Wylda»։ The Daily Mail։ July 8 2010 
  9. «Sam Taylor-Wood: I'd love another child with Aaron Johnson»։ The Daily Telegraph։ November 7 2010։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-10-ին։ Վերցված է 2020-03-17 
  10. «Aaron Johnson, Sam Taylor-Wood Welcome Daughter Romy Hero»։ People։ 2012-01-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-11-ին։ Վերցված է 2012-01-25 
  11. «Sam Taylor-Wood's baby is another Hero | Showbiz»։ thisislondon.co.uk։ 2012-01-25։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-28-ին։ Վերցված է 2012-01-25 
  12. The Telegraph, "Sam Taylor-Wood: the bigger pricture
  13. The Telegraph, "Sam Taylor-Wood: the bigger picture"
  14. «Пятьдесят оттенков серого» снимет Сэм Тейлор-Джонсон (Тейлор-Вуд)
  15. Выбран режиссёр для экранизации «50 оттенков серого»