Երազների որսորդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երազների որսորդը
Dreamcatcher
4dbb8d931c797e0a5d2073ded7e2fd68.jpg
Հեղինակ Սթիվեն Քինգ
Տեսակ գրավոր աշխատություն
Ժանր Գիտական ֆանտաստիկա
Սարսափ
Բնօրինակ լեզու Անգլերեն
Ստեղծման տարեթիվ 2001 թվական
Էջեր 736
Շարք «Սթիվեն Քինգ։ Հավաքված աշխատանքներ»
Կազմի հեղինակ Cliff Nielsen
Երկիր Flag of the United States.svg ԱՄՆ
Հրատարակիչ АСТ
Հրատարակման տարեթիվ 2002 թվական
Թարգմանիչ Տ․ Ա Պերցևա
ԳՄՍՀ 5-17-021143-0
OCLC 421990484

«Երազների որսորդը» (անգլ.՝ Dreamcatcher), Սթիվեն Քինգի ֆանտաստիկ վեպը՝ գրված 2001 թվականին։ 2003 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության չորս ընկերներ մինչև մանկությունից հիմա չեն կորցրել միմյանց, հաճախ նրանք միասին գնում են որսի։ Նրանց միավորում է ևս մեկ բան՝ գերբնական ունակությունները։ Գուցե ունակություններ ունի նրանց ևս մեկ ընկերը՝ Դադիթսը (նրա մտավոր զարգացումը կանգնել է 5 տարեկան երեխայի մակարդակի վրա), ով հիմա գտնվում է մահվան եզրին։

Այդ ընթացքում Երկրի վրա հայտնվում է այլմոլորակայինների նավ, որը մարդկությանը բերում է սարսափելի հիվանդություն՝ Ոսկե կարմիր մամուռ վայրում, որը վարակելով մարդկանց, նրանց հեռազգացության ունակություն շնորհելուց բացի, նաև ազդում է նրանց մարսողական համակարգի վրա, վերափոխվում է մակաբույծի, որը կործանում և սպանում է կրողին։ Ինչպես պարզվում է վերջում, մի քանի մարդիկ այդ հիվանդության դեպքում տառապում են այլ կերպ։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերի Ջոունս, մականունը՝ Ջոունսի - չորս ընկերներից մեկը, համալսարանում դասավանդում է պատմություն։ Ամուսնացած է, ունի երեխաներ։
  • Ջոզեֆ Կլարենդոն, մականունը՝ Բիվեր - չորս ընկերներից մեկը, ունի անընդհատ ատամնաքերիչ կրծելու սովորություն, որի պատճառով էլ ստացել է Բիվեր (անգլ.՝ Beaver - Բոբր) մականունը։ Չունի ընտանիք, շատ է օգտագործում ալկոհոլ։
  • Փիթ Մուր - չորս ընկերներից մեկը։ Նույնպես միայնակ է և ունի խնդիրներ ալկոհոլի հետ։ Աշխատում է մեքենաների վաճառող։
  • Հենրի Դևլին - չորս ընկերներից մեկը, միայնակ է, աշխատում է որպես հոգեբան։ Սթրեսի պատճառով մտածում է ինքնասպանության մասին։
  • Դուգլաս Քևել, մականունը՝ Դադիթս - հինգ տարեկան երեխայի մտավոր զարգացումով մարդ, ում փոքր տարիքում դժբախտությունից փրկել են Ջոունսը, Բիվերը, Փիթը և Հենրին։ Այդ դեպքից հետ տղաները և Դադիթսը ընկերացել են։
  • Գնդապետ Աբրահամ Կուրց - փորձառու ամերիկացի զինվորական, գլխավորում է արտակարգորեն ստեղծված ստորաբաժանումը, որը պայքարում է այլմոլորակային վտանգի դեմ։ Վեպի գործողությունների արդյունքում խելագարվում է։
  • Օուեն Անդերհիլ - հրամանատար Կուրցի կատարածուներից, «կրկնակի լրտես»։
  • Պարոն Գրեյ - էակ, որը հաստատվել է Ջոունսիի մարմնում, բայրումի սպորի հետ շփումից հետո։ Ամբողջովին իրեն է ենթարկում նոր մարմինը, բայց Ջոունսին իր գերբնական ունակությունների շնորհիվ հաջողվում է փրկել իր ինքնությունը՝ հիշողության մեկուսացված հատվածում։ Պարոն Գրեյը ցանկանում է ամբողջ աշխարհը վարակել բայրումով, որպեսզի վերակենդանացնի իր ռասային։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրքի աշխատանքային անվանումը եղել է «Քաղցկեղ» (հիվանդություն)[1], բայց հեղինակի կինը մտափոխել է նրան, որպեսզի փոխի գրքի անվանումը։
  • Ջոունսին և պարոն Գրեյը տեսնում են «1985 թվականին Դարրիում տեղի ունեցած զոհվածների» հուշարձանը, այն հղում է Քինգի «Այն» վեպի համար։
  • Խելագար գնդապետ Կուրցի հերոսը ակնարկում է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմի հերոսին։
  • Գրքում կրկնվում է The Rolling Stones խմբի «Sympathy for the Devil» երգը։
  • 2014 թվականին, Rolling Stone ամսագրին տրված հարցազրույցու Քինգը հայտարարել է․ "Ես շատ եմ սիրում «Երազների որսորդը», ինչպես նաև ավելացրել է, որ գիրքը գրվել է օկսիկոդոնի ազդեցության տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Matt Thorne on Stephen King: Dreamcatcher at theguardian.com] (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]