Աղջիկ, ով սիրում էր Թոմ Գորդոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Աղջիկ, ով սիրում էր Թոմ Գորդոնին
Girl Gordon cover.jpg
Հեղինակ Սթիվեն Քինգ
Տեսակ գիրք
Ժանր սարսափ և վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Charles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ ապրիլի 6, 1999
ԳՄՍՀ 84-01-32837-3
OCLC 44542384 և 433610566

«Աղջիկ, ով սիրում էր Թոմ Գորդոնին» (անգլ.՝ The Girl Who Loved Tom Gordon), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը, որը հրատարակվել է 1999 թվականին:

Այս վեպում ֆանտաստիկան գրեթե բացակայում է, իսկ այն մանրուքները, որոնք կարելի է համարել գերբնական, բացատրվում են նրանով, որ գլխավոր հերոսուհին շոկից և սովից առաջացած թեթև հոգեկան խանգարում ունի:

Գործողությունները, ինչպես Քինգի շատ ստեղծագործություններում, սկսվում են իր հայրենի Մեն նահանգում, իսկ այնուհետև տեղափոխվում Նոր-Հեմփշիր:

Սթիվեն Քինգն աշխատությունն ավարտել է 1998 թվականի փետրվարի 1-ին Ֆլորիդայի Գոնգբոուտ Կի քաղաքում:

Գրքում մեծ տեղ է տրվել բեյսբոլին: Գլուխները կոչվում են իննինգներ (բեյսբոլի խաղի մասեր՝ մեկից մինչև ինը), նախախոսքը կոչվում է «Մարզում», իսկ վերջաբանը՝ «Խաղից հետո»: Բեյսբոլիստ Թոմ Գորդոնն իրականում գոյություն ունի, սակայն վեպում ոչ մի տեղ չի հիշատակվում, որ նա սևամորթ է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը սկսվում է ընտանիքի ճանապարհորդությամբ, որի ընթացքում Տրիշայի եղբայր Փիթը անընդհատ վիճում է մոր հետ հորից բաժանման և այլ թեմաներով: Տրիշան հեռանում է, որ չլսի նրանց, և չի կարողանում գտնել ընտանիքը արահետով թափառելուց ու հանգիստ որոնելուց հետո: Նա սայթաքում է և գլորվում զարիթափ ամբարտակով և վերջնականապես մոլորվում՝ անտառի խորքերն ուղղվելով: Նա իր մոտ ուներ մի շիշ ջուր, եփած հավկիթներ, մի շիշ Surge, թյուննոսի բուտերբրոդ, պոնչո, Game Boy, Twinkie խմորողեն և Walkman աուդիոփլեյեր: Տրամադրությունը բարձրացնելու համար նա միացնում է աուդիոփլեյերը, որպեսզի տեղյակ լինի իր որոնումներից, լուրերից կամ պարզապես իր շատ սիրելի Թոմ Գորդոնի մասնակցությամբ բեյսբոլի խաղը լսի:

Երբ նա սկսում է քայլեր ձեռնարկել գոյատևելու համար, պահելով քիչ ուտելիքը, որը նա ուներ իր հետ, և ուտելու բուսականությունն օգտագործելով, իր մայրն ու եղբայրը վերադառնում են ավտոմեքենա առանց նրա և ոստիկանություն զանգահարում ու սկսում որոնումները: Փրկակարարները որոնում են ճանապարհի երկայնքով գտնվող տարածքները, բայց այնքան հեռու չեն հասնում, որ գտնեն Տրիշային: Աղջիկը որոշում է հետևել աղբյուրին, որի մասին նա կարդացել էր «Պրերիայի փոքրիկ տնակ» պատմվածաշարում՝ հասկանալով, որ բոլոր գետերն ի վերջո ուղղորդում են մինչև քաղաքականության օրրաններ:

Երբ ոստիկանները գիշերը դադարում են որոնումները, նա նստում է ծառի տակ, որ հանգստանա: Ի վերջո քաղցի, հոգնածության, վախի, ծարավի ազդեցությունը Տրիշայի մոտ հալյուցինացիաներ է առաջացնում: Նա իր շուրջն է պատկերացնում ծանոթ մարդկանց և իր սիրելի Թոմ Գորդոնին: Պարզ չի դառնում, արդյոք տեսիլքները անտառի գերբնական ուժի, թե աղջկա պատրանքների հետևանքներն են:

Անցնում են ժամեր և օրեր, ինչ Տրիշան անտառում մոլորված է: Ի վերջո նա սկսում է մտածել, թե շուտով կառերեսվի Անհետացածների Աստծո՝ չար արարածի հետ, ով որսում է իրեն: Նրա փորձությունները վերածվում են իննամյա աղջկա ողջամտության համար պայքարի: Ջլատված թոքաբորբով և մոտոլուտ մահի զգացումով՝ նա հասնում է արահետին և գտնում քաղաքակրթության հետքեր, պայքարում արջի հետ, ում նա համարում էր ծպտված Աստված: Վախից հետո ուշքի գալով նա հասկանում է, որ սա իններորդ խաղի վերջն է և ժամանակն է խաղն ավարտելու: Նմանակելով Թոմ Գորդոնին՝ նա ընդունում է կեցվածքը և իր աուդիոփլեյերը նետում արջի վրա ասես գնդակ, արջը նահանջում է: Իրեն հանդիպած որսորդը Տրիշային տանում է ապահով տեղ:

Տրիշան արթնանում է հիվանդասենյակում: Նա տեսնում է իր բաժանված ծնողներին և ավագ եղբորը, ովքեր սպասում էին իր մահճակալի մոտ: Բուժքույրը ծնողներին խնդրում է հեռանալ և աղջկան հանգստանալու հնարավորություն տալ: Իր հայրը վերջինն է հեռանում, սակայն մինչ նրա գնալը Տրիշան խնդրում է տալ Թոմ Գորդոնի ստորագրությամբ Red Sox-ի գլխարկը: Նա երկինք է մատնանաշում, նույն կերպ, ինչպես Թոմ Գորդոնը, երբ նա ավարտում էր խաղը:

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տրիշա (Պատրիցիա Մակֆարլենդ) — իննամյա խելացի և իր տարիքի համար ողջամիտ աղջիկ: Հետաքրքրվում է բեյսբոլով: Շատ է սիրում հորը: Գրքում զարգացող գործողւթյուններից մեկ տարի առաջ ծնողները բաժանվում են, որից հետո նա ընտանիքում «հաշտարարի» դեր է ստանձնում, ինչը նրան շատ էր մտահոգում:
  • Թոմ Գորդոն (en:Tom Gordon) — բեյսբոլիստ, ում երկրպագում էր Տրիշան: Վեպում հանդիպում է միայն որպես հալյուցինացիա:
  • Անտառի հրեշ — հրեշ, որը ողջ ընթացքում հետապնդում էր Տրիշային: Ուրիշ մարդկանց աչքին նա սովորական արջ է երևում:
  • Կուիլլա —Տրիշայի մայրը:
  • Լարի — Տրիշայի հայրը:
  • Փիթ — Տրիշայի եղբայրը:

Ադապտացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Ջորջ Ռոմեոն արդեն առաջարկվել էր որպես ֆիլմի ռեժիսոր[1]՝ նկարահանման պլանները չեղարկվեցին 2005 թվականի օգոստոսին[2]:

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]