Լիզիի պատմությունը
Լիզիի պատմությունը Lisey's Story | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | գոթական վեպ և ֆանտաստիկ վեպ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | 2006 |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Charles Scribner's Sons |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 24, 2006 |
OCLC | 219385710 |
«Լիզիի պատմությունը» (անգլ.՝ Lisey's Story), Սթիվեն Քինգի վեպը:
Գիրքը նվիրված է գրողի կնոջը՝ Թաբիթա Քինգին: Վեպի բնօրինակը խմբագրել է Քինգի ոչ թե մշտական խմբագրիչը՝ Չակ Վերիլը, այլ՝ Նեն Գրեմը:
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Լիզի Լենդոնը հայտնի գրող Սքոթ Լենդոնի այրին է: Ամուսնու մահից հետո երկու տարի անց նա չէր կարողանում հարմարվել ապրել առանց նրա: Բացի այդ, նրա մոտ առաջանում են այլ խնդիրներ. Լիզիի մեծ քրոջ մոտ առաջանում է հոգեկան սրվածություն, իսկ Տիկին Լենդոնին հետապնդում է մի գրականագետ, ով փորձում է ստանալ Սքոթի ժառանգությունը: Փորձելով լուծել իր խնդիրները՝ Լիզին հիշում է ամուսնու հետ կյանքի կարևոր իրադարձությունները: Լիզին երկու անգամ փրկել էր ամուսնու կյանքը, բայց երրորդ անգամ՝ չկարողացավ: Իսկ հիմա վտանգը սպառնում է իրեն. գրականագետներից մեկը վարձել է մի տարօրինակ մարդու, որպեսզի նա «համոզի» գրողի կնոջը տրամադրել նյութերը:
Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լիզի Լենդոն, մինչև ամուսնությունը Դեբուշեր, գլխավոր հերոսուհին: Կին առանց բարձրագույն կրթության, ոչ շատ բազմահմուտ, բայց խելացի և վճռական, ամբողջ կյանքը եղել է հայտնի և վառ իր ամուսնու ստվերը և նրա հավատարիմ օգնականն ու սիրելին: Չորս քույրերից ամենափոքրը, որոնցից յուրաքանչյուրն ունի իր տարօրինակությունները, իսկ մեծը՝ հոգեկան խնդիրներ:
- Սքոթ Լենդոն, նրա ամուսինը: Հայտնվում է միայն կնոջ հիշողություններում և պատրանքներում: Տաղանդավոր գրող և հաճելի մարդ: Երբեմն ինքն իրեն վնասում էր, որպեսզի չդառնար վտանգավոր շրջապատի համար, հատկապես նրա ում սիրում էր՝ իր կնոջ: Ինչպես նաև նա կարողանում էր տեղափոխվել աշխարհների միջև:
- Ամանդա Դեբուշեր, Լիզիի մեծ քույրը: Ամանդան ունի հոգեկան խնդիրներ, սրացման ժամանակ նա կարող է իրեն վնասել և, նույնիսկ, ընկնել կոմայի մեջ: Կոպիտ, տհաճ անձնավորություն շփման ժամանակ, սակայն նա սիրում է իր քույրերին, և պատրաստ է օգնել նրանց ցանկացած պահի:
- Պոլ Լենդոն, Սքոթի շուտ մահացած ավագ եղբայրը, ում մահվան պատճառը նույնպես ժառանգական խելագարությունն էր: Հայտնվում է միայն հիշողություններում, երբ Լիզին հիշում է, թե ինչպես է ամուսինը պատմում եղբոր մասին: Սքոթը շատ էր սիրում Պոլին, բայց դարձել է նրա մահվան անուղղակի պատճառը:
- Էնդրյու Լենդոն, մականունը՝ Սպարկի, Պոլի և Սքոթի հայրը, ումից էլ նրանք ժառանգել են «վատ արյունը»:
Տեքստում Քինգն օգտագործում է բժշկական սլենգային արտահայտությունը՝ «գոմեր», որով ամերիկացի բժիշկներն անվանում են «հոգսաշատ, ծեր, ծանր հիվանդ բուժվող հիվանդներից,ովքեր չեն մահանում»: Առաջին անգամ այդ տերմինը օգտագործել է ամերիկացի հոգեբույժ Սամուել Շեմոմը իր Աստծո տուն (1978 թվական) երգիծական պատմվածքի մեջ: Հետևյալ բառը հապավում է. Get Out of My Emergency Room:
Գլխավոր հերոսուհու անունը անգլերենով արտաբերվում է «Լիսի»: Բնագիր վեպի մեջ ամենասկզբում նշված է, որ նրա անունը հնչում է «ՍիՍի»[1]: