Դոլորես Քլեյբորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոլորես Քլեյբորն
անգլ.՝ Dolores Claiborne
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էՄեն
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվնոյեմբեր 1993
ԳՄՍՀ0-670-84452-7
OCLC300912215 և 214323675

«Դոլորես Քլեյբորն» (անգլ.՝ Dolores Claiborne, 1992 թվական), Սթիվեն Քինգի վեպը։ Պատմություն այն մասին, թե ինչպես է դժբախտ կինը սպանում իր ամուսնուն արևի խավարման ժամանակ։ Քինգը նվիրել է գիրքը իր մայրիկին՝ Նելլի Ռուտ Փիլլզբերի-Քինգին[1]։

Համառոտ բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը ներկայացնում է գլխավոր հերոսուհու՝ Դոլորես Քլեյբորնի անունից։ Ամբողջ գիրքը, ոստիկանական բաժանմունքում նրա ցուցմունքն է իր վարձակալի՝ Վերա Դոնովանի մասին։ Դոլորեսը ժխտում է իր մեղքը Վերայի մահվան մեջ, բայց խոսքը սկսում է այն խոստովանությամբ, որ տարիներ առաջ նա սպանել է իր ամուսնուն՝ Ջո Սենթ-Ջորջին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոլորես Քլեյբորն (անգլ.՝ Dolores Claiborne), գլխավոր հերոսուհի, միլիոնատեր Վերա Դոնովանի վճարովի գործընկերուհին։ Ամուսնական ազգանունը՝ Սենթ-Ջորջ, սակայն նրա մահվանից հետո օգտագործել է իր օրիորդական ազգանունը։ Որպես մարդ կոպիտ և կտրուկ, սակայն մեծ կամքի, ուժի և զգացմունքների տեր մի անձնավորություն։ Սպանությանը նրան դրդել է իր երեխաներին պաշտպանելու անհրաժեշտությունը։ Նա պատրաստ էր նույնիսկ սպանել գթասրտությունից, բայց, ի ուրախություն նրան, նա կարող էր չսպանել։ Վերայի մահվանից հետո ժառանգում է նրա ողջ ունեցվածքը։
  • Վերա Դոնովան (անգլ.՝ Vera Donovan), գործատեր, և, որոշ իմաստով, երկար տարիների ընթացքում Դոլորեսի միակ հարազատ։ Միգուցե, նա նույնպես սպանել է իր ամուսնուն։ Բնավորությամբ ավելի կոպիտ է, քան Դոլորեսը. վերջինս բազմակի անգամներ անվանում է նրան գարշելի էակ, չնայած ունի հաևգանք դեպի և ջերմ հարաբերություններ։ Ակամա հուշել է Դոլորեսին սպանության միջոցը, և, գիտակցաբար, ամրացրել է սպանելու միտքը։ Ծերության ժամանակ ինսուլտից պարալիզացվել է նրա մարմնի աջ հատվածը։
  • Ջո Սենթ-Ջորջ (անգլ.՝ Joe St.George), Դոլորեսի ամուսինը։ Սահմանափակ, ցածր կրթություն ստացած և եսասեր անձնավորություն, հարբեցող։ Սեռական բռնության է ենթարկում իր աղջկան, որն էլ կնոջը դրդում է սպանել նրան։
  • Սելենա Սենթ-Ջորջ (անգլ.՝ Selena St.George), Դոլորեսի և Ջոյի աղջիկը, ով հետագայում դառնում է հայտնի լրագրող։
  • Ջո Սենթ-Ջորջ (Ջո Կրտսեր), Դոլորեսի և Ջոյի տղան, ով հետագայում դառնում է հայտնի քաղաքական գործիչ։
  • Փիթեր Սենթ-Ջորջ (Փոքրիկ Փիթ), Դոլորեսի և Ջոյի կրտսեր տղան, ով մահացել է Սայգոնում (Վիետնամ)՝ զորանոցի պայթյունից։

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը ադապտացվել է Dolores Claiborne ֆիլմի տեսքով, որի ռեժիսորը Թեյլոր Հաքֆորդն էր։ Գլխավոր դերերում էին Քեթի Բեյթսը որպես Դոլորես, Ջենիֆեր Ջեյսոն Լին որպես նրա դուստր Սելենա, և Ջուդի Փարֆիտը որպես Վերա Դոնովան[2]։

Դոլորես Քլեյբորնը (օպերան), վեպի Թոբիաս Փիքերի օպերատիվ ադապտացիան վերափոխվել է Ջ. Դ. ՄաքՔլատչի լիբրետոյին, որի պրեմիերան տեղի է ունեցել Սան Ֆրանցիսկոյի օպերային շենքում՝ 2013 թվականի սեպտեմբերի 18-ին, որի գլխավոր դերում էր Պատրիցիա Ռասետտեն[3]։

Գիրքը խաչվում է նաև Քինգի մեկ այլ վեպի՝ «Ջերալդի խաղերը» գրքի հետ։ Երկու վեպերում էլ բարձրացված է կանանց դերը հասարակությունում, ընտանիքում բռնությունները թեմաները։ Դոլորեսը երկու անգամ մտածում է «Ջերալդի խաղերը» գրքի գլխավոր հերոսուհու՝ Ջեսսի Բիրլինհեյմի մասին, չնայած երբեք նրա հետ չէր հանդիպել և չգիտեր նրա գոյության մասին։ Իրադարձությունները կատարվում են երևակայական Լիթլ-Թոլլ կղզում, որտեղ էլ սկսվում են Քինգի նաև այլ վեպերի գործողությունները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. George W. Beahm, Stephen King: From A to Z. An Encyclopedia of his Life and Work, p. 62 (Andrews McMeel Publishing, 1998). 0-8362-6914-4
  2. Laura Grindstaff, "Memory, Haunting, and Revenge in Dolores Claiborne" in Martha McCaughey, Neal King (editors), Reel Knockouts: Violent Women in the Movies (University of Texas Press, 2001). 0-292-75250-4
  3. Woolfe, Zachary (September 19, 2013). "From the Page to the Stage, a Confession Receives an Operatic Turn". The New York Times. Retrieved May 27, 2014.