Հիսուն երանգով ավելի մուգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հիսուն երանգով ավելի մուգ
Fifty Shades Darker
Fifty Shades of Grey 2 Titel.png
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա, էրոտիկ ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքFifty Shades Darker
Թվական2017, փետրվարի 9, 2017[1], փետրվարի 9, 2017, փետրվարի 10, 2017 և փետրվարի 8, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորJames Foley[2][3][4]
ՊրոդյուսերՄայկլ Դե Լուկա, Է. Լ. Ջեյմս և Dana Brunetti
Սցենարի հեղինակNiall Leonard
ԴերակատարներՋեյմի Դորնան[2][3][4] և Դակոտա Ջոնսոն
ՕպերատորՋոն Շվարցման
ԵրաժշտությունԴենի Էլֆման
ՄոնտաժՌիչարդ Ֆրենսիս-Բրյուս
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունUniversal Studios
Տևողություն118 րոպե
Բյուջե55 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ381 500 000 ԱՄՆ դոլար[5]
Պաշտոնական կայքէջ

Հիսուն երանգով ավելի մուգ (անգլ.՝ Fifty Shades Darker), ամերիկյան մելոդրամա նկարահանված ռեժիսոր Ջեյմս Ֆոուլի կողմից, որը ստեղծված է Է․ Լ․ Ջեյմսի նույնանուն վեպի հիման վրա, այն «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի շարունակությունն է[6]։ Գլխավոր դերերը կատարեցին Դակոտա Ջոնսոնը և Ջեյմի Դորնանը։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2017 թվականի փետրվարի 2-ին Լոս Անջելեսի[7] հյուրանոց-կինոթատրոն «Ասիա»-ում։ Ֆիլմի համաշխարհային վարձույթը թողարկվել է փետրվարի 8-ին[8]։ Ռուսաստանում ֆիլմի թողարկումը տեղի է ունեցել 2017 թվականի փետրվարի 9-ին[9], ԱՄՆ-ում՝ փետրվարի 10-ին[10]։

Ֆիլմը պատմում է, որ մինչ Քրիստիան Գրեյը պայքարում է իր ներքին դևերի դեմ, Անասթեյշա Սթիլը ստիպված է դիմակայել այն կանանց բարկությանը և նախանձին, ովքեր եղել էին Գրեյի հետ մինչ ինքը[9][11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անաստասիա Սթիլենը Քրիստիան Գրեյին լքելուց հետո, սկսում է տեսնել մղձավանջներ, իր ծանր, բռնություններով լի մանկության մասին: Մինչդեռ Աննան նոր աշխատանք է սկսում Ջեկ Հիդի Seattle Independent Publishing հրատարակչություն որպես խմբագիր և նրա օգնական, ում նախորդ օգնականները դուրս են եկել վերջին տասնութ ամիսների ընթացքում: Աննան անսպասելիորեն վազում է դեպի Քրիստիանը, նրա ընկերոջ՝ Խոսե Ռոդրիգեսի լուսանկարչական ցուցահանդեսի բացմանը: Նա ասում է, որ ցանկանում է, որպեսզի Աննան վերադառնա և համաձայնվի իր ղեկավարությանը, և ոչ մի պատիժ ու ոչ մի գաղտնիք չի ունենա իրենից։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Դակոտա Ջոնսոն Անասթեյշա Սթիլ
Ջեյմի Դորնան Քրիստիան Գրեյ
Վիկտոր Ռասուկ Խոսե Ռոդրիգես, Անասթեյշայի մոտ ընկերը
Կիմ Բեյսինգեր Էլելնա (Միսիս Ռոբինսոն) Լիկոլն, Քրիստիանի վաղեմի զուգընկերը և նրա գործընկերը
Բելա Հիտկոթ Լեյլա Ուիլիամս
Լյուկ Գրայմս Էլիոթ Գրեյ, Քրիստիանի և Միայի եղբայրը, Քեյթի ընկերը
Ռիտա Օրա Միա Գրեյ, Քրիստիանի և Էլիոթի քույրը
Էլոզիզա Մեմֆորդ Քեթրին (Քեյթ) Քավանա, լավագույն ընկերուհին և հարևանուհին Անասթեյշայի, Էլիոթի աղջիկը
Մարսա Հեյ Հարդեն միսիս Գրեյ, Քրիստիանի խորթ մայրը
Քալում Քիթ Րենի Փեյ Սթիլ, Անասթեյսայի խորթ հայրը
Էրիկ Ջոնսոն Ջեք Հայդ, Քրիստիանի մրցակիցը
Արիել Քեբել Ջիա Մաթեո
Ջենիֆեր Էլ Քարլա, Անաստթեյշայի մայրը
Դիլան Նիլ Բոբ Դիլան, Անասթեյսայի մոր չորրորդ ամուսինը
Մաքս Մարտին Ջեյսոն Թեյլոր, Քրիստիանի թիկնապահը
Էն Մարի Դելուիս բժիշկ Գրին
Էնդրյու Էյրլի Քարիկ Գրեյ, Քրիստիանի խորթ հայրը
Բրենթ Դոգերթի Սոյեր, Անասթեյսայի թիկնապահը
Թայլեր Հեկլին Բոյդ Ֆոկս
բժիշկ Ֆլին

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մոխրագույնի հիսուն երանգները» տրիլոգիայի առաջին մասի նկարահանումներից հետո, ռեժիսոր Սեմ Թեյլոր-Ջոնսոնը հրաժարվեց նկարահանել շարունակությունը, իր դեմ հնչած քննադատության և Է․Լ․ Ջեյմսի սկանդալի պատճառով[12]։ Որպես Սեմ Թեյլոր-Ջոնսոնին փոխարինվող հրավիրվեց Ջեյմս Ֆոուլը, ում հետ պայմանագիր կնքվեց երրորդ մասի նկարահանումներին մասնակցելու համար[9][13]։

Նկարահանումները սկսվեցին Վանկուվերում 2015 թվականի հունիսին[14], սակայն հարկ եղավ հետաձգել։ Նկարահանումները վերսկսվեցին 2016 թվականի փետրվարի 16-ին Վանկուվերում և շարունակվեցին մինչև ապրիլի 11-ը[15], միաժամանակ նկարահանվեց «Ազատության հիսուն երանգները»[13][16][17]։ Ֆիլմը նկարահանումները տեղի ունեցան նաև Նիսում և Փարիզում[18]։

Վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆի և Կանադայի կինովարձույթներում ֆիլմը հավաքեց 114,4 մլն դոլար, մյուս երկրներում - 266,5 մլն դոլար, Ռուսաստանում - 13,4 մլն դոլար[19], իսկ ամբողջ աշխարհում - 381 մլն դոլար, ֆիլմի ամբողջ բյուջեն - 55 մլն դոլար[20]։ Առաջին օրվանից էլ ֆիլմը գլխավորեց Ռուսաստանի կինովարձույթը, հավաքեց ավելի քան 80 մլն ռուբլի[21]։

Ֆիլմը չի ցուցադրվել Վլադիկավկազում իր բաց տեսարանների համար, քանի որ այն դեմ էր Իսլամին[22]։ Ֆիլմը նույնպես արգելեցին Կարաչայ-Չերքեզիայում բաց տեսարանների առակայության համար[23]։

Սաունթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիսուն երանգով ավելի մուգ
Fifty Shades of Grey 2 Titel.png
Թողարկված2017, փետրվարի 9, 2017[1], փետրվարի 9, 2017, փետրվարի 10, 2017 և փետրվարի 8, 2017
Ժանրդրամա, էրոտիկ ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ
Տևողություն118 րոպե
ՊրոդյուսերՄայկլ Դե Լուկա, Է. Լ. Ջեյմս և Dana Brunetti

Ֆիլմին աջակցելու համար Թեյլոր Սվիֆթը Զեյն Մալիկի հետ միասին ներկայացրեցին ֆիլմի «I Don’t Wanna Live Forever» սաունթրեքը[24][25]։

# ԱնվանումՀեղինակ(ներ)Կատարող Տևողություն
1. «I Don’t Wanna Live Forever»   Թեյլոր Սվիֆթ, Զեյն Մալիկ 4:05
2. «Not Afraid Anymore»   Հոլզի 3:46
3. «Pray»   JRY, Rooty 3:20
4. «Lies In The Dark»   Tove Lo 3:41
5. «No Running From Me»   Toulouse 3:12
6. «One Woman Man»   John Legend 4:04
7. «Code Blue»   The-Dream 4:45
8. «Bom Bidi Bom»   Nicki Minaj, Breyan Isaac, Nick Jonas 3:35
9. «Helium»   Sia 4:12
10. «Cruise»   Kygo, Andrew Jackson 3:44
11. «The Scientist»   Corinne Bailey Rae 3:16
12. «They Can’t Take That Away From Me»   José James 2:05
13. «Birthday»   JP Cooper 3:21
14. «I Need A Good One»   The Avener, Mark Asari 3:48
15. «Empty Pack Of Cigarettes»   Joseph Angel 3:51
16. «What Would It Take»   Anderson East 3:59
17. «What Is Love?»   Frances 4:07
18. «On His Knees»   Steve Bartek, Danny Elfman 2:50
19. «Making It Real»   Steve Bartek, Danny Elfman 2:08
1:08:09


«I Don’t Wanna Live Forever» սաունթրեքի պրեմիերայից 1 ժամ հետո, այն զբաղեցրեց առաջին տեղը iTunes-ում[26]։

Ալբոմը ինքը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard 200 չարթում, իսկ փետրվարի 16-ի վաճառվեց ավելի քան 123 հազար օրինակով[27]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմին արժանացած կարծիքների ճնշող մեծամասնությունը բացասական էր։ Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը կազմում էր 10%-ը հիմնական 171 կարծիքներից և միջին գնահատականից, որը 3,3 էր 10 բալային համակարգից[28]։ Rolling Stone ամսագիրը իր հերթին, ֆիլմին տվեց 1 աստղի փոխարեն նրա կեսը[29]։

«Кино Mail.Ru» պորտալի կողմից անցկացված հարցման հիման վրա, ըստ տղամարդկանց, ֆիլմը զբաղեցրեց հակաճգնաժամային առաջին գիծը, ստանալով 10-ից 4,5-ի վարկանիշ[30][31][32]։

Լատվիական Delfi պորտալը կազմեց քննադատների վարկանիշը, ովքեր ֆիլմը գնահատեցին, և ֆիլմի արդյունքները կազմեցին 0-3 միավոր 5 բալային սանդղակից[33]։ Եվգենի Կազառցևը, բելառուսական Sputnik լրատվական գործակալության թղթակիցը, հայտ ներկայացրեց, որ ֆիլմում բացակայում են ռեժիսուրան, երկխոսությունը կամ սցենարը, նաև նշեց, որ լոկ իրականացումն է սպիտակ ձիով ասպետի մասին աղջկական կարծրատիպային երազանքների[34]։

Անտոն Դոլինը, Meduza պորտալի մեկնաբանը, նշեց, որ գրողն է մեղավոր նրանում, որ գլխավոր հերոսները կարծես թե «հավաքվել են կոնստրուկտորներից», ով հանդիսանում է «ցանկացած սխալի» սկզբնաղբյուրը ։ Դոլինը վերջում կինոնկարն անվանեց էրոտիկ մելոդրամա 1980-ականների ոգով[35]։

Կոնստանտին Շավլովսկին, «Աֆիշ»ի կինոքննադատը, կարծում է, որ ռեժիսուր Ֆոուլին «կանչել են» նրա համար, որ հաղթահարի առաջին ֆիլմի գլխավոր թերությունը՝ անտանելի ձանձրույթը, ինչը նրա մոտ ստացվեց, ֆիլմում ավելացնելու թրելերի տարրեր։ Մեկնաբանը նաև զուգահեռ է անցկացնում «Հիսուն երանգների» և «9 ½ շաբաթ» ֆիլմերի միջև, գտնելով ավելի ու ավելի շատ նմանություններ[36]։

Բորիս Իվանովը, Фильм.ру կայքի մեկնաբանը, ֆիլմին տվեց 4 բալ հնարավոր 10-ից, դա բացատրեց նրանով, որ կինոնկարում չկային վեճեր, այսինքն չկար նաև պատմություն։ Կինոքննադատին չի գրավել նաև ֆիլմի էրոտիկան, քանի որ, չէր երևում ֆիլմի յուրօրինակությունը, «Սեքսը ինչպես սեքսը«- «չկա մտրակ, չկա արյուն, ոչինչ զարմանալի կամ ինքնատիպ»։ Եզրակացույթան մեջ Իվանովը հայտարարել է, որ ֆիլմը գովելու տեղ չունի[37]։

«Российская газета»-ի քննադատ Ալեքսեյ Լիտովչենկոն ֆիլմին տվել է 1,5 աստղ 5-ից, ֆիլը կոչելով «անիմաստ»։ Չնայած երկրորդական հերոսների և ողբերգության, որ տեղի են ունենում ֆիլմում, ոչինչ չի ազդում սյուժեի վրա, որովհետև հերոսները մնում են միասին այդ պատճառով էլ մեկնաբանը չի ցանկանում լրջորեն դատողություններ անել երանգների մասին[38]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt4465564/
  3. 3,0 3,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=209893.html
  4. 4,0 4,1 http://www.adorocinema.com/filmes/filme-209893/
  5. Box Office Mojo — 1999.
  6. «8 книг, которые были экранизированы в 2017 году» (ռուսերեն)։ Վերցված է 2017-08-02 
  7. ««На пятьдесят оттенков темнее»: гости премьеры» (ռուսերեն)։ Վերցված է 2017-08-04 
  8. ««На пятьдесят оттенков темнее» получил рейтинг R из-за сексуальных сцен»։ THR Russia (ru-RU)։ Վերցված է 2017-08-05 
  9. 9,0 9,1 9,2 Korrespondent.net։ «В Украине - премьера На 50 оттенков темнее» (ռուսերեն)։ Վերցված է 2017-08-02 
  10. «На пятьдесят процентов беднее»։ Газета.Ru։ Վերցված է 2017-08-02 
  11. «"На пятьдесят оттенков темнее": почему картине стоит дать еще один шанс»։ Кино։ Վերցված է 2017-08-02 
  12. «Режиссер "Пятьдесят оттенков серого" жалеет, что согласилась снять фильм» (ռուսերեն)։ www.segodnya.ua։ Վերցված է 2017-08-05 
  13. 13,0 13,1 «Публика требовала меньше секса» // Журнал "Огонёк". — 2017-02-13. — В. 6. — С. 34.
  14. Christine (2015-02-13)։ «'Fifty Shades of Grey 2' begins filming in Vancouver in June»։ On Location Vacations։ Վերցված է 2017-08-03 
  15. «On the Set for 4/15/16: Idris Elba Starts Shooting ‘The Dark Tower’, James Cameron Rolls Cameras on ‘Avatar 2’, ‘Fifty Shades Darker’ Finishes Production | SSN Insider» (en-US)։ www.ssninsider.com։ Վերցված է 2017-08-03 
  16. Kroll Justin (2015-11-12)։ «‘Fifty Shades of Grey’ Sequels to Shoot Back-to-Back»։ Variety (en-US)։ Վերցված է 2017-08-03 
  17. «Появились подробности о третьей части "50 оттенков серого"» (ռուսերեն)։ www.segodnya.ua։ Վերցված է 2017-08-04 
  18. Vogue.ua։ «Дакоты Джонсон на съемках фильма "На 50 оттенков темнее"»։ Vogue UA։ Վերցված է 2017-08-05 
  19. Ведомости (2017-02-13)։ «Новыми лидерами кинопроката стали «Лего Фильм: Бэтмен» и «На пятьдесят оттенков темнее»»։ Վերցված է 2017-08-04 
  20. «Fifty Shades Darker (2017) - Box Office Mojo» (անգլերեն)։ www.boxofficemojo.com։ Վերցված է 2017-08-03 
  21. ««На пятьдесят оттенков темнее» занял первое место по сборам фильмов в России за четверг, 9 февраля»։ КГ-Портал (ru-ru)։ Վերցված է 2017-08-05 
  22. «"На 50 оттенков темнее" сняли с проката во Владикавказе»։ ТВ Центр - Официальный сайт телекомпании (ru-RU)։ Վերցված է 2017-08-03 
  23. «В КЧР потребовали запретить показ фильма "На 50 оттенков темнее"» (ռուսերեն)։ nazaccent.ru։ Վերցված է 2017-08-05 
  24. Korrespondent.net։ «Тейлор Свифт показала клип к На 50 оттенков темнее» (ռուսերեն)։ Վերցված է 2017-08-02 
  25. «Вышел саундтрек «На пятьдесят оттенков темнее» (Слушать)»։ 2017-02-10։ Վերցված է 2017-08-03 
  26. «Саундтрек На 50 оттенков темнее спустя час после премьеры занял первую строчку в iTunes» (ru-RU)։ Վերցված է 2017-08-05 
  27. «Саундтрек для фильма На 50 оттенков темнее штурмует западные чарты» (ռուսերեն)։ muwhi.ru։ Վերցված է 2017-08-05 
  28. «Fifty Shades Darker» (անգլերեն)։ Վերցված է 2017-08-04 
  29. «В пух и прах: критики разгромили фильм "На пятьдесят оттенков темнее"» (ռուսերեն)։ www.segodnya.ua։ Վերցված է 2017-08-02 
  30. правды» Владимир КИРИЛЛОВ | Сайт «Комсомольской (2017-07-22)։ «Россияне рассказали, какие фильмы разочаровали их в 2017 году»։ KP.RU - сайт «Комсомольской правды» (ռուսերեն)։ Վերցված է 2017-08-02 
  31. «Какие фильмы разочаровали россиян в 2017 году»։ Дни ру։ Վերցված է 2017-08-02 
  32. «Россияне раскритиковали новинки отечественного кино | Новости | Известия | 22.07.2017»։ Известия (ռուսերեն)։ 2017-07-22։ Վերցված է 2017-08-02 
  33. DELFI (2017-02-11)։ «Премьера недели. Стоит ли смотреть "На пятьдесят оттенков темнее"»։ DELFI (ռուսերեն)։ Վերցված է 2017-08-02 
  34. Sputnik։ «"На 50 оттенков темнее": сопли в сиропе для взрослых» (ռուսերեն)։ sputnik.by։ Վերցված է 2017-08-04 
  35. «Фильмы на неделю от Антона Долина: «Лего фильм: Бэтмен», «На пятьдесят оттенков темнее», «Джон Уик 2», «Обитель зла. Последняя глава», «Прекрасные дни в Аранхуэсе» — Meduza»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2017-08-04 
  36. ««На пятьдесят оттенков темнее»: «9 ½ недель» с Дональдом Трампом»։ Афиша (ru-RU)։ Վերցված է 2017-08-05 
  37. «Рецензия на фильм «На пятьдесят оттенков темнее». Кино на Фильм.ру»։ www.film.ru։ Վերցված է 2017-08-05 
  38. «"На пятьдесят оттенков темнее": терпи, казак, доминантом будешь»։ Российская газета։ Վերցված է 2017-08-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]