Պարոն Մերսեդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Պարոն Մերսեդես
Հեղինակ Սթիվեն Քինգ
Տեսակ գիրք
Ժանր քրեական վեպ
Բնօրինակ լեզու ամերիկյան անգլերեն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Charles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ հունիսի 3, 2014

«Պարոն Մերսեդես» (անգլ.՝ Mr. Mercedes), Սթիվեն Քինգի դետեկտիվ վեպ, որը հրատարակվել է 2014 թվականի հուլիսի 3–ին[1] Scribner հրատարակչության կողմից։ Սթիվեն Քինգի 62–րդ վեպն է և Նուար գրականության մեջ իր առաջին փորձն է։

Գիրքը պատմում է պաշտոնաթող ոստիկանի մասին, ով թոշակի նացնելուց հետո փորձում է հասնել չբացահայտված հանցագործության իրականության ակունքներին, որը կատարվել է «Մերսեդեսի» վարորդի կողմից։ Հետաքննության մանեաթեժ պահին հանցագործը նախկին ոստիկանին ներքաշում է վտանգավոր խաղի մեջ, որը դեպքի բոլոր մասնակիցների համար հանգեցնում է անկանխատեսելի հետևանքների։

Վեպը արժանացել է Էդգար Ալլան Պոյի մրցանակին՝ որպես տարվա լավագույն վեպ։ Ընթերցողների և քննադատների մոտ գրքի հաջողությունը Քինգին դրդում է գրել դետեկտիվ–թոշակառու Խեդժասի մասին ևս երկու վեպ՝ «Ով գտավ՝ իրենն է» (2015 թվական) և «Հսկողության վերջ» (2016 թվական)։

Սյուժետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում 2000–ական թվականներին, ամերիկական փոքրիկ քաղաքում։ Հարյուրավոր գործազուրկներ վաղ առավոտվանից հերթ են կանգնում «թափուր աշխատատեղերի տոնավաճառում» և, հանկարծակի, առավոտվա մառախուղից հաըտնվում է Մերսեդես մակնիշի ավտոմեքենա (ամենահզոր քսանցիլինդրանոց Mercedes-Benz S600) և վրաերթի է ենթարկում նրանց։ Արդյունքում՝ 8 զոհ և 15 վիրավոր: Մերսեդեսը անհետանում է (հետգյում այն գտում են լքված, առանց կողոպուտի հետքերի), ոստիկանությունում մարդասպանին կոչեցին «Պարոն Մերսեդես», բայց իր հետքը չեն կարողանում գտնել (ոչ մի փաստ, մեղարյալը խերամանկ է): Որոշ ժամանակ անց գողացված «Մերսեդեսի» տիրուհին՝ Օլիվիա Տրելոնին, հասարակության կողմից մեղադրվելով հանցագործին օգնելու համար՝ կյանքը ավարտում է ինքնասպանությամբ (ինչպես հետագայում պարզվեց «Պարոն Մերսեդեսից» նամակ ստանալուց հետո):

Խուզարկու Կերմիտ Ուլիյամ Խիդժեսը՝ այդ գործը վարողը և գործը հաջորդին փոխանցողը, անցնում է թոշակի և ընկնում է դեպրեսիայի մեջ: Սակայն մոտ կես տարի անց նա նամակ է ստանում «Պարոն Մերսեդեսից»: Դրա մեջ մարդասպանը ծիծաղում է պաշտոնաթող եղած ոստիկանի վրա: Նամակի առաքիչը ակնարկում է, որ նա, տառապելով միայնակությամբ, կգտնի լավ լուծում ինքնասպանություն գործելով: Դրա փոխարեն վիրավորված Խոդժեսը սկսում է սեփական հետաքննությունը և շուտով ձեռք բերում օգնականներ՝ աֆրոամերիկացի Ջերոմ Ռոբինսոնը, Ջանել «Ջեյնի» Պատտերսոնը՝ Օլիվիա Տրելոնի քույրը, իսկ ավելի ուշ Հոլլի Գիբնին:

Ստեղծագործությունը պատմվում է միաժամանակ և խուզարկու Խոդժեսի կողմից, և Բռեյդի Հարտսֆիլդի («Պարոն Մերսեդես»)՝ անձի խանգարումով տառապող մոտ երեսունամյա մարդու կողմից, ով ապրում է ալկոհոլիկ մոր հետ, աշխատում երկու վայրում (համակարգչային խանութում և որպես պաղպաղակի առաքիչ), նա համակարգ «հանճար» էր, ով ստեղծում է տարատեսակ էլեկտրոնային ծրագրեր և պայթուցիկ նյութեր: Պաղպաղակի առաքչի աշխատանքը թույլ է տալիս աշխատանքային օրվա ընթացքում հետևել խուզարկու Խոդժեսին և նրա հարևանին: Երիտասարդ տարիքում Բռեյդին դառնում է իր կրտսեր եղբայր Ֆրենկի մահվան պատճառ:

«Պարոն Մերսեդեսը» պատվածքի ընթացքում երկու անգամ Խոդժեսի նկատմամբ կատարում է մահափորձ: Առաջին անգամ հակամարտիկը ցանկանում է թունավորել Ջերոմի ընտանի կենդանուն՝ Օդիլլ շանը, կարծելով, թե դրա օգնությամբ կխանգարի հետախուզությանը և խուզարկու Խոդժեսին կդրդի ինքնասպանության: Դրա համար Բռեյդին գնում է թույն գետնասկյուռների համար, որը ստրիխնին է պարունակում, և մսի ֆարշ, որպեսզի դա կերցնի Օդիլլին: Բայց թունավորված ֆարշը պատահաբար ուտում է Բռեյդիի մայրը, և իր պլանը տապալվում է:

Երկրորդ մահափորձը ուղղակի կապ ուներ Խոդժեսի հետ: Բռեյդին որոշում է պայթեցնել Խոդժեսի ավտոմեքենան իր իսկ հետ՝ այնտեղ պայթուցիկ տեղադրելով: Խոդժենսի «Տոյոտայի» դռները բացելու համար նա օգտագործում է «Երկրորդ արտադրանքը», որի օգնությամբ նա բացել էր «Մերսեդեսի» դռները: Բռեյդի պլանը ևս մեկ անգամ տապալվում է, քանի որ խուզարկու փոխարեն «Տոյոտա» է նստում Խոդժենսի օգնական Ջեյնին, իսկ ինքը Բիլլը ողջ է մնում:

Հետագայում գլխավոր դերակատարները իմանում են, որ «Պարոն Մերսեդեսը» պլանավորում է համերգի ժամանակ ահաբեկչական ակտ կազմակերպել, որտեղ կային չորս հազարից ավել մարդ: Համերգի ժամանակ Խեդժեսը ունենում է սրտամկանի ինֆարկտ, բայց Հոլլը և Ջերոմը հասցնում են վնասազերծել սերիական մարդասպանին: Հոլլը «Պարոն Մերսեդեսին» հասցնում է գանգուղեղային վնասվածք, որից վերջինս ընկնում է կոմայի մեջ: Որոշ ժամանակ անց Խոդժեսը առողջանում է, նրան տեղակայում են կարդիոստիմուլյատոր, իսկ Ջերոմը և Հոլլը պարգևատրվում են շքանշանով: Կոմայում 17 ամիս մնալու հետո «Պարոն Մերսեդեսը» հիվանդանոցում դուրս է գալիս կոմայից:

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կերմիտ Ուլիյամ «Բիլլ» Խիդժես՝ գրքի գլխավոր հերոս, թոշակի անցած նախկին խուզարկու, ով հետախուզում էր «Մերսեդեսի» գործը: Կրկին անցնում է հետաքննության արդեն տարեց հասակում, երբ ստանում է նամակ «Պարոն Մերսեդեսից»:
  • Բռեյդի «Պարոն Մերսեդես» Հատսֆիլդ՝ գլխավոր բացասական հերոս, ծանր մանկություն ունեցած հոգեկան հիվանդ, ով կորցրել է իր հարազատներին: Մոտ 30 տարեկան: Ցանկանում է «գրել սեփական անունը պատմության մեջ», փառավորվել աշխարհից հեռանալուց առաջ: Գրքի մեջ հիշատակվում է նաև այն, որ Բռեյդին ունի գլխի ուռուցք, որը նա թաքցնում է: Գիշերները հաճախ ունենում է միգրեն:
  • Ջերոմ Ռոբինսոն՝ 17-ամյա աֆրոամերիկաի լավ ապահովված ընտանիքից, որոնք Կերմիտների հարևանն են: Խելացի է, ցանկանում է ընդունվել Հարվարդի համալսարան: Գրքի սկզբում հիշատակվում է պարզապես նրանով, որ կատարում է Բիլլ Խոդժեսի մարն հրամանները՝ հնձել խետը, օգտել համակարգչի հարցերում, բայց հետագայում կարևոր դեր է ստանձնում հետաքննության մեջ:
  • Ջանել «Ջեյնի» Պատտերսոն ՝ Օլիվիա Տրելոնի քույրը, ով ինքնասպան էր եղել: Օգնում է Ուիլյամին հետաքննության հարցում և շուտով սիրահարվում է նրան: Մահանում է Կերմինտի "Ջիպ Չերոկիի" պայթյունից:
  • Հոլլի Գիբնի՝ Ջանել Պատտերսոնի 45-ամյա կուզինա: Քրոջ մահից հետո դառնում է հետախույզ Խոդժեսի հետաքննության օգնականը:
  • Պիտեր «Պիտ» Հանտլի՝ Ուիլյան Խոդժեսի հետաքննության նախկին գործընկերը:
  • Դեբորա Էնն Հարտցֆիլդ՝ Բռեյդի Հարտսֆիլդի մայրը: Տառապում է ալկոհոլիզմով: Ուտում է թունավորված ֆարսշը և մահանում խեղդվելուց:
  • Օլիվիա Տրելոնի՝ հարուստ կին, մոխրագույն «Mercedes-Benz S600»-ի տերը, որով կատարվել էր հանցագործությունը: Հրաժարվում է համագործակցել ոստիկանության հետ հետաքննության ժամանակ՝ տալով սխալ ցուցմունքներ: «Պարոն Մերսեդեսի» և համաքաղաքացիների ազդեցության ներքո ինքնասպանություն է գործում:

Էկրանիզացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 9-ին ամերիկական Audience ալիքը ցուցադրում է «Պարոն Մերսեդես» սերիալի պրեմիերան՝ նկարահանված Դևիդ Կելլիի ղեկավարած խմբով, «Պարոն Մերսեդես» վեպի հիման վրա: Խոդժենսի դերը կատարել է Բռենդան Գլիսոնը, Հարտսֆիլդի դերում՝ Հարրի Տրեդեվեյը[2]:

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]