Վիշապի աչքերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիշապի աչքերը
The Eyes of the Dragon
Eyesofthedragon.jpg
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Randall Flagg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՀրատարակիչViking Press
Հրատարակման տարեթիվ1984
ԳՄՍՀ0-670-81458-X
OCLC14131701

«Վիշապի աչքերը» (անգլ.՝ The Eyes of the Dragon), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպ, որը գրված է հեղինակին ոչ բնորոշ ֆենտեզի ոճով և տպագրված 1984 թվականին Philtrum Press հրատարակչության կողմից։ Գրքի մասսայական հրատարակությունը, որը կազմակերպված էր Viking Press հրատարակչության կողմից, իրականացվել է 1987 թվականին։ Գործողությունները զարգանում էին Դելեյն կախարդական թագավորությունում, որում ժառանգ արքայազնին մեղադրում են թագավորին սպանելու մեջ։ Գիրքը որոշակի զուգահեռներեր ունի «Մուգ աշտարակը» շարքի հետ, որոնցից առաջինը գլխավոր անտագոնիստն՝ կախարդ Ֆլեգգն է, ով հանդիսանում է «Մուգ աշտարակի» և «Դիմակայություն» վեպերի հայտնի հերոսերից։

Աշխատությունը, գրված էպոսի և կախարդանքի ոգու ոճով, լույս տեսավ ի շնորհիվ Նաոմի աղջկա, ում և նվիրված է վեպը։ Հեղինակի մի շարք երկրպագուներ բացասաբար վերաբերվեցին այս ստեղծագործությանը հիմնականում ընտրված ժանրի և պատումի տոնի պատճառով։ Մինչդեռ գրականության քննադատներից շատերը դրականապես ընդունեցին վեպը՝ նշելով կախարդական մթնոլորտը, սյուժեն, որը կարող է դուր գալ ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին, և գեղարվեստական ձևավորումը։ 1980-ական թվականներին լույս են տեսել ավելի քան երկուսուկես միլիոն գրքի օրինակ։ «Վիշապի աչքերը» մի քանի անգամ պլանավորվել է էկրանավորել՝ որպես անիմացիոն ֆոտոշարք, կինոֆիլմ, սակայն այս նախագծերից ոչ մեկը չիրականցվեց։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին Philtrum Press հրատարակչության հրատարակած օրիգինալ վեպի շապիկը

Գրքում գործողությունները զարգանում են Դելեյնի թագավորությունում։ Պատմումը կատարվում է անանուն անձի դեմքից, ով հաճախ սեփական մեկնաբանություններն է ավելացնում հերոսների մոտիվացիայի շուրջ։ Թագավորական կախարդ Ֆլեգգը ձգտում է ոչնչացնել թագավորությունը։ Թագուհի Սաշան ունենում է արքայազն Փիթերին՝ ազնվական և ապագա թագավորի ակնհայտ թեկնածուին։ Ֆլեգգը կարծում է, որ իր պլանները կարող են վտանգի ենթարկվել Փիթերի պատճառով։ Այն բանից հետո, ինչ թագուհին հղիանում է երրորդ երեխայով, կախարդը համոզում է մանկաբարձուհուն վնասել Սաշային։ Ծննդաբերությունից հետո, որի արդյունքում լույս աշխարհ է գալիս թագուհու երկրորդ որդին՝ Թոմասը, Սաշան մահանում է արյունահոսությունից։ Թագաժառանգ Փիթերը, դառնալով դեռահաս, քնից առաջ միշտ հորը բերում էր մի բաժակ գինի։ Ֆլեգգը, ստանալով Թոմասի վստահությունը, նրան ցույց է տալիս գաղտնի մուտքը, որում վիշապի դեկորատիվ խրտվիլակի միջոցով կարելի է հետևել հորը։ Ցանկանալով վարկաբեկել արքայազնին՝ կախարդը բաժակում թույն է լուծում, որը կոչվում է «Վիշապի ավազ», արդյունքում թագավոր Ռոնալդի մահվան մեջ մեղադրվում է ավագ որդին։ Թոմասը սպանությունը տեսնում է «վիշապի աչքի» միջոցով։

Դատից հետո արքայազնին բանտարկում են Ասեղի գագաթին՝ քաղաքական հանցագործների համար բանտում։ Թագավոր է դառնում Փիթերի կրտսեր եղբայր քսանամյա Թոմասը։ Փաստացի իր երիտասարդության և անփորձության պատճառով երկիրը ղեկավարում էր Ֆլեգգը։ Իր Ասեղում տեղակայվելու ժամանակ Փիթերը նամակ է ուղարկում դատավորին, ով նրան մեղավոր էր ճանաչել՝ խնդրելով փոխանցել մոր հին տիկնիկների տնակը և ամեն սննդի ընդունման հետ բերել անձեռոցիկ։ Վերջինս, շփոթված այսպիսի տարօրինակ խնդրանքից, այնուամենայնիվ, հանաձայնվում է կատարել նրա ցանկությունը։ Հինգ տարի անց Փիթերը փախչում է բանտից՝ խաղալիք կարի մեքենայով պարան ստանալով թելերից, որոնք նա ստանում էր անձերոցիկներից։ Փախուստից հետո նա և իր գործընկերը շտապում են ստանալ Ռոնալդի նետ և աղեղը։ Ֆլեգգը, մերկացնելով սեփական սատանայական էությունը, որոշում է սպանել թագավորին և նրա եղբորը։ Թոմասը, ում մոտ էր նետը, կրակում է կախարդի վրա և կպնում վիշապի աչքին, սակայն վերջինս, կախարդանք օգտագործոելով, անհետանում է[1][2]։ Վեպի վերջում Փիթերին ընդունում են որպես օրինական թագավոր։ Թոմասը, ում անարգում էին պալատականները, իր օգնական Դեննիսի հետ ուղևորվում է Ֆլոգգին որոնելու։ Նրանք գտնում են կախարդին և մարտնչում հետը, սակայն պատմողը չի բացահայտում կռվի ելքը[3]։

Ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրելը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թալիսմանը» վեպի շուրջ աշխատանքներն ավարտելուց հետո Քինգի մոտ առաջանում են բազմաթիվ կերպարներ և չօգտագործված սյուժետային գծեր[4]։ Սթիվենի մոտ գրքի գաղափարն առաջանում է իր դուստր Նաոմիին գիրք նվիրելու ցանկությունից։ Այն ժամանակ, երբ իր որդի Հիլլ Ջոն ընթերցում էր «Թալիսմանը» և «Սալեմի վիճակը» դեռահաս տարիքում, Նաոմին չէր ցանկանում ծանոթանալ հոր գրական գործունեության հետ։ Քինգը, բացատրելով Նաոմիի բնավորությունը, ասում էր, որ նրան չէին հետաքրքրում վամպիրները, մեռելները և սողացող զզվելի արարածները։ Գրական ասպարեզում նա հետաքրքրվում էր Էնթոնի Պիրսով, Ջոն Ստայնբեքով, Կուրտ Վոննեգուտով և Ուիլյամ Շեքսպիրով։ Հեղինակն ասում էր․

Aquote1.png Նա չկարդաց իմ ոչ-մի աշխատություն, և դա, որոշ առումով, վիրավորական էր։ Եվ արդ ժամանակ ես մտածեցի․ «Լավ, եթե լեռը չի գնում Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա լեռան մոտ»[5][Մ 1]։ Aquote2.png

Երբ Քինգը նրան հարցրեց, թե ինչն է ավելի շատ հավանում, երեխան պատասխանեց՝ «Վիշապներին»[6]։ Վեպը՝ գործնականում «Անձեռոցիկներ» (անգլ.՝ The Napkins) վերնագրով, պատմում էր երկու եղբայրների թագավորությունում ֆանտաստիկ պայքարի մասին։ Գիրքը պատրաստ էր 1983 թվականին[Մ 2][5][7]։ Քինգն այն կախարդանքի և Արթուր արքայի թրի մասին պատմական ոգով էպոս է կոչում։ Գրողը բավականին պակասեցրեց արյան և բռնության հատվածները վեպում, որոշ այսպիսի դրվագների մանրամասնություններ վառ երևակայությամբ ընթերցողը կարող էր պատկերացնել ինքնուրույն[2]։

Նաոմին, կարդալով ստեղծագործությունը, գոհ մնաց [5]։ Դուստրը հորն ասաց, որ պատմության մեջ միայն մեկ թերություն կար՝ այն էր, որ գիրքն ավարտվեց[8]։ Գրքի հրատարակությամբ զբաղվում էր արտաքին հրատարակիչ Դեմորա Բրոդին, ով նախկինում արդեն աշխատել էր մանկական գրողների հետ, ինչպիսիք են Ջեյն Յոլենը և Պատրիցիա Գրիֆֆը։ Բրոդին խնդրեց ավելի շուտ պատումի մեջ ավելացնել Բենին՝ Փիթերի լավագույն ընկերոջը, մինչդեռ նախկինում նա հայտնվում էր միայն գրքի մեջտեղում։ Նա ասել է․ «Քինգը մի քանի անգամ հիշատակեց նրա անունը վեպի սկզբի տարբեր հատվածներում, իսկ հետո նույնիսկ ավելացրեց պարկերով մրցարշավի դրվագը, որ բացատրի, թե ինչպես երեխաների միջև ծնվեց ընկերությունը։ Դա բավականին հուզող հատված է ցանկացած խմբագրի համար, երբ դու հեղինակին ճիշտ հարց ես տալիս և տված պատասխանը գերազանցում է քո բոլոր սպասելիքները»։ Քինգը հասկացողությամբ վերաբերվեց հրատարակչական ուղղումներին[5]։ Հրատարակության ժամանակ նա գիրքը վերանվանեց «Վիշապի աչքեր»[5]։ Գիրքը խաչվող կապեր ունի «Անքնություն», «Թալիսմանը», «Ռոզա Մադեր», «Հուսահատություն» և «Կարգավորողները» վեպերի հետ[9]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում հանդես են գալիս շուրջ վեց տասնյակ կերպարներ[10]։ Աշխատությունը նվիրված է Բեն Սթրաուբիին՝ Փիթեր Սթրաուբի որդուն, և Նաոմի Քինգին։ Նրանք, կարելի է ասել, դարձան երկու երկրորդական հերոսների նախատիպեր, որոնք վեպի վերջում ամուսնանում են[2][11][12]։ Թոմասն ու Դենիսը որոշակիորեն հիշատակվում են «Մուգ աշտարակը» շարքի էջերում[4], մասնավորապես, Ռոլանդ Դիսկլեյնը հանդիպում է Գիլեադի վերջին օրերի դրվագում[3] և ականատես է դառնում նրանցից մեկի շուն փոխակերպվելուն [13]։ «Մուգ աշտարակը։ Հրաձիգը», «Վիշապի աչքերը», «Դիմակայություն» և, որոշ չափով, «Սրտերն Ատլանտիդայում» շարքը, ունեն միևնույն անտագոիստը՝ Ռենդալլա Ֆլեգգը [3][12]։ Փաստորեն նա առաջին անգամ ի հայտ է գալիս հենց այստեղ[11]։ Գրքում հիշատակվում է, որ Ֆլեգգը յուրահատուկ խոչընդոտ էր թագավորության համար հինգ հարյուր տարվա ընթացքում։ Կերպարը վերադառնում է Գարլանից Ռոնալդի թագավորման շրջանից 80 տարի առաջ, բայց գործողությունների զարգացման սկզբին նա ծերացել էր ընդամենը տասը տարով։ Իր սովորությանը համաձայն նա հաճախ փոխում էր անունը, իսկ երբեմն կոչվում էր Բիլլ Հիչ լորդ-դահիճ և երգիչ Բրոունս[3]։

Aquote1.png Նա ցանկանում էր նույնը, ինչ միշտ ցանականում են չար մարդիկ՝ ստանալ իշանությունը և այն օգտագործել ընդդեմ մյուսների։ Թագավորական գահը նրան չէր հետաքրքրում, քանի որ, եթե ինչ-որ բան այն չէր լինում, հաճախ թագավորի գլուխը ցցվի վրա հագցրած ի ցույց էին ներկայացնում հասարակությանը։ Բայց թագավորի խորհրդականները․․․ խավարի սարդերը․․․ այս մարդիկ հաճախ անհետանում էին ինչպես գիշերային ստվերները արևածագին՝ հենց որ իջնում էր դահիճի կացինը [3]։ Aquote2.png


Վեպում Ֆլեգգի բնավարության գծերը կրում են փոփոխական հատկանիշներ, իսկ նրա դերը նման է անհամակարգված չար ուժ կրող Մեռլինին։ Խելագարությանը, դաժանությանը, չարությանը և կերպարանքը փոխելու ունակությանը լրացնելով՝ գիրքը նոր սահմաններ է բացում կերպարի մոտ՝ որպես հեքիմի, կախարդի և շամանի[1]։ Քինգը գրում էր, որ նա քայլում էր վեղարով, փակելով երեսը, շատ բան գիտեր ուժեղ թույների մասին և օգտագործում էր կախարդանքների գիրք՝ պատված մարդու մաշկով։ Գրքի երկար ընթերցումը կարող էր հանգեցնել խելագարության, այդ պատճառով հազար տարվա ընթացքում նա կարդացել էր գրքի միայն քառորդ մասը։ Նշված յուրահատկությունը գիրքը մտերամացնում է Նեկրոնոմիկոնի և Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի աշխատությունների հետ[3]։ Նրան էր պատկանում նաև կախարդական բյուրեղը, սակայն վերաբերում է այն արդյոք Մեռլինի ծիածանին՝ Մութ աշտարակի յուրահատուկ պարագային, պալանտիրների դասի նմանակին, մնում է անհայտ[1]։ Ֆլեգգը չի կարող դառնալ անտեսանելի, բայց նա ի զորու է դառնալ «խավար», նա կարող է մատերից կրակ արտահանել[3]։ Նկարագրությունում Քինգը նշում է մի մութ մարդու, ով թույն է լցնում թագավորի ականջի մեջ, ինչը «Համլետին» ուղղված հղում է հանդիսանում[1]։ Չնայած այն հանգամանքին, որ Թոմասի և Ֆլեգգի մենամարտի ելքը անհայտ է մնում՝ վերջինս, ըստ ամենայնի, ողջ է մնում, որպեսզի շարունակի չարիք գործելը[3]։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը գիրքը հրատարակել է սեփական հաշվին, իր Philtrum հրատարակչությունում, որը նախկինում տպագրել էր «Բույսը»[2][5]։ Հազարավոր հեղինակի ստորագրությամբ կրկնօրինակները խաղարկության միջոցով վաճառվել են հեղինակի երկրպագուներին $120-ով, իսկ վերահրատարակության երկու հարյուր հիսուն ստորագրված օրինակները՝ համարակալված կարմիր թանաքով, Քինգը ամանորյա բացիկների հետ ուղարկում է իր ընկերներին[5][14][15]։ Գոյություն ունեին նաև A-ից մինչև Z սև թանաքով համարակալված 26 օրինակ, որոնք սկզբում որոշված էր չվաճառել։ Այս հրատարակության բոլոր օրինակներն ունեին ամուր կարմիր կազմ, ոչ գաբարիտային ձևաչափ[2][16] և նկարազարդված էին Քեննի Լինչոսի (անգլ.՝ Kenny Ray Linkhous) կողմից[17]։ Այս տիրաժի վրա ծախսվել էր 45 հազարից ավելի թղթի թերթ՝ պատրաստված Ֆրանսիայում[18]։ Գրքերից միայն տասն էին ստորագրված և հեղինակի, և նկարչի կողմից, ինչը նրանց դարձնում էր ավելի հազվագյուտ[19]։

Վեպը սկզբում պլանավորված չէր լիարժեք հրապարակմանը, սակայն, այնուամենայնիվ, հրատարակվել է 1987 թվականի փետրվարի 2-ին Viking հրատարակչության կողմից[5][7]։ Գեղարվեստական նկարազարդման համար պատասխանատու էր Դևիդ Պալլադինին (անգլ.՝ David Palladini): «Վիշապի աչքերի» առաջին հրատարակությունը պարունակում էր 1 միլիոն օրինակ[7][20]։ Սկզբնական շրջանում վաճառվել է վեպի 400 հազար օրինակ [4], իսկ հրատարակման առաջին տարվա վիճակագրությամբ վաճառվել էր 525 հազար կրկնօրինակ[21]։ 1988 թվականի հունվարին տպագրվել էր վեպի ավելի քան 2,6 միլիոն օրինակ[22]։ Publishers Weekly-ի տվյալներով 1980-ական թվականներին «Վիշապի աչքերը» վեպը վաճառվել է 750 հազար տիրաժով[18]։ Վեպի հրատարակամն իրավունքը 2016 թվականից պատկանում է Scribner հրատարակչությանը[23]։ Առաջին անգամ ռուսերեն լեզվով Ի․ Ֆեոկտիստովի և Ա․ Գերցևի թարգամնությամբ վեպը հրատաարկվել է 1993 թվականին պետերբուրգյան «ИМА-пресс-реклама» հրատարակչության կողմից։ Հետեգայում հիմնականում տպագրվում էր Վադիմ Էրլիխմանի թարգմանությունը[4]։ Աուդիոգիրքը լույս տեսավ 2010 թվականի մայիսին Penguin Audiobooks-ի կողմից։ Տեքստը կարդում էր Բրոնսոն Պինշոն[24], ով նախկինում նկարահանվել էր «Լանգոլեռներ» մինի-սերիալում՝ Կրեյգ Տումիի դերում[25][26]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Քինգը՝ վեպի հեղինակը, 2011 թվականին

Վեպը The New York Times-ի լավագույն բեստելլերների շարքում զբաղեցրեց տասներորդ տեղը[27] և այդ դիրքում մնաց 26 շաբաթ[28]։ ՀԵղինակի երկրպագուներից շատերին վեպը դուր չեկավ ժանրային ուղղության, պատումի տոնի, «լացկան» հերոսների և գլխավոր բացասական հերոսի փախուստի պատճառով։ Հավանաբար, այսպիսի քննադատության հետևանքով գրվեց «Միզերի» վեպը[2][11]։ «Ֆանտաստիկայի աշխարհը» նշեց, որ այս վեպի հեղարվեստական որակը նախորդների համեմատությամբ բավականին իջել է[29]։ School Library Journalը գրել է․

Aquote1.png Այն ժամանակ, երբ Քինգի որոշ երկրպագուները, ովքեր ցանկանում են, որ իրենց սիրելի հեղինակը չարչարվի միայն սարսափների վրա, շարունակում են փնթփնթալ, ֆենտեզիի և արկածների սիրահարները «Վիշապի աչքերը» վեպը կհամարեն լավ մտածված հետաքրքրիր վեպ[30]։ Aquote2.png

Publishers Weekly նշեց վեպի հասունությունը, ոճայնությունը և հեղինակի ջանքերի բեղուն արդյունքը ֆենտեզիի ժանրում։ Վեպն անվանելով «եղբայրական սիրո ողբերգական պատմություն»՝ հրատարակչությունը վեպը կարդալ խորհորդ տվեց ինչպես դեռահասներին, այնպես էլ մեծահասակներին[20]։

«Վիշապի աչքերը»՝ Քինգի սարասփների ժանրից հեռանալու խորհրդանիշը, The New York Times-ի խոսքերով առավել էլեգանտ է, քան սրանից առաջ գրված հեղինակի բոլոր ստեղծագործությունները։ Սթիվենը հմտորեն ստեղծում է հեքիաթային մթնոլորտը՝ լցված վառ գույներով։ Պատմությունը, ազատ լինելով ժառգոնից, հիշեցնում է Ալան Ալեքսանդր Միլնի, Հանս Քրիստիան Անդերսենի և Գրիմ եղբայրների աշխատությունները։ «Վիշապի աչքերը» վեպը խոսում են մեծահասակի միջի երեխայի հետ։ Ֆլեգգի հանկարծակի անհետացումը շատ բաներով հիշեցնում է «Դիմակայությունը»[1]։ Վեպը դանդաղ է սկսում, աստիճանաբար տեմպ ստանում և ավարտվում գրավիչ վերջաբանով։[30]։

Բեն Պ․ Այնդիկը (անգլ.՝ Ben P. Indick) գովեց գլխավոր միտքը, պատումը համարելով հետաքրքրիր, գեղանկարչական դրամա, որն առաջացնում է «բաց բերանների և աչքերի» էֆեկտ[31]։ Շերոն Ռասսելը գովերգեց գեղարվեստական գրակաությունը, նշելով, որ այն նման է գեղանկարչության, ի հաշիվ նաև այն փաստի, որ բոլոր գլուխների առաջին տառը առանձնացված է յուրահատուկ տառատեսակների օգտագործմամբ[32]։ Վեպի սպառնալից շշուկը կարող է վախեցնել երեխաներին[33]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում վեպը պետք է էկրանավորվեր անիմացիոն շարքի ձևաչափով։ Այս մտքի հեղինակը հենց ինքը Քինգն է։ Տասնմեկ տարի անց շարքի ստեղծման պատասխանատու կարգեցին ֆրանսիական WAMC Entertainment ընկերությանը[2][34]։ Պլանավորված բյուջետը պետք է լիներ 45 միլիոն դոլար։ Այն պետք է լույս տեսներ 2001 թվականին կամ 2002 թվականի սկզբին[9]։ Ստեղծողները խոստացել էին դասական ֆենտեզիի, սև հումորի որոշակի խառնուրդ ներկայացնել[2]։ Կինոնկարը չհաջողվեց[9], ընկերության իրավունքները սպառվեցին 2005 թվականին[2]։ Էկրանավորումը կարող էր իրկանացվել ինչպես կինոֆիլմի, այնպես էլ մինի-սերիալի ձևաչափով[35]։ Սցենարիստի առաքլության համար ընտվեցին Մայքլ Տեյլորը և Ջեֆֆ Վինտերը[36][37]։ Ռեժիսորի ընտրման մասին լուրն այդպես էլ չբարձրաձայնվեց[38]։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկնաբանություններ
  1. Համաձայն այլ տվյալների՝ Նաոմին կարդաց «Քերրին» և չհավանեց այն[2].
  2. Էրլիխմանը գրքի ավատրման տարեթիվ է նշում 1984 թվականի նոյեմբերը[4]:360։
Աղբյուրներ
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Heidi Strengell. Dissecting Stephen King: From the Gothic to Literary Naturalism. — Popular Press, 2006. — С. 150-152. — 308 с. — ISBN 0299209741
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Paul Simpson. 7. A new begining?: The Eyes of the dragon to Needfull things // A Brief Guide to Stephen King. — Hachette UK, 2014. — 160 с. — ISBN 1472110749
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Բև Վինսենտ (Վիկտոր Վեբերի թարգամնությամբ)։ Մութ աշտարակ տանող ճամփան = The Road to the Dark Tower: Exploring Stephen King’s Magnum Opus. — New American Library, 2004. — 243 с. — ISBN 0451213041
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Էրլիխման։ Մութ կողմի արքան։Սթիվեն Քինգն Ամերիկայում և Ռուսաստանում. — Санкт-Петербург: Амфора, 2006. — 386 с. — 3000 экз. — ISBN 5-367-00145-9
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Ռոուգեկ Լայզա։ Սիրտ, որում ված է ապրում։ Սթիվեն Քինգ՝ կյանքն ու գործունեությունը / թարգ. Ն․ Բալաշովի = Lisa Rogak. Haunted Heart: The Life and Times of Stephen King (2008). — Մոսկվա: АСТ: Астрель, 2011. — 411,[5]: 8 л. ил. с. — 4000 экз. — ISBN 978-5-17-070665-5
  6. Susan Dominus. (2013-07-31)։ «Stephen King’s Family Business» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-09-01 
  7. 7,0 7,1 7,2 Michael R. Collings. Scaring Us to Death: The Impact of Stephen King on Popular Culture. — Second. — Wildside Press LLC, 1997. — С. 51, 66. — 168 с. — (Milford series: Popular writers of today). — ISBN 0930261372
  8. «The Eyes of the Dragon. Inspiration» (անգլերեն)։ Stephenking.com։ Վերցված է 2016-08-16 
  9. 9,0 9,1 9,2 Stephen J. Spignesi Number 18. The Eyes of the Dragon (1994, 1987) // The Essential Stephen King: A Ranking of the Greatest Novels, Short Stories, Movies and Other Creatiions of the World's Most Popular Writer. — Franklin Lakes: Career Press, 2001. — С. 76-78. — 359 с.
  10. «The Eyes of the Dragon Characters List» (անգլերեն)։ Stephenking.com։ Վերցված է 2016-08-21 
  11. 11,0 11,1 11,2 James Smythe. (2013-06-20)։ «Rereading Stephen King, chapter 22: The Eyes of the Dragon» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-08-21 
  12. 12,0 12,1 Stanley Wiater, Christopher Golden, Hank Wagner. 8. The Eyes of the dragon (1982) // The Complete Stephen King Universe: A Guide to the Worlds of Stephen King. — New York: Macmillan, 2006. — С. 58-62. — 544 с. — ISBN 978-0-312-32490-2
  13. James Smythe. (2013-07-09)։ «Rereading Stephen King, chapter 23: The Drawing of the Three» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2016-09-13 
  14. «Stephen King, Author, Dons a Publisher's Hat» (անգլերեն)։ The New York Times։ 1988-01-22։ Վերցված է 2016-09-01 
  15. Harold Bloom. Stephen King. — Infobase Publishing, 2009. — С. 36, 64. — 124 с. — (BBC Series). — ISBN 9781438115443
  16. «The Eyes of the Dragon. Limited edition» (անգլերեն)։ Stephenking.com։ Վերցված է 2016-08-17 
  17. «The Eyes of the Dragon. Differences» (անգլերեն)։ Stephenking.com։ Վերցված է 2016-08-17 
  18. 18,0 18,1 George Beahm. Best-sellers of the 80s/The Eyes of the Dragon // Stephen King. From A to Z. An encyclopedia of his life and work. — Канзас-Сити: Andrews McMeel Publishing, 1998. — С. 20,69,70. — 251 с.
  19. Richard Russell. Antique Trader Book Collector's Price Guide. — Krause Publications, 2006. — С. 433. — 448 с. — ISBN 9781440227332
  20. 20,0 20,1 «The Eyes of the Dragon» (անգլերեն)։ Publishers Weekly։ 1987-02-02։ Վերցված է 2016-08-15 
  21. Albert P. Rolls. Stephen King: A Biography. — Westport: ABC-CLIO, Greenwood Press, 2008. — С. 82. — 216 с. — ISBN 978-0-313-34572-2
  22. Edwin McDowell. (1988-01-12)։ «Publishing: At Warner, More Public Affairs Titles» (անգլերեն)։ The New York Times։ Վերցված է 2016-09-01 
  23. Gary Price. (2015-10-12)։ «Publishing: Scribner/Simon & Schuster Acquires Majority of Stephen King’s Body Of Work» (անգլերեն)։ Library Journal։ Վերցված է 2016-01-05 
  24. «The Eyes of the Dragon» (անգլերեն)։ Stephenking.com 
  25. «The Langoliers. Rewview» (անգլերեն)։ TV Guide։ Վերցված է 2015-06-01 
  26. «The Langoliers. Cast & crew» (անգլերեն)։ TV Guide։ Վերցված է 2015-05-12 
  27. Edwin McDowell. (1988-06-01)։ «Best Sellers From 1987's Book Crop» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-05-23-ին։ Վերցված է 2013-05-20 
  28. Doreen Carvajal. (1997-10-27)։ «Who Can Afford Him?; Stephen King Goes in Search of a New Publisher» (անգլերեն)։ The New York Times։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-03-06-ին։ Վերցված է 2016-01-06 
  29. Բորիս Նևսկի (2007-12-24)։ «Ամերիակական միֆ։ Սթիվեն Քինգ» (ռուսերեն)։ Ֆանտաստիկայի աշխարհ։ Վերցված է 2016-09-01 
  30. 30,0 30,1 «The Eyes of the Dragon. Editorial Reviews» (անգլերեն)։ Amazon.com։ Վերցված է 2016-08-31 
  31. Harold Bloom (Linda Badley). The Sin Eater: Orality, Postliteracy, and the Early Stephen King // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — С. 103. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
  32. Sharon A. Russell. Other geners in King’s Fiction // Revisiting Stephen King: A Critical Companion. — Greenwood Publishing Group, 2002. — С. 31-32. — 171 с. — ISBN 0313317887
  33. «The Eyes of the Dragon» (անգլերեն)։ AudioFile։ 2010-10։ Վերցված է 2016-09-01 
  34. Francoise Meaux Saint Marc. (2000-10-04)։ «WAMC set to animate Stephen King's Dragon» (անգլերեն)։ Screendaily.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2016-04-03-ին։ Վերցված է 2016-08-28 
  35. Alison Willmore. (2012-04-25)։ «Stephen King’s ‘The Eyes of the Dragon’ Being Developed as a Syfy Series» (անգլերեն)։ IndieWire։ Վերցված է 2016-08-29 
  36. Sean O'Neal. (2012-04-24)։ «Syfy is going to do something to Stephen King's The Eyes Of The Dragon» (անգլերեն)։ The A.V. Club։ Վերցված է 2016-08-29 
  37. James Hibberd. (2012-04-24)։ «Stephen King's 'Eyes of the Dragon' in development at Syfy» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2016-08-29 
  38. Gem Seddon. (2014-09-04)։ «23 Stephen King Projects In Development» (անգլերեն)։ GamesRadar։ Վերցված է 2016-08-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]