Անքնություն (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Անքնություն
Insomnia
Անքնություն վեպ.jpg
Հեղինակ Սթիվեն Քինգ
Տեսակ գիրք
Ժանր սարսափ և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Viking Press
Հրատարակման տարեթիվ սեպտեմբերի 15, 1994
ԳՄՍՀ 0-670-85503-0
OCLC 406598077

«Անքնություն» (անգլ.՝ Insomnia, 1994 թվական), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռալֆ Ռոբերտս անունով ծերուկի մետ անքնություն է առաջանում։ Նա փորձում է ընդդեմ դրա հայտնի բոլոր հնարավոր միջոցները, բայց օրեցօր նա ավելի ու ավելի քիչ է քնում։ Վերջապես, նրա մոտ առաջանում են հալյուցինացիայի նման տեսիլքներ․ նա տեսնում է մարդկանց ներաշխարհը, տեսնում է այն, ինչ սովորական մարդիկ ունակ չեն նկատել։ Նա տեսնում է երեք «փոքրիկ ճաղատ բժիշկների», ովքեր այցելում են մարդկանց, որպեսզի խլեն նրանց կյանքը։

Իսկ այդ ժամանակ ինչ-որ ուժ, որին երբեմն Կարմիր Արքա են կոչում, մի փոքրիկ տղայի սպանությունն է պլանավորում։ Նրա ազդեցության ներքո փոխվում է Ռալֆի ընկերը՝ Էդ Դիպնոն, ով ինտելիգենտ գիտնականից վերածվում է ագրեսիվ և վտանգավոր անձանավորության, սկսում բռնանալ կնոջը, միանում պրոլայֆերների խմբին, որոնք նրա գլխավորությամբ անցնում են օրենքի սահմանները։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռալֆ Ռոբերտս — գլխավոր հերոս, ծերուկ։ Գրքի սկզբում կորցնում է կնոջը՝ Կերոլայնին, ով մահանում է գլխուղեղի ուռուցքից։ Շուտով նրա մոտ անքնություն է սկսվում։
  • Բիլլ Մակգովերն — Ռալֆի լավ ընկերն ու հարևանը, նրա հասակակիցը, նույնասեռականը։ Կրթված և խելացի անձնավորություն: Իր մեծամտության հետ մեկտեղ ընդունակ է ցուցաբերել բարեսրտություն։ Ռալֆին բարկացնում է նրա ցինիզմը և քամահրական վերաբերմունքը, օրինակ Լուիզա Չեսսի նկատմամբ, բայց նա համակերպվում է իր այդ թերության հետ։
  • Լուիզա Չեսս — Ռալֆի հասակակիցը, ծեր լեդի, ով պահպանել է իր գեղեցկությունը։ Նրանք միմյանց նկատմամբ որոշակի զգացմունքներ ունեն, բայց չեն շտապում դրանց ցուցադրման հարցում։ Ինչպես պարզվում է սյուժեյից, նա նույպես տառապում էր անքնությունից։
  • Էդ Դիպնո — երիտասարդ գիտնական, Ռալֆի հարևանն է, և, ի սկզբանե, Ռոբերտսոնների լավ բարեկամն է հանդիսացել։ Թեև Ռալֆը նրան հիշում է որպես հանգիստ, լուռ և դաստիարակված անձ, գրքի հենց սկզբից Էդ Դիպնոն ներկայացվում է որպես ագրեսիվ, վտանգավոր, կիսախելագար մարդ:
  • Էլեն Դիպնո — նրա կինը, երիտասարդ տնային տնտեսուհի։ Փոքրիկ Նատալիի մայրը։ Երբ դեռ Քերոլայն էր ողջ է, նրա լավ ընկերուհին էր։ Նրա մահից հետո փորձել է գոտեպնդել Ռալֆ.
  • Անտրոպոս — վեպի գլխավոր անտագոիստ, "փոքրիկ ճաղատ բժիշկ", ով խորհրդանշում է պատահական մահը։ Վարձվել է Կարմիր Թագավոր կողմից Պատրիկ Դենվիլլին սպանելու նպատակով։ Հանձնարարությունը կատարելու համար Էդ Դիպնոյին դարձրել է մոլագարին, նրա «կյանքի թելը» կտրելով, թեև Դիպնոն միակ մարդն էր, ով չէր պատկանող ոչ պատահականության, ոչ կանխամտածվածությանը։

«Փոքր ճաղատ բժիշկների» կոչում են մոյրաներ։ Այդ գերբնական էակների պատկերները վերիմաստավորվել են բավականին ազատ։ Բացի այն, որ երեքն էլ հանդես են գալիս տղամարդու կերպարանքով, նրանք կրում են գործառույթներ, որոնք հանդիսանում են ավելի շուտ մահվան, քան ճակատագրի կերպարանավորում։

Կապը Քինգի այլ ստեղծագործությունների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գիրքն ունի շատ զուգահեռներ է հատկապես շարք Մութ Աշտարակիհետ, ինչպիսիք են Աշտարակը, Բոսորագույն Թագավորն (նույն ինքը ՝ Կարմիր Թագավորը), տղա-նկարիչ Պատրիկ Դենվիլլը, ով գրքում վերջում փրկում է Ռոլադին շարքը, և Էդ Դիպնոն, ով ունի նույն ազգանունը, ինչ "Մութ աշտարակը" շարքի հերոսը Էրոն Դիպնոն՝ Կելվին Թաուերի ընկերը, «Տետ Քորփորեյշնի» հիմնադիրներից մեկը։
  • Առկա է կապ նաև «Դա» վեպի հոտ։ Մի քանի անգամ, ասվում է 1985 թվականի ջրհեղեղի մասին, որը նկարագրվում էր նվյալ վեպում, ինչպես նաև հիշատակվում է նրա հերոսները՝ Անհաջողակների ակումբի անդամները (Դերրիի հասարակական կենտրոնի ճարտարապետը)։ Մյուս գլխավոր հերոսը «Դա»-ից մինչև օրս աշխատում է Դերրիի հանրային գրադարանում, որպես ավագ գրադարանավար, նաև Ռալֆը Կարմիր Արքայից փախուստի ժամանակ տեսնում է մեռած «կրակները» և կոյուղիներիցելնող վառ աուռան։
  • Ֆեմինիստ Սյուզեն Դեյը, որը ժամանել է քաղաք և որի ելույթը առիթ է հանդիսացել Էդի գործողությունների համար, հիշատակվում «Ռոզա Մադեր» վեպում՝ որպես Աննա Սթիվենսոնի ընկեր և «Դուստրերի եւ քույրերի համար» կազմակերպության տնօրեն:
  • Անտրոպոսի քամահրանքով մահացածների իրերի շարքում, որոնք նա հավաքել է, կա բեռնատարի անիվների տակ զոհված Գեջ Կրիդի՝ Լուիս Կրիդի որդու կոշիկը, ով հանդիսանում էր «Ընտանի կենդանիների գերեզմանոց» վեպի գլխավոր հերոս։
  • Բախտորոշ քույրերը հիշատակվում են նաև «Դոլորես Քլեյբորն» վեպում, Դոլորեսը հիշատակում է նրանց՝ Վերա Դոնովանին պատմելով Ջոյի մասին պատմելիս։ Նա նաև հիշատակում է, որ Դոլորեսը միշտ դողդողացել է Ատրոպոսի անունից։

Նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անքնություն» 1994 թվականին նոմինացվել է Բրամ Սքոթերի մրցանակին՝ որպես լավագույն վեպ [1]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]