Մեռյալ տարածքը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեռյալ տարածքը
անգլ.՝ The Dead Zone
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրսարսափ և թրիլեր
Բնօրինակ լեզուանգլերեն
Էջեր428
ՆախորդԴիմակայություն
ՀաջորդՀայացքից բոցավառվողը
Երկիր ԱՄՆ
Հրատարակման վայրԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվօգոստոս 1979
 The Dead Zone (novel) Վիքիպահեստում

«Մեռյալ տարածքը» (անգլ.՝ The Dead Zone), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպ՝ գրված քաղաքական թրիլեր ժանրով, որն իր մեջ պարունակում է դետեկտիվ և սարսափ, առաջին անգամ հրատարակվել է 1979 թվականին Viking Press հրատարակչության կողմից։ Սա Քինգի գրած 5-րդ վեպն է, որը գլխավորում էր Նյու Յորք Թայմսի տարվա բեստսելերների շարքը։ Հիմնական սյուժետային գծերին համաձայն գլխավոր հերոս Ջոննի Սմիտը ավտովթարի հետևանքով գրեթե հնգամյա կոմայից արթնանալուց հետո իր մեջ հայտնաբերում է ապագան կանխագուշակելու ընդունակություն։ Պատմության ընթացքում նա ծանոթանում է քաղաքական գործիչ Գրեգ Ստիլսոնի հետ, ով, համաձայն կանխագուշակման, կսկսի Երրորդ համաշխարհային պատերազմը։

«Մեռյալ տարածքի» գաղափարը առաջացել է այն մտքից, որ քաղաքական մարդասպանը կարող է ճիշտ գտնվել։ Գրողը ցանկացել է Ջոն Քեննդիի սպանությունից հետո փոխել հասարակության վերաբերմունքը «հրացանով մարդու» նկատմամբ։ Ստեղծագործության ուղերձը ինչ-որ տեղ մարդասպանության արդարացումն է։ Հեղինակը շատ հպարտացել է իր այս աշխատությամբ, չնայած սյուժետի փոքր-ինչ «կանխատեսելիությանը»՝ այն համարելով իր ամենաառաջին իրական վեպը։ Քինգի դիտավորությամբ գլխավոր հերոսի կերպարը հանգում է «ժողովրդից ելած հասարակ մարդու», մինչդեռ այդ ժամանակ գլխավոր վատ կերպարը պետք է լիներ զզվելի և վախենալու։ Վերջինիս քաղաքական կերպարը սերել է Ռիչարդ Նիքսոնից։ Ստեղծագործությունը առաջադրվել է «Լոկուս» մրցանակաբաշխությանը՝ որպես լավագույն ֆենտեզի վեպ։

Գրական քննադատները «Մեռյալ տարածքը» համարում էին գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպի արժանապատվություններին նրանք վերագրում էին բացասական կերպարի նախօրինակը, վստահ պատումը՝ առանց կեղծ նոտաների և սյուժետի թեքումների, ոչ մեծ ծավալը և կինեմատոգրաֆիականությունը։ Ստեղծագործության գլխավոր առանցքներից մեկը իրական քաղաքական ճգնաժամն է։ Գրքի հաջողությունը ամրագրեց գրողի հեղինակությունը։ Գիրքը երկու անգամ էկրանարկվել է՝ առաջին անգամ 1983 թվականին ռեժիսոր Դևիդ Կրոնենբերգի կողմից որպես ֆիլմ, իսկ հետագայում՝ որպես նույնանուն սերիալ, որը ցուցադրվել է 2002-2007 թվականների ընթացքում USA Network հեռուստաալիքի կողմից։

Սյուժետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախաբանը ներկայացնում է երկու հերոսների՝ Ջոննի Սմիտ տղային, ով գլխի վնաս է ստանում չմուկներ քշելիս[1]:11, և Աստվածաշունչ վաճառող Գրեգ Ստիլսոնի՝ էմոցիոնալ պրոբլեմներով տառապող և փառքի մասին երազող։ 1970 թվականին Ջոննին ապրում էր Արևելյան Մենում և դասավանդում դպրոցում։ Սմիտը իր ընկերուհի Սառային հրավիրում է ատրակցիոնների այգի, որտեղ հանկարծակի ֆենոմենալ հաջողություն է ցուցադրում պտտախաղում և հաղթում է մեծ գումար։ Նույն երեկոյան, տուն մեկնելիս, Ջոննին ավտովթարի է ենթարկվում և գրեթե հինգ տարով ընկնում կոմայի մեջ։ Եվ հայրը, և ընկերուհին, ով արդեն ամուսնացել էր, արդեն վաղուց կորցրել էին իրենց հույսը։ Տղայի վերադարձին անհամբեր սպասում էր միայն չափից դուրս կրոնապաշտ մայրը։ Ուշքի գալով՝ Սմիտը իր մեջ հայտնաբերում է տարօրինակ հատկություններ՝ վեցերորդ զգայարանի առկայությունը։ Ջոննին կարողանում է կարճատև «պայծառացումների» միջոցով տեսնել սովորական մարդկանց անհասանելի շատ երևույթներ։ Բայց միևնույն ժամանակ ուղեղի մի մասը՝ «մեռյալ տարածքը», իր համար փակ է։ Նա չի հիշում աշխարհագրական տեղանուններ, ամսաթվեր և թվեր։ Սմիտը բուժքույրերից մեկի որդուն կանխագուշակում է բարեհաջող օպերացիա, հայտնում է իրեն բուժող բժշկին, որ պատերազմի ժամանակ իր կորած մայրը դեռ ողջ է։

Իր ընդունակությունների մասին տպում են թերթերում։ Ջոննին վերսկսում է դասավանդումը։ Միևնույն ժամանակ հերոսը ձեռք է բերում ահավոր գլխացավեր։ Տեղի Inside View ամսագրի լրագրող Ռիչարդ Դիզը հրապարակում է բացահայտիչ հոդված այն մասին, որ Սմիտի ընդունակությունները խաբեություն են։ Հերոսի մայրը մահանում է, բայց մահվանից առաջ հասցնում է նրան ասել, որ Աստված նրան յուրահատուկ շնորհ է տվել, քանի որ նա որոշակի առաքելություն ունի։ Ջոննին փորձում է ապրել սովորական կյանքով, սակայն գործերի սովորական ընթացքը խախտում է շերիֆ Բաններանը, ով խնդրում է նրան օգնել սերիական մարդասպանին գտնելու գործում։ Օգտագործելով իր շնորհը՝ հերոսը հայտնաբերում է, որ մարդասպանը ոստիկան Ֆրենկ Դոդդն է, ով հասցնում է ինքնասպանությունից առաջ խոստովանել հանցանքը։ Ստիլսոնը դառնում է հաջողակ բիզնեսմեն և Ռիդժուեյ քաղաքի քաղաքապետ։ Բիզնեսմեններից մեկին շանտաժի ենթարկելով և գումար խլելով՝ Գրեգը հայտնվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։

Ջոննիի հեղինակությունը դառնում է «շատ կասկածելի», և նա ստիպված հեռանում է դպրոցից։ Սմիտը տեղափոխվում է Նյու Հեմպշիր և աշխատանքի է ընդունվում որպես հարուստի որդի Չակի խրատատու։ Հերոսը սկսում է հետաքրքրվել քաղաքականությամբ, և նրան պատում է անհանգստությունը, երբ տեսնում է Ստիլսոնի մասնակցությամբ ցույցը։ Ջոննին հանդիպում է Ջիմմի Կարտերին և ձեռքսեղմումից հետո կանխագուշակում, որ վերջինս կդառնա ԱՄՆ նախագահ։ Դրանից հետո Սմիտը դիպչում է Ստիլսոնին և տեսնում, որ նա կսկսի Միջուկային զենքի օգտագործմամբ Երրորդ համաշխարհային պատերազմ։ Ջոննիի առողջությունը վատանում է։ Նա միջոցներ է որոնում Ստիլսոնի նախագահությունը չեղարկելու համար և մտածում 1932 թվականին Հիտլերի մահվան մասին, եթե ժամանակով ճանապարհորդությունները հնարավոր լինեին[2]:86: Նա սկսում է խորշալ մարդասպանության մտքից, բայց հերոսը զգում է, որ նա դեռ պահեստային ժամանակ ունի։ Սմիտը, նոր կանխագուշակում տեսնելով, Չակին նախազգուշացնում է տեղի ռեստորանում դպրոցական երեկույթի մասին, որի ժամանակ կայծակի հարվածից պետք է վառվեր ռեստորանը։ Չակի հայրը, անհավատությամբ վերաբերվելով Ջոննիի խոսքերին, դժվարությամբ է համաձայնում և թույլ է տալիս Չակին երեկույթը կազմակերպել իրենց տանը։ Երեկույթը հանկարծակի կանգնեցվում է արտառոց լուրերի թողարկումով, որը հայտնում էր բազում զոհված դպրոցականների մասին, ովքեր, այնուամենայնիվ, որոշեցին երեկույթը անցկացնել ռեստորանում[3]։

Ջոննին իմանում է, որ ՀԴԲ ներկայացուցիչը՝ Ստիլսոնի հետ կապված գործերը հետաքննողը, մահանում է մինապատվաժ ավտոմեքենայի պայթյունից։ Հերոսը տեղափոխվում է Ֆինիքս, որտեղ սկսում է աշխատել ճանապարհների տեխնիկական ծառայությունների համակարգում՝ տեղական ծառայությունների ոլորտում։ Նա իմանում է, որ իր գլխացավերը կապված են գլխի ուռուցքներ հետ[1]:11 , և նրան մնացել է մի քանի ամիս ապրելու։ Ջոննին հասկանում է, որ կարող էր փրկել դպրոցի բոլոր երեխաներին, բայց չարեց դա այն պատճառով, որ կանխագուշակմանը անլուրջ վերբերվեց։ Ջոննին հրաժարվում է բժշկական միջամտությունից և հրացան է գնում, որով պատրաստվում է սպանել Ստիլսոնին։ Քաղաքական գործչի հետ հանդիպման ժամանակ նա կրակում է Ստիլսոնի վրա, բայց չի դիպչում։ Ստիլսոնը բռնում է փոքրիկ երեխային՝ փորձելով նրան օգտագործել իբրև կենդանի վահան։ Լրագրողը հասցնում է նկարել այդ պահը։ Ջոննին, կրակոցից վիրավորված, ընկնում է թատերապատշգամբից։ Մահանալիս նա դիպչում է Ստիլսոնին վերջին անգամ և համոզվում, որ նրա քաղաքական կյանքը վերջացավ և ահավոր ապագան կանխվեց[4]:126-127: Հերոսի գերեզմանին գալիս է իր հին սիրեցյալ Սառան՝ Ջոննիին սգալու[5]:90:

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը համեմատել է Գրեգ Ստիլսոնի նախընտրական ագատիցիան ընկերության հետ՝ կայացված Ջոսսի Բենտրակի կողմից Մինեսոտայի վարչապետի պաշտոնին[6]

Գրքի գաղափարը կապված է Ուոտերգեյտյան սկանդալի հետ[4]:126-127: Հեղինակը «Մեռյալ տարածքը» կոչել է իր առաջին իրական վեպը՝ լուրջ սյուժետով և ենթասյուժետով[7]:168, իրական պատմություն շերտավոր և թեմատիկ պատկերով։ Այս կարծիքը չի փոխվել տարիներ անց այլ վեպեր լույս տեսնելուց հետո[3]։ Հենց այս ստեղծագործությունում են առաջին անգամ գործողությունները զարգանում Կասլ-Ռոկում՝ նահանգ Մեն, որի նկարագրությունը վերցվել է Դարհեմից և Լիսբոն-ֆոլլզից[7]:168՝ Նոր Անգլիայի սովորական քաղաքից։ Եվ այն, և մյուսը հիմնադրվել են ХVIII դարի վերջին, բնակչությունը կազմում է 4 հազար մարդ, բնակիչների մեծ մասը միջին խավի ներկայացուցիչներ են[8]։ Ինքը՝ հորինված քաղաքի անունը, վերցված է կամ Վիլյամ Գոլդինգի «Ճանճերի տերը» գրքի կղզու քարքարոտ հատվածից[7]:168[9], կամ Ֆրենկ Սինատրայի նույնանուն երգից[10]:125: Սթիվեն Քինգի «Ինչպես գրել գրքեր» հուշագրության մեջ աշխատությունը համարել է կանխագուշակված սյուժետով գիրք, նմանատիպ իր գրած միակ գիրքը, որ նա շատ էր հավանում[11]։ «Ես շատ եմ հպարտանում այս գրքով։ Այն պատմում է կարևոր բաների մասին՝ քաղաքականության կառուցվածքի և Ամերիկայի տրամադրվածության»։

Գրքի հանգուցալուծումը հիշեցնում է իրական դեպք, որը տեղի է ունեցել 1935 թվականին, երբ 29-ամյա Կառլ Վայս բժիշկը սպանել է նախագահի թեկնածու Խյու Լոնգին, ով շատ բաներով հիշեցնում էր Հիտլերին[4]:126-127: Գրքի ուղերձներից մեկը հիմնականում սպանության արդարացումն է, այն լավ կողմերից ցույց տալը[12]։ Վեպի առաջնային գաղափարներից մեկը, որի վրա հենվել է հեղինակը, ապագան տեսնելու ունակ մարդու կերպարն է[13]։ Գիրքը գրվել է 1976 թվականի վերջին[4]:127: Տեսաբանների նշումների համաձայն գրողի ստեղծագործությունների մեծ մասը կենտրոնացած են վերափոխման վրա, ինչպես «Կուջո» վեպում հասարակ սենբեռնարից մարդասպանի, «Փայլատակում» վեպում սիրող հորից դաժան ծնողի, «Վիճակը» վեպում քաղաքի բնակիչներից վամպիրների։ Ինչ-որ տեղ սա վերաբերում է նաև հենց գրողին, ով իրեն վերածում է «հրեշի» ի շնորհիվ կոկաինի, օրվա մեջ երեք գալլոն գարեջրի և շատ փողի[3]։ Հեղինակի համար ստեղծագործական այս շրջանը դարձավ ալկոհոլիզմի և թմրամոլության գագաթնակետը։ Նա շփոթում էր հերոսների անունները, մոռանում այս կամ այն հերոսների մասին։ Վեպում կան շուրջ 13 այդպիսի սխալներ[4]:133: Ստեղծագործությունը նվիրված է Օուեն Քինգին։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը առաջացել է երկու հարցի պատասխանից՝ կարո՞ղ է արդյոք քաղաքական մարդասպանը ճիշտ գտնվել, և կարելի՞ է արդյոք նրան դարձնել գլխավոր դրական հերոս։

Այս միտքը իմ մեջ ծնեց վտանգավոր անկայուն քաղաքական գործչի, ինչպես ինձ թվում էր՝ մարդու, ով մագլցում է քաղաքականության աստիճաններով, ցույց տալով աշխարհին ժողովրդից ելած սովորական երջանիկ մարդու դեմք, գերելով ժողովրդին նրանով, որ չի համաձայնվել խաղալ խաղի սովորական կանոններով։

Ջոննի Սմիտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոննի Սմիտը Քինգի կողմից բնութագրվել է որպես մարդ առանց ձևականությունների, միջին ամերիկացի, ով կարողանում է տեսնել ապագան։ Ստիլսոնի ձեռքին դիպչելով նա կանխագուշակում է Երրորդ աշխարհամարտի սկիզբը և որոշում ցանկացած գնով կանխել աղետը՝ սպանել քաղաքական գործչին։ Գրողի կողմից դրված ֆաբուլան իրեն թվում էր շատ չափազանցեցված, օրենքից դուրս հայտարարված։ Իր կարծիքով վեպը կարող էր ստացվել միայն այն դեպքում, եթե գլխավոր հերոսը չդառնա «գիպսից սուրբ»[6]. Հեղինակը նշում է Սմիտի և Ջոն Կոֆֆիի միջև զուգահեռները[14]։

Գրեգ Ստիլսոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի հակակշիռ պրոտագոնիստին՝ Ստիլսոնը պետք է երևար զզվելի և վախենալու, ինչպես բռնության հանդեպ ձգտման, այնպես էլ սեփական հաստատակամության շնորհիվ։ Ընթերցողը պետք է մտածեր, թե Գրեգի հոգեկանի հետ ինչ-որ բան կարգին չէ, և որ միայն Ջոննին է տեսնում իրական ճշմարտությունը։ Գրքի առաջին տեսարաններում Սմիտը նորմալ է և գեղեցիկ, նա իր ընկերուհուն կառուսել է նստեցնում և ամեն կերպ ուրախանում գյուղական խնջույքին։ Սառային մինչ ամուսնությունը մտերմությունը մերժելը պետք է հասկացներ ընթերցողին, որ նա իսկապես անկեղծ սիրահարված և ուղղահայաց է։ Իր մանկական հումորի զգացումը երկակի է, հելոուինյան դիմակը ևս փաստում է այն, որ Ստիլսոնի հանդեպ մահափորձ կատարելուց հետո նրան հրեշ են համարելու։ Այսպիսով հեղինակը ցանկանում էր Քեննեդիի մահից հետո փոխել «հրացանով մարդու» նկատմամբ հասարակության վերաբերմունքը[6]։ «Լիտերատուրնայա գազետա» պարբերականին տրված հարցազրույցում Քինգը նշում է, որ Գրեգի կերպարը նա կերտել է Մեն նահանգի նահանգապետից և նահանգապետից նախագահ դառնալու գաղափարից[15]։ Իր քաղաքական գործչի նկարագրությունը հանգում է Ռիչարդ Նիքսոնին[2]:92[5]:136:

Գրքի առաջին դրվագները պետք է ցույց տային Ստիլսոնի վտանգավոր բնավորությունը, որը նա կարողանում է լավ քողարկել։ Այսպես Գրեգը վկաների բացակայության միջոցին իր վրա հաչացող շան դեմ օգտագործում է արցունքաբեր գազ, որից հետո ծեծելով սատկացնում նրան։ Պատկերը այնքան իրական էր, որ Քինգին ուղարկում են մի շարք նամակներ, որոնցում ընթերցողները բողոքում էին կենդանիների նկատմամբ գրականության մեջ բռնություն օգտագործելու համար։ Իբրև այս նամակների պատասխան հեղինակը գրում է, որ և շունը, և հերոսը իրական չեն, իսկ ինքը՝ հեղինակը, երբեք շների նկատմամբ ուժ չի կիրառել։ Ստիլսոնի և Սմիտի տեսարանները միմյանց հաջորդում են մինչև գրքի ավարտ, որտեղ ամեն ինչ լուծվում է «ինքն իրենով»։ Բնավորությունները պարզ դարձան սյուժետի ընթացքի հետ, և հեղինակի անհանգստությունը կայանում էր նրանում, որ հորինված հերոսներն էլ թվան իրական ըստ իրենց մասին հայտնի տվյալների[6]։

Երբեմն սրիկաները կասկածում են իրենց վրա (ինչպես լինում էր Գրեգ Ստիլսոնի հետ), երբեմն նրանք խղճահարություն էին առաջացնում (ինչպես Էննի Ուիլկսի հետ)։ Իսկ երբեմն հերոսը փորձում է խուսափել ճիշտ արարքից, ինչպես Ջոննի Սմիտը... ինչպես և ինքը Հիսուս Քրիստոսը, եթե հիշենք «Թող պրծնեմ ես այս թասից» աղոթքը Գեթսեմանի այգում։ Ու եթե դուք անեք ձեր գործը, ձեր հերոսները կկենդանանան և կսկսեն իրենք իրենց գործելе[6]:

Կապն այլ ստեղծագործությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիչերդ Դիզ լրագրողը հանդիպում է նաև «Գիշերային թռչողը» («The Night Flier») պատմվածքում, իսկ Դևիդ Բրայտը՝ «Տոմինոքերիներ» պատմվածքում[16][17]։ Ստեղծագործության մեջ հիշատակվում է «Վիճակը» վեպի Սալեմս-Լոտ քաղաքը[18] և Քերրին նույնանուն վեպից[1]:9: «Մուգ աշտարակը» շարքի յոթերորդ գրքում ռոբոտ Նայդժելը կարդում է ստեղծագործությունը[19] և կոչում այն «բավականին հաճելի»[18]։ Մինչ Ջոննին գտնվում է կոմայում, Սառան ապրում է Ֆլեգգ Ստրիտում (անդրադառնում է «Մուգ աշտարակի» հերոս Ռենդալլ Ֆլեգգին)[13]։ Մեկ այլ տարածքում աչքի է ընկնում Հերրիսոն Բիչը, որի անունը համադրվում է Սթիվն Քինգի «Հերրիսոն Ստեյտ Պարկ '68'»-ին[20]։ Վեպում օգտագործված որոշ մտքեր իրենց հանգուցալուծումներն են ստանում Քինգի «11/22/63»-ում[9][18] և Օուեն Քինգի «Կրկնակի սեանս»-ում(անգլ.՝ Double Feature)[21]: Կա կարծիք, որ Ֆրենկ Դոդդը «Իծամորու գարուն» ստեղծագործությունից է[1]:11: Դոդդը Բաններմանի հետ հանդես է գալիս նաև «Օգտակար իրերում»[10]:126 և «Կուջոյում»[9], իսկ առանձին՝ «Դայում»[4]:259 և «Մարմնում» համապատասխանաբար[10]:126:

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, ինչ հեղինակը վեպը հանձնեց Doubleday հրատարակչությանը, հրատարակիչը պահանջեց կրճատել վեպը, և Քինգը, չհամաձայնվելով, վեպը ետ վերցրեց[4]:127: Գիրքը վաճառքում հայտնվեց 1979 թվականի օգոստոսին[7]:407 և հրատարակվել է Viking-ի կողմից, որի հետ հեղինակը կնքեց ավելի ձեռնատու պայմանագիր[8]։ NAL-ը պահպանեց գրքի փափուկ կազմով հրատարակման իրավունքը[22]։ Ենթադրվում է, որ «Մեռյալ տարածքի» առաջին հրատարակչությունը կազմում էր հիսուն հազար տպաքանակ[7]:168: Գրքի գովազդային ճանապարհորդության ժամանակ Քինգը այցելել ԱՄՆ քսան քաղաք։ Առաջին ընդունումը կազմակերպվել է Նյու Յորքում «Թավերնայի» («Tavern on the Green») հրատարակչի կողմից մի հսկայական հաստատությունում՝ Կենտրոնական պարկում։ Հարցազրույցները հերթափոխվում էին ալկոհոլային խմիչքներ խմելու և զարթխումի հետ[23]։ Ուղևորության ավարտին Քինգը ասել է. «Դա նույնն է, թե մասնակցել բարձերով կռվին, որտեղ բոլոր բարձերը հագեցած են թունավոր գազերով»[7]:168: Որոշ դեպքերի ժամանակագրությունը ուսումնասիրելով՝ քննադատները «Կուժոն» համրել են «Մեռյալ տարածքի» շարունակություն[24]:154 կամ կիսաշարունակություն[25]։ 2016 թվականից վեպը տպելու իրավունքը պատկանում է Scribner հրատարակչությանը, որի հետ Քինգը սկսել է համագործակցել «Ոսկորներով պարկի» հրատարակումից հետո[26]։

Դեռևս մինչև «Մեռյալ տարածքի» հրատարակման օրվա որոշումը գիրքը տարածվում է 110 հազար կրկնօրինակով, իսկ երկու ամիս անց նրա ցուցանիշը հասնում է 200 հազար տպաքանակի[27]։ Գիրքը դարձավ հեղինակի հինգերորդ տպագրված վեպը[28]։ 1991 թվականին վեպը Քինգի չորս այլ վեպերի հետ միասին կրկին հրատարակվել է փափուկ կազմով, Էնն Ռիվերս Սիդդոնսի (Anne Rivers Siddons) նախաբանով և փոփոխված գունային համադրությամբ։ Սկզբնականորեն որոշված էր վերահրատարակել հեղինակի բոլոր գրքերը փետրվարին, բայց հետագայում նախագիծը չեղյալ համարվեց։ «Մեռյալ տարածքը» առաջին անգամ ռուսերեն է թարգմանվել 1984 թվականին Օլեգ Վասիլյևի և Սերգեյ Տասկոմի կողմից։ Վեպը տպագրվել է «Արտասահմանյան գրականություն» ամսագրի երեք համարներում[4]:372: Գրաքննադատները նշել են փայլուն թարգմանությունը, օրիգինալից ոչ մի տողի տարբերությունը[4]:194:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի շարք գրականագետներ «Մեռյալ տարածքը» համարում էին Սթիվեն Քինգի լավագույն վեպերից մեկը։ Ստեղծագործությունը առաջադրվել է «Լոկուս» մրցանակաբաշխությանը՝ որպես լավագույն ֆենտեզի վեպ[29] и Balrog Awards[30]: Rolling Stone ամսագրի կազմակերպած քվեարկության արդյունքներով վեպը հեղինակի լավագույն տասը գրքերի մեջ գրավել է ութերորդ տեղը՝ տեղակայվելով «Ռիտա Հեյուորթը և փրկությունը Շոուշենկից» և «Կանաչ մղոնի» միջև[31]։ Այն նաև առաջին տեղն է գրավում Նյու Յորք Թայմսի տարվա բեստսելերների շարքը[13][32]:210: Մինչ այդ պահը հեղինակի ոչ մի գիրք չէր արժանացել այդ աստիճանին[9][24]. Այդ դիրքում վեպը մնացել է 32 շաբաթ[33]. Գրքի հաջողությունը ամրագրում է հեղինակի վաստակը, նրա անունը սկսեց ավելի շատ ասոցացվել բռենդային աշխարհի հետ[7]:168[15]: Ամերկայի կոնֆլիկտոլոգիան 1970-ական թվականներից ցույց տվեց, որ Քինգը ոչ միայն «"գոթական" սենսացիաներ ստեղծող» է, այլ նաև վիպասան՝ այս բառի դրական իմաստով[15]։ 1981 թվականի օգոստոսին Publishers Weekly-ի ռեյտինգում առաջին անգամ ներկայացվել են Քինգի երեք գիրք միաժամանակ՝ «Հայացքով բոցավառողը» պինդ կազմով, «Մեռյալ տարածքը» և «Փայլատակումը»՝ փափուկ կազմով[7]:194: Գիրքը դարձավ բեստելլեր[8]։ Time-ը այն դրեց հեղինակի գրքերի վեցերորդ տեղում, որը շարունակության կարիք ունի[34]։ ԽՍՀՄ-ում «Մեռյալ տարածքը» շատ դրական արձագանք գտավ «ամերիկյան իրականությունը արտացոլելու համար», չնայած մերկացնող ճոխություն վեպում չկար[4]:126-127:

Սովետական որոշ հեղինակներ վեպում տեսնում են քաղաքական հասունացող կոնֆլիկտ՝ ԱՄՆ-ի շեղումը դեպի ֆաշիստական ամբողջատիրություն, հղացող պատերազմ, որը կարող է մարդկության համար ճակատագրական լինել, ինչպես նաև նրա հետ միահյուսված ամերիկացիների քաղաքական պատասխանատվությունը իրենց երկրի կյանքի համար։ Ամենօրյա կյանքի ռիթմիկ ժամանակագրությունը տալիս է վեպ-նախազգուշացման հանգավորում[15]։ Պատումի մեջ զգացվում են ոչ ավանդական դետեկտիվի նոտաներ՝ հորրորի մասնիկներով[18] և սիրային պատմությամբ[13][35], ինչպես նաև նկատվում է ամերիկյան քաղաքականության քննադատություն[36]։ Վեպի արժանիքնրից մեկը քննադատները համարում են քինգյան անտագոնիստի նախօրինակը, վստահ պատումը՝ առանց կեղծ նոտաների և սյուժետի ճկումների[37]:29, «Դիմակայություն» վեպի համեմատ կարճ ծավալը[2]:83, որպես այդպիսին հրեշների բացակայությունը[20]։ «Մեռյալ տարածքում» հեղինակը վերադառնում է այն գաղափարին, որ հաջողությունը շատ սահմանափակ ռեսուրս է, որի սպառումը զուգորդվում է տառապանքի հետ։ Պտտախաղում հաջողությունը Ջոննիի համար շրջադարձային է լինում և հանգեցնում ավտովթարի, Քինգի ստեղծագործական կայնքը գրեթե կտրվեց այն բանից հետո, երբ նրան վրաերթի ենթարկեցին[21]։ Գրականագետները նկատել են Ռեյ Բրեդբերիի արվեստի ազդեցությունը աշխատության վրա՝ կառնավալային տրամադրությունը լցված է «Մոտենում է վտանգը» վեպով՝ «Մութ կառնավալ» շարքից[1]:10: Նաև ոգեշնչման աղբյուր է հանդիսանում գերմանական «Հավատարիմ Յոգաննես» հեքիաթը[5]:113: Մեն նահանգի քաղաքները, որտեղ հիմնականում իրականանում են գործողությունները, թվում են իրական[38]՝ այլատյացության մասնիկներով[5]:14:

Միջուկային ապոկալիպսիս,որից փորձում էր խուսափել գլխավոր հերոսը[2]:87

«Մեռյալ տարածքը» կազմված է գիտակցման չորս աստիճաններից՝ սիմվոլիկ, պատմական, անձնական-հոգեբանական և քաղաքական[2]:83: Հեշտացված-նախօրինակային աշխատության ընթերցանությունը ունի ժամանակակից կյանքում Բարու և Չարի պայքարի[4]:126-127[15] խրատական առակի տեսք ։ Առաջին հայացքից վեպի այլաբանական հիմքը գրեթե չի ընկալվում սյուժետի նախորդ շերտի խտության պատճառով։ Ընթերցողի առաջ բացվում է հասարակական հիվանդություններով լի Ամերիկայի ժամանակագրությունը՝ հարստահարված գյուղացիություն, ծախվող աստիճանավորներ, կաշառակեր ոստիկաններ, վտանգավոր հանցագործներ և հասարակ քաղաքացիների մեջ հասունացող ազգային պատմության նկատմամբ հիասթափություն[15]։ Վեպի կազմությունը որոշ չափով թվում է տարօրինակ[18], բայց միևնույն ժամանակ ապահովում է սյուժետային կանխատեսելիությունը և չարաբաստիկությունը[38]։ Այլ ստեղծագործությունների հետ խաչվելը դարձավ սարսափի ոճից դուրս գալու առաջին փորձը[20]։ Ամսագրերի տեսքստերի և ոստիկակական զեկուցումների գաղափարների օգտագործումը աշխատությունը մտերմացնում է «Քերրիի» հետ։ Վեպի հանգուցալուծումը համարվում է «գրեթե իրատեսական»[18]։ Գիրքը կինեմատոգրաֆիական է, զվարճացնող[38] և վատատեսական[2]:90: Պատումի կենտրոնում է կոնկրետ մարդու անձնական փորձությունները[2]:83:

Գլխավոր հերսոսը բնութագրվում է որպես սովորական, աններդաշնակ, նիհար և բարձրահասակ ինտիլիգենտի մարմնացու՝ ամենասովորական անուն-ազգանունով։ Հենց այսպիսի հերոսը կարող է հեռավորության վրա ճանաչել չարը և կանխագուշակել աղետի մասշտաբը։ Քննադատները նկատել են հերոսի և հեղինակի հետ կապված որոշ դեպքերի նմանություն, նույնիսկ ծննդյան տարեթիվը՝ 1947 թվական[15][24]։ Սմիտի «Երկրորդ տեսողությունը» մոտիվացված էր ֆիզիոլոգիայի և կենսաէներգիայի վերջին հայտնագործություններով, ինչը դրական արձագանք ստացավ այդ ժամանակների այլ հեղինակների «կվազիգիտական շարադրանքների» համեմատ[15]։ Հոգեկան ուժերի առկայությունը հերոսին մոտցնում է Քերրիի,Դեննի Տորրանսի և Չառլի Մակգի շարքերը։ Գործողությունների հաջորդականությունը, որոնց հետ առերեսվում է հերոսը, ունեին մեկ գլխավոր նպատակ՝ հայտաբերել Ջոննի Սմիտի իրական դեմքը որպես մարդասեր՝ զինված «գերզգայուն կախարդանքով»։ Ջոննիին համեմատել են Դոն Կիխոտի[15] և Հիսուս Քրիստոսի հետ[39]:49: Նրա կանխագուշակման շնորհը վերածվում է անեծքի[2]:86[13]: Հերոսը հանդիսանում է Քինգի սեփական սերնդի մասին անհանգստությունների արտացոլանք՝ պայքարող Վիետնամի պատերազմի դեմ։ Վեպում սպանությունը հանդիսանում է ինքնազոհության ծես, այլ ոչ թե տեռոր[15]։ Սմիտին համարում էին հեղինակի արվեստում ամենադրական հերոսներից մեկը, խաղաղապահ, այլոց երջանկություն ցանկացող[18]։

Վեպի անտագոնիստը՝ Գրեգ Ստիլսոնը, ողջ ընթացքում գործողությունների ընթացքին մասնակցում էր տարատեսակ դիմակներով՝ Աստծո խոսքը վաճառողի, քաղաքի «հոր», շրջանի կոնգրեսմենի։ Միայն երկրորդ գլխում է նա դուրս գալիս առջևի պլան որպես «ծիծաղող վագր»՝ հասարակությանը գերած քաղաքական դեմագոգիայով։ Էմոցիոնալ ներշնչմամաբ օժտված հերոսի կերպարը համարվել է ավելի հաջող, քան պրոտագոնիստինը[15]։ Նրա վարքագիծը վեպի ամբողջ ընթացքում դաժան է, իռացիոնալ և անհեթեթ[4]:126-127: Ստիլսոնը պոպուլիստական համազգեստով ֆաշիստ է։ Գրեգի երիտասարդությունը Քինգը նկարում է մեծ վրձնահարվածներով՝ մեծամիտ է և սեփական գերազանցության մեջ վստահ, վախկոտ, խուլիգան և ի ծնե ամբոխավար։ Նրա ատելությունը սերում է ընտանիքի նկատմամաբ զզվանքից, ինչը նրան տարանջատում է ծնողներին սիրող Ջոննիից[2]:86-87: Նրան վագրի հետ համեմատելը Ստիլսոնի գիշատիչ լինելու սիմվոլն է[20]։ Քննադատները ընդհանուր գծեր են գտնում նրա, Չիպոլլոյի՝ Թոմաս Մանի «Մարիոն և կախարդը» պատմվածքի հերոս-հիպնոտիզյորի[15] և «Մութ աշտարակը» շարքի հերոս ապտամբ Ջոն Ֆարսոնի միջև[19]։

Մարդասպան Ֆրենկ Դոդդի նկարագրության մեջ նկատվում է Էդգար Ալլան Պոյի[1]:11[5]:104 և Ջիմ Տոմսոնի «Մարդասպանը իմ մեջ»[37]:26 աշխատության ազդեցությունը։ Չնայած մանկությունը վեպում չի հանդիսանում կենտրոնական թեմա՝ երեխաների և ծնողների միջև փոխհարաբերությունները հիմավոր կերպով բացատրում են հերոսների քայլերը և հյուսում են վախերի ու թերարժեքություն ցանց։ Այսպես, Ֆրենկի մայրը նրան սովորեցնում է ատել և վախենալ սեփական հեշտասիրությունից, ինչը հետագայում հանգեցնում է կանանց նկատմամբ ատելության և սերիական սպանության[2]:88-89: Ֆրենկը պատմության գլխավոր հերոսը չէ, վեպի ողջ ընթացքում նա Սմիտի հետ փոխանակում է միայն մի քանի արտահայտություն[40]։ Մնացած մայր-հերոսուհիները զբաղեցնում են նեյտրալ (Շելլի Չատսվորտ), թույլ (տիկին Ստիլսոն) կամ դեֆորմացված դիրք (Վերա Սմիտ, Գենրիետտա Դոդդ)։ Վերան շարժվում է մշակութային հիմնային համոզումների ուղղությամբ, նրա պահվածքը երբեմն իռացիոնալ է և կենտրոնացած է որդու աստվածընտրության վրա։ Նա հրաժարվում է բժշկական անալիզներից՝ ամբողջովին տրվելով «Աստծո կամքին»[2]:88-89: Վերան լրացրեց Քինգի խփնված հավատացյալների շարքը, որոնց թվին են պատկանում «Մշուշ» պատմվածքի հերոսուհի տիկին Կարմոդին և Մարգարետ Ուայթը[3]։ Ջոննիի մոր կերպարը, հավանական է, լցված է հենց Քինգի քրիստոնեական հուշերով[15] :

Էկրանարկումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ էկրանի վրա Ջոննիի դերը կատարել է Քրիստոֆեր Ուոքենը

Վեպը էկրանարկել է Դևիդ Կրոնոնբերգը 1983 թվականին[7]:407: Կինոն ժանրային առումով մոտ է գիտական ֆանտաստիկայի[41]:47: Ադապտացումը հեղինակի կողմից դրական արձագանքի արժանացավ։ Սկզբնական շրջանում պլանավորվում էր Ջոննիի դերի համար վերցնել Բիլ Մյուրեյին, բայց նա չհաստատվեց այլ նախագծերում զբաղված լինելու պատճառով։ Պրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսը առաջարկեց Ուոքենին, և նա համաձայնվեց։ «Իմ կարծիքով Քրիստոֆեր Ուոքենը համապատասխանում է Ջոննիի դերին, չնայած, ինչպես և ցանկացած հայտնի հոլիվուդյան դերասան, ով գալիս է իմ մտքին»,- ասում էր Քինգը[7]:212-213: Հեղինակի սցենարը՝ բնութագրված որպես սարսափ, մերժվել է ռեժիսորի կողմից[41]։ Կրոնենբերգը ասում էր, որ գրքին հավատարիմ մնալու համար, պետք «դավաճանել» նրան[25]։ Ֆիլմը մելանխոլիկ ստացվեց, իսկ ժամանակագրությունը խախտվեց։ Այսպես, Ստիլսոնը հայտնվեց միայն ֆիլմի վերջին մեկ երրորդ՝ հանգուցալուծման մասում, ինչի հետևանքով վերացավ հերոսի ենթատեքստը[41]:46: Ֆիլմը ստացվեց ֆինանսապես հաջող, և քննադատների կողմից լավ արձագանքի արժանացավ[7]:212-213[42]:123: Որոշ հեղինակներ այն համարում են ամենալավ էկրանացումներից մեկը[25], ուրիշները համարում ամենալիրիկականը[4]:265, ամենադիպուկը և տպավորիչը[24]։

2002-2007 թվականներին USA Network հեռուստաալիքը ցուցադրել է նույնանուն սերիալը Էնտոնի Մայկլ Հոլլի գլխավոր դերակատարությամբ, ութսունվեց սերիա տևողությամբ[9][24]։ Օդաչուն բացահայտում է Ֆրենկ Դոդդի պատմությունը։ Ստիլսոնի ապոկալիպսական ծրագրերը հանդիսացան սերիալի հիմքը։ Պատումի որոշ մանրուքներ փոխվեցին՝ այնտեղ Սառան հղիացավ Ջոննիից մինչև վթարը և ամուսնացավ շերիֆ Բաններմանի հետ, մինչդեռ Սմիտը կոմայում էր։ Իր որդին նույնպես օժտված էր կանխագուշակման ուժով։ Բրյուս Լյուիսը՝ Ջոննիի բժիշկը և խորհրդատուն, հորինվել է հատուկ սերիալի համար և գրքում չի հիշատակվում[9]։ Շոուն մնաց առանց հանգուցալուծման[9], սյուժետային գծերը այդպես էլ չվերջացան։ Ալիքը փորձում էր նվազենցնել ծախսերը, բայց հետագայում որոշեց ընդհանրապես հրաժարվել նախագծից[43]։ Իրենց ազդեցությունը ունեցավ նաև ռեյտինգը։ Առաջին սերիալը հեռուստաէկրանի մոտ հավաքեց 4.7 միլիոն հեռուստադիտող, մինչդեռ վեցերորդ սեզոնը՝ ընդամենը 2.2 միլիոն[44]։ Շոն Պիլլերը և Լլոյդ Սիգանը՝ գրքի ադապտացման համար պատասխանատուները, վերջիվերջո անցան «Հեյվեն» սերիալի նախագծմանը[9]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Harold Bloom (Ben P. Indick). King and the Literary Tradition of Horror and the Supernatural // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Harold Bloom (Michael N. Stanton). Some Ways of Reading The Dead Zone // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 Grady Hendrix. (2012 թ․ դեկտեմբերի 6). «The Great Stephen King Reread: The Dead Zone» (անգլերեն). Tor.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 Մութ կողմի արքա։ Սթիվեն Քինգը Ամերիկայում և Ռուսաստանում. — Санкт-Петербург: Амфора, 2006. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Heidi Strengell. Dissecting Stephen King: From the Gothic to Literary Naturalism. — Popular Press, 2006. — 308 с. — ISBN 0299209741
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Սթիվեն Քինգ, «Ինչպես գրել գրքեր» Գլուխ 8, Ինչպես գրել գրքեր։ Վարպետության հուշագրություններ էջ 316, ISBN 5-17-007777-7։
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 Ռոուգեկ Լայզա։ Սիրտ, որում ապրում է վախը։ Սթիվեն Քինգ՝ կյանքը և ստեղծագործելը / пер. с англ. Н. Балашовой = Lisa Rogak. Haunted Heart: The Life and Times of Stephen King (2008). — Москва: АСТ: Астрель, 2011. — 411,[5]: 8 л. ил. с. — 4000 экз. — ISBN 978-5-17-070665-5
  8. 8,0 8,1 8,2 Борис Невский. (2007 թ․ դեկտեմբերի 24). «Ամերիկական միֆ։ Ստիվեն Քինգ» (ռուսերեն). Мир фантастики. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Paul Simpson. The Dead Zone (Viking Press, august 1979) // A Brief Guide to Stephen King. — Hachette UK, 2014. — 160 с. — ISBN 1472110749
  10. 10,0 10,1 10,2 Harold Bloom (Sharon A. Russell). Needful Things (1991) // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  11. Սթիվեն Քինգ։, «Ինչպես գրել գրքեր»։ Գլուխ 5, Ինչպես գրել գրքեր։ Հուշագրություններ վարպետության մասին էջ 316, ISBN 5-17-007777-7։
  12. «Errol Morris Interviews Stephen King» (անգլերեն). The New York Times. 2011 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 Stephen J. Spignesi Number 4. The Dead Zone (1979) // The Essential Stephen King: A Ranking of the Greatest Novels, Short Stories, Movies and Other Creatiions of the World's Most Popular Writer. — Franklin Lakes: Career Press, 2001. — С. 26-28. — 359 с.
  14. Tony Magistrale. The Films of Stephen King From Carrie to Secret Window. — New York: Palgrave Macmillan, 2008. — С. 144. — 212 с. — ISBN 978–0–230–60131–4
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 Н. Пальцев. Սթիվեն Քինգի վախենալու հեքիաթներ։ ֆանտազիաներ և իրականություն(ռուս.) // Մեռյալ տարածք. — Մոսկվա: Երիտասարդ գվարդիա, 1987.
  16. «The Dead Zone Characters List» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  17. «The Tommyknockers Characters List» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 18,4 18,5 18,6 James Smythe. (2012 թ․ սեպտեմբերի 12). «Rereading Stephen King: Week eight - The Dead Zone» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  19. 19,0 19,1 Бев Винсент (в переводе Виктора Вебера). Ճանապարհ դեպի Մութ աշտարակ. — New American Library, 2004. — С. 66, 111. — 243 с. — ISBN 0451213041
  20. 20,0 20,1 20,2 20,3 Michael R. Collings. The Many Facets of Stephen King. — Wildside Press LLC, 1985. — С. 50-55. — 190 с. — (Starmont studies in literary criticism (Выпуск 11)). — ISBN 0930261143
  21. 21,0 21,1 Susan Dominus. (2013 թ․ հուլիսի 31). «An Easter Egg Hunt With Stephen King and Family» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  22. Carol Lawson. (1979 թ․ սեպտեմբերի 23). «Behind the Best Sellers: Stephen King» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  23. Սթիվեն Քինգ (Կոլեսնիկովի թարկմանությամբ) Մահվան պար. — Москва: АСТ, 2003. — С. 379. — 411, [5] с. — 4000 экз. — ISBN 5-17-006733
  24. 24,0 24,1 24,2 24,3 24,4 Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner. The Dead Zone adaptations // The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — New York: Macmillan, 2006. — С. 151-152. — 544 с. — ISBN 978-0-312-32490-2
  25. 25,0 25,1 25,2 Scott Von Doviak. Cronenberg enters the Dead Zone // Stephen King Films FAQ: All That's Left to Know About the King of Horror on Film. — Hal Leonard Corporation, 2014. — 400 с. — ISBN 1480386189
  26. Gary Price. (2015 թ․ հոկտեմբերի 12). «Publishing: Scribner/Simon & Schuster Acquires Majority of Stephen King's Body Of Work» (անգլերեն). Library Journal. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
  27. Michael R. Collings. Scaring Us to Death: The Impact of Stephen King on Popular Culture. — Second. — Wildside Press LLC, 1997. — С. 49. — 168 с. — (Milford series: Popular writers of today). — ISBN 0930261372
  28. Dwight Garner. (2006 թ․ փետրվարի 12). «Inside the List» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  29. «1980 Locus Awards» (անգլերեն). Locus. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  30. «Awards & Nominations» (անգլերեն). StephenKing.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
  31. Andy Greene. (2014 թ․ նոյեմբերի 5). «Readers' Poll: The 10 Best Stephen» (անգլերեն). Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  32. Harold Bloom. Chronology // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  33. Doreen Carvajal. (1997 թ․ հոկտեմբերի 27). «Who Can Afford Him?; Stephen King Goes in Search of a New Publisher» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 6-ին.
  34. Michael Roffman. (2013 թ․ սեպտեմբերի 26). «Stephen King: 10 More Books He Should Write Sequels To» (անգլերեն). Time. Վերցված է 2015 թ․ մարտի 1-ին.
  35. Tony Magistrale. Chapter 5. Defining heroic codes of survival: The Dead Zone, The Shawshank Redemption, The Green Mile // Hollywood's Stephen King. — New York: Palgrave Macmillan, 2003. — С. 117-120. — 233 с. — ISBN 0-312-29320-8
  36. Harold Bloom. Editor’s Note // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  37. 37,0 37,1 Harold Bloom (Don Herron). Stephen King: The Good, the Bad, and the Academic // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  38. 38,0 38,1 38,2 Christopher Lehmann-Haupt. (1979 թ․ օգոստոսի 17). «Books of the Times. Flashes of the Future» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.
  39. Tony Magistrale. Tracing the Influences: Regional and Literary // Stephen King: America's Storyteller. — Santa Barbara: ABC-CLIO, 2010. — 181 с. — ISBN 978-0-313-35228-7
  40. Philip L. Simpson, Patrick McAleer. Stephen King's Contemporary Classics: Reflections on the Modern Master of Horror. — Издание исправленное. — Rowman & Littlefield, 2014. — С. 120. — 242 с. — ISBN 9781442244917
  41. 41,0 41,1 41,2 Mark Browning. The Dead Zone (David Cronenberg, 1983) // Stephen King on the Big Screen. — Beverly: Intellect Books, 2009. — 251 с.
  42. Harold Bloom (Linda Badley). The Sin Eater: Orality, Postliteracy, and the Early Stephen King // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  43. «The Dead Zone: USA Series Cancelled, No Season Seven» (անգլերեն). Tvseriesfinale.com. 2007 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 4-ին.
  44. Frank Garcia, Mark Phillips. Science Fiction Television Series, 1990-2004: Histories, Casts and Credits for 58 Shows. — McFarland, 2008. — С. 73-79. — 431 с. — ISBN 0786491833

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
  • StephenKing.com. — Страница произведения на официальном сайте Стивена Кинга«The Dead Zone» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.
  • Стивен Кинг.ру. — Страница произведения на сайте поклонников Стивена Кинга«Мертвая зона» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.