Դյումա Քի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դյումա Քի
անգլ.՝ Duma Key
Դյումա Քի.jpg
ՀեղինակՍթիվեն Քինգ[1]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհոգեբանական սարսափ և սարսափ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2008
Նկարագրում էՖլորիդա
ՆախորդԲջջային հեռախոս
ՀաջորդUnder the Dome?
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվհունվարի 22, 2008
OCLC457303476 և 154662628
Պարգև(ներ)Բրեմ Սթոքերի մրցանակ լավագույն վեպի համար

«Դյումա Քի» (անգլ.՝ Duma Key), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի սարսափ վեպ՝ գրված 2008 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինարարական կապալառու Էդգար Ֆրիմանտլը վթարի է ենթարկվում, որի արդյունքում ստանում է գլխուղեղի վնաս ու զրկվում աջ ձեռքից։ Չդիմանալով ծանր դրությանը և ջղայնության բռնկումներին՝ իր կին Պեմը, որի հետ նրանք միասին ապրել էին 25 տարի, որոշում է բաժանվել։

Հոգեբան Կեյմենտը հանկարծակի կատաղության բռնկումները ճնշելու համար Էդգարին տալիս է քրջե տիկնիկ Ռեբային և խորհորդ տալիս փոխել շրջապատը՝ գնալ հանգստի։ Էդգարը հայտնվում է Դյումա Քի կղզում, որտեղ ծանոթանում է նախկին փաստաբան Ուայրմանի հետ, ով խնամում էր Ալցհայմերի հիվանդությամբ տառապող ծեր Էլիզաբեթ Իստլեյիկին։

Ֆրիմանտլը զբաղեցնում է տունը, որը կոչվում էր «Վարդագույն կույտ», և իր մեջ հայտնաբերում է նկարիչ-պրիմիտիստի տաղանդ։ Սկզբում իր նկարները ընդամենը սովորական բնապատկերներ են, բայց աստիճանաբար նա նկատում է, որ նկարվածը իրկականում է միստիկ մութ հոգու շնորհիվ, որը նյութականացվում է մտացածին «Պերսե» նավ-ուրվականի տեսքով (հղում է Պերսեփոնեին՝ հունական դիցաբանություն մեջ Հադեսի կնոջը) և ձգտում կլանել հնարավորինս շատ հոգիներ։ Էդգարը որոշում է վերջ դնել Դյումա Քիում կատարվող մահերին, բայց Պերսեն հասցնում է վաճառված կտավների միջոցով սպանել իր դուստր Իլզեին։ Ուայրմանը և օգնականները լապտերի փորձանոթի և քաղցրահամ ջրի միջոցով հաղթում են Պերսեին։ Արդյունքում Էլիզաբեթին խաղալիքը՝ Պերսեփոնեի ֆիզիկական շտեմարանը, թաղվում է արծաթյա անոթում՝ քաղցրահամ լճի ամենախորը հատվածում։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդգար Ֆրիմանտլ — գրքի գլխավոր հերոսը, վթարում ձեռքը կորցրաց նախկին կապալառու։
  • Ջեռոմ Ուայրման — Էդգար Ֆրիմանտլի հարևանը, ապրում է «El Palacio de Asesinos»-ում։
  • Էլիզաբեթ Իստլեյիկ — ծեր կին, ով գտնվում է Ջեռոմ Ուայրման խնամակալության ներքո։
  • Ջեկ — Էդգար Ֆրիմանտլի օգնականը։

Անվանակոչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Duma Key» հորինված կղզու անունն է։ Հեղինակի խոսքերին համաձայն՝ ճիշտ արտասանությունն է «Դումա Քի»[2]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանքը ընդհանուր առմամբ դրական էր, որոշ բացասական գնահատմամբ, որոնք, սակայն, զիջում էին դրականին, ինչը հիշատակվել է USA Today-ի կողմից, իսկ Քինգը այդ հոդվածում նշել է, որ ամենի պատճառը երկրորդական արդյունքն էր. «Ժամանանակից տեսաբաններից շատերը մեծացել են կարդալով իմ գրականությունը։ Ծեր քննադատների մեծամասնությունը, ովքեր կարդացել են ամենը, ինչ ես գրել եմ, կամ մահացած են կամ թոշակի են անցել»[3]։

New York Times-ը տպագրել է Ջանետ Մասլինի բավականին դրական արձագանքը, ով վեպը կոչել է «անկեղծ ու պատճառաբանված» և բարձր գնահատել հակիրճությունը և հերոսների բնութագիրը, ինչպես նաև գրքի վերջին մեկ երրորդի արագ տեմպը և, միաժամանակ, քիչ խանդավառությունը։ Մարկ Ռաների դրական արձագանքը հրատարակվել է Seattle Times-ում, որը քննադատել է Քինգի ոչ օրիգինալության և չափից դուրս երկար նկարագրության համար, սակայն գովերգել Քինգի կերպարները և վեպի սարսափազդու մթնոլորտը[4]։

Րիչարդ Ռեյները Los Angeles Times-ի նկարագրության մեջ վեպն անվանեց «գեղեցիկ, սարսափելի գաղափար» և գովեց երկիր իջեցված հերոսների համար։ Բայց, միևնույն ժամանակ, նա հիացած էր գրվածքի ոճով.

Aquote1.png Նա (Քինգը) ինչպես միշտ գրում է էներգիայով և հաճույքով, սրամտությամբ և ճկունությամբ, ինչի համար էլ քննադատաները հաճախ ունակ չեն լինում նրան պատվով ներկայացնել։ Aquote2.png


Նա քննադատում է Քինգին իր օրիգինալության և իրտեսության կորուստի համար, հայտնելով, որ «սարսափելի և շատ հարցերում վախենալու գրքի երկու երրորդը որոշ չափով անորոշանում է, երբ ծովերի հրեշը, զագահարելով, դուրս է գալիս օվկիանոսից»։ Բացի այդ, Boston Globe-ի բնութագիրը, գրված Էրիկա Նունանի կողմից, վեպը կոչել է «բարի գալուստ հետ»՝ Քինգի լավագույն վեպերի ոճին[5]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]