Բժիշկ Քուն (վեպ)
Բժիշկ Քուն անգլ.՝ Doctor Sleep | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ |
Թեմա | հարբեցողություն և թրիլեր |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Դենի Թորենս և Rose the Hat? |
Ստեղծման տարեթիվ | 2013 |
Նախորդ | Փայլատակում |
Հաջորդ | Պարոն Մերսեդես |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 24, 2013[1] |
ԳՄՍՀ | 978-1-4767-2765-3 |
OCLC | 793575424 |
Պարգև(ներ) |
«Բժիշկ Քուն» (անգլ.՝ Dr. Sleep), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը, «Փայլատակում» վեպի շարունակությունը (հրապարակվել է 1977 թվականին)։ ԱՄՆ-ում գիրքը վաճառքի է դրվել 2013 թվականի սեպտեմբերի 24-ից։
Սթիվեն Քինգը գիրքը նվիրել է ամերիկացի ռոք-երաժիշտ Ուորրեն Զիվոնին (1947-2003)։ Քինգն ու Զիվոնը եղել են մոտ ընկերներ և երբեմն միասին ելույթ են ունեցել, որի մասին ասվում է նախաբանում։ «Ես կարոտում եմ քեզ, բարեկամ» — գրում է Սթիվեն Քինգը[2]։
Գիրքը ներառված էր 2013 թվականի բեստսելերների ցանկում ըստ Publishers Weekly-ի[3]։
Գրելու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2009 թվականի նոյեմբերին իր «Գմբեթի տակ» գրքի քարոզարշավի ժամանակ Սթիվեն Քինգն ասել է, որ նա միգուցե գրի «Փայլատակում»-ի շարունակությունը։ Չնայած որ «Փայլատակում» վեպն ավարտվել էր դրական նոտայի վրա, նրա կարծիքով, այն միտքը, որ Դենի Տորանսը կարողացել է ապաքինվել հոգեբանական վերքերից, որոնք նա ստացել էր հյուրանոցում, շարունակությունը ստեղծելու լավ առիթ էր։ 2011 թվականի սեպտեմբերի 24-25-ը հեղինակը Ջորջ Մեյսոնի Համալսարանում կարդում է նոր ստեղծագործությունից մի հատված[4]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ հեղինակի՝ Սթիվեն Քինգի, նրան հետաքրքրել է, թե հետո ինչ կլինի այդքան ծանր հոգեկան ցնցում տարած տղայի, նրա մայրիկի և պարոն Հոլլարանի հետ։ Գրքի գլխավոր հերոսը Դենին, հիմա արդեն Դենիել Տորենսը, ով 40 տարեկան է։ Չարագուշակ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում իր և իր ծնողների հետ սարերում գտնվող չարագուշակ հյուրանոցում, ծայրահեղ բացասական են ազդում Դենիի հոգեկան առողջության վրա, սակայն մի փոքր անգամ չեն թուլացնում նրա «Փայլատակման» ուժը[5]։ Նա ապրում է Նյու Յորքի շրջակայքում։ Նա զբաղվում է նրանով, որ օգնում է անհույս հիվանդ մարդկանց անվտանգ նախապատրաստվելու մահվան (անցնել «մյուս կողմ»), օգտագործելով դրա համար իր առեղծվածային ունակությունները[4]։
Սթիվեն Քինգը պատմում է, թե ինչպես է դասավորվել այդ ողբերգական իրադարձություններից փրկված մարդկանց կյանքը, և միևնույն ժամանակ շարունակում է նրանց պատմությունը նոր վեպում[5]։
Վեպի հիմնական սյուժեն հանդիսանում է խմբի դիմակայությունը, որն իրեն անվանում է Իրական հանգույց, իրենից ներկայացնում է վամպիրներ, որոնք սնվում են «պայծառությամբ»։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատմաբան և թարգմանիչ Վադիմ Էրլիխմանը, ով գրել է «Սև կողմի թագավորը. Սթիվեն Քինգն Ամերիկայում և Ռուսաստանում» գիրքը, արտահայտվել է այսպես. «Իմ կարծիքով, գիրքն իսկապես միջին որակի է ստացվել, նրա մեջ կա շատ ջուր, ինչպես հեղինակի վերջին աշխատանքներում»[6]։
Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Warren Zevon: the man behind the demons // The Guardian
- ↑ «The Bestselling Books of 2013»։ PublishersWeekly.com։ Վերցված է օգոստոսի 3, 2017
- ↑ 4,0 4,1 «Стивен Кинг "Доктор Сон"»։ Весь русский Стивен Кинг։ Արխիվացված օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2011-12-08
- ↑ 5,0 5,1 «Стивен Кинг – Доктор Сон, продолжение Сияния»։ Анонсы книг։ bookes.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-05-ին։ Վերցված է 2011-12-07
- ↑ Дамир Бикчурин։ «"Надо менять не программу, а отношение к литературе"»։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-13-ին։ Վերցված է 2015-09-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|