Դենիել Էլֆման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիել Էլֆման
Danny Elfman cropped.jpg
Բնօրինակ անունանգլ.՝ Danny Elfman
Ի ծնե անունանգլ.՝ Daniel Robert Elfman
Ծնվել էմայիսի 29, 1953(1953-05-29)[1][2][3] (67 տարեկան)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրերնոր ալիք
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, դերասան, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, հեղինակ-կատարող և Երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլSony Classical
ԿրթությունՀամալսարանի ավագ դպրոց
ԱմուսինԲրիջիտ Ֆոնդա
ՊարգևներՓրայմթայմ Էմմի մրցանակ և Դիսնեյի լեգենդներ
Կայքelfman.cinemusic.net
Danny Elfman Վիքիպահեստում

Դենիել Ռոբերտ «Դեննի» Էլֆման (անգլ.՝ Daniel Robert «Danny» Elfman; մայիսի 29, 1953(1953-05-29)[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երաժիշտ-գործիքավորող և կոմպոզիտոր, բազմաթիվ հոլիվուդյան ֆիլմերի երաժշտությունների հեղինակ։ Ամերիկյան Oingo Boingo ռոք խմբի նախկին վոկալիստ։ Օսկար մրցանակի քառակի հավակնորդ (1998 թվականին երկու անգամ, 2004 և 2009 թվականներին)։ Նա նաև «Գրեմմի» և «Էմմի»[4] մրցանակների դափնեկիր է, «Սատուրն» մրցանակի վեցակի հաղթող, BAFTA և «Ոսկե գլոբուս» մրցանակների բազմակի հավակնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեննի Էլֆմանը ծնվել է 1953 թվականի մայիսի 29-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում՝ հրեական ընտանիքում[5]։ Մայրը ճանաչված գրող Բլոսոմ Էլֆմանն է (անգլ.՝ Blossom Elfman

Դեննի Էլֆմանը, մասնավորապես, հայտնի է որպես «Սիմփսոնները» մուլտսերիալի, «Հեքիաթներ դամբարանից» և «Հուսահատ տնտեսուհիները» հեռուստասերիալների, «Խավարի բանակ», «Հետախուզվող» և «Հարվի Միլք» ֆիլմերի երաժշտության հեղինակ: Նրա ստեղծագործությունների մեջ առանձնահատուկ տեղ է գրավում Թիմ Բարթոնի ֆիլմերի և մուլտֆիլմերի համար գրած երաժշտությունը, որոնց թվում`«Բեթմեն»,«Բեթմենը վերադառնում է», «Մկրատաձեռն Էդվարդը», «Հարսնացուի դիակը» և «Ալիսան հրաշքների աշխարհում»: «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» տիկնիկային մուլտֆիլմում Դեննին հնչյունավորել է գլխավոր հերոս՝ դդումների տիրակալ Ջեկի, պարոն Կորիտոյի և Չար ծաղրածու պարոն Կորիտոյի (անգլ.՝ Mr. Barrel) վոկալային մասերը, ինչպես նաև գրել է բոլոր երգերի երաժշտությունները։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի նոյեմբերի 29-ին Էլֆմանն ամուսնացել է ամերիկյան դերասանուհի Բրիջիտ Ֆոնդայի հետ[6]։ 2005 թվականի հունվարին ծնվել է նրանց որդին՝ Օլիվերը։ Դեննին ունի երկու արտամուսնական երեխա՝ Լոլու (1979 թվական) և Մալի Էլֆման (1984 թվական)։

Ֆիլմադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպոզիտոր

Համակարգչային խաղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 թվական— Fable: The Lost Chapters
  • 2007 թվական— The Simpsons Game
  • 2008 թվական— Fable II
  • 2010 թվական— Fable III

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ «Լավագույն երաժշտություն», «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար։
  • 1997 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», «Մարսը գրոհում է» գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («Մարսը գրոհում է»)։
  • 1998 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («Սևազգեստ մարդիկ»)։
  • 2000 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար (Քնկոտ Հովիտ»)։
  • 2003 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («Սարդ մարդ»
  • 2005 թվական— Մրցանակ «Էմմի», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», հեռուստասերիալի համար գրած երաժշտության համար(«Հուսահատ տնտեսուհիները»)[4]։
  • 2013 թվական— Մրցանակ «Սատուրն», Անվանակարգ․ «Լավագույն երաժշտություն», գիտաֆանտաստիկ ֆիլմի համար գրած երաժշտության համար («Ֆրանկենվինի»)։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկար»
  • 1998 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն սաունդթրեք դրամատիկական ֆիլմի համար («Խելացի Ուիլ Հանթինգ»)
  • 1998 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն սաունդթրեք երաժշտական կատակերգության համար («Սևազգեստ մարդիկ»)
  • 2004 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն օրիգինալ սաունդթրեք («Մեծ ձուկ»)
  • 2009 թվական— Օսկար, Անվանակարգ․ Լավագույն սաունդթրեք («Հարվի Միլք»)
BAFTA
«Ոսկե գլոբուս»
«Սատուրն»
  • 1990 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում («Բիթլջուս»)
  • 1992 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Մկրատաձեռն Էդվարդը»)
  • 1996 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Դոլորես Քլեյբորն ֆիլմ»)
  • 1997 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Հրեշներ»)
  • 2004 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար,անվանակարգում («Հալկ»)
  • 2005 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար», անվանակարգում («Մարդ-սարդ 2»)
  • 2006 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Չարլին և շոկոլադի գործարանը»)
  • 2014 թվական— Սատուրն, «Լավագույն երաժշտություն ֆիլմի համար»,անվանակարգում («Օզ. Մեծ ու սարսափելի»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=daniel+robert;n=elfman — 1997. — ed. size: 8261991
  4. 4,0 4,1 «Composer Danny Elfman Scores First Emmy Award» 
  5. «Daniel Robert Elfman - California, Birth Index»։ FamilySearch։ Վերցված է 24 December 2014 
  6. «PASSAGES: Bridget Fonda's Boingo Wedding» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2011-04-08-ին։ Վերցված է 2011-01-13 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]