Ջոյլենդ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոյլենդ
անգլ.՝ Joyland
Առաջին թողարկման շապիկ
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմիստիկական գրականություն և քրեական
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում է1973
Նախորդ11/22/63
Կազմի հեղինակGlen Orbik?
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչHard Case Crime
Հրատարակման տարեթիվհունիսի 4, 2013
ԳՄՍՀ978-1-78116-264-4
OCLC811596652
ԿայքՊաշտոնական կայք

«Ջոյլենդ» (անգլ.՝ Joyland), Սթիվեն Քինգի վեպը։ Հրապարակվել է 2013 թվականին Միացյալ Նահանգներում։ Առաջին հրատարակությունը դուրս է եկել միայն կոշտ կազմով, որը ստեղծվել է Ռոբերտ ՄակՔինգսոնի և Գլեն Օրբիկոմի կողմից։ Կոշտ կազմով սահմանափակ թողարկումը դուրս եկավ մեկ շաբաթ անց։ Վեպը, առաջադրվելով Էդգար Ալան Պոյի անվան մրցանակաբաշխությունում, հաղթել է «լավագույն օրիգինալ փափուկ կազմ» անվանակարգում։

Վեպն առաջին անգամ հիշատակվել է Սթիվեն Քինգի հարցազրույցներից մեկում, որը վարում էր Նիլ Գեյմանը[1]։ 2012 թվականի մայիսի 30-ին վեպը պաշտոնապես լույս տեսավ։ Փափուկ կազմով վեպը լույս է տեսել 2012 թվականի սեպտեմբերի 20-ին։ NPR ռադիոկայանի ուղիղ եթերում Սթիվենը ասել է, որ վեպը աճել է 20 տարի առաջ տեսած մեկ պատկերի հիման վրա։ Մի տղա ամայի լողափում նստած էր հաշմանդամի սայլակի վրա և բռնել է օդում ճախրող Հիսուսի պատկերով օդապարուկի թելից։ Ի դեպ, Քինգը նաև նշել է, որ վեպի հիմնական աղբյուրներից մեկը հանդիսանում է Նյու Հեմփշիր նահանգում գտնվող Սալեմ քաղաքի մի զվարճանքի զբոսայգի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն ինչ տեղի է ունենում Հյուսիսային Կարոլինայի զբոսայգիներից մեկում 1973 թվականին։ Ուսանող Դևին Ջոնսը, ով որոշում է վաստակել որոշակի գումար «Ջոյլենդ» զվարճանքի այգում, հանկարծակի ընկնում է յուրահատուկ զուգահեռ աշխարհ։ Այստեղ ամեն ինչ այլ կերպ էր, այլ կանոննոր և սովորույթներ։ Մի քանի տարի առաջ այս այգում տեղի է ունեցել մի երիտասարդ աղջկա սարսափելի սպանություն ՝ «Վախի սրահ» հարթակում։ Այդ սպանությունից անցել են շատ տարիներ, բայց այստեղ է մնացել աղջկա ուրվականը։ Դևինը ծանոթանում է այգու լեգենդի հետ, և դա նրան հանգիստ չի տալիս այդ նորությունը։ Նա որոշում է զբաղվել այս հարցով և գտնել մարդասպանին։ Ինչպես նա լսել էր շատերից, Լինդա Գրեյի ուրվականը դուրս է գալիս միայն խորը գիշերը։ Դևինը իր երկու մտերիմ ընկերների հետ հանգստյան օրերից մեկին որոշում է ելնել ուրվականին փնտրելու և մեկտեղ որս անելու։ «Ջոյլենդ» զբոսայգու և՛ աշխատողները, և՛ հաճախորդները տեսնում էին աղջկա ուրվականը, որը կարծես թե օգնություն էր խնդրում․․․։

Ամառվա վերջում Ջոնսը որոշում է մնալ զբոսայգում փակման ժամից հետո։ Նա մտերմանում է մի գուշակ կնոջ հետ՝ Աննա անունով և Մայքի՝ նրա հիվանդ որդու։ Մայքը իմանում է որ Լինդայի ուրվականը ունենում է շուն և Դևինը հասկանում է, որ Մայքը նույնպես ունի գուշակության տաղանդ։ Մայքի օգնությամբ նա կարողանում է ազատել զբոսայգին ուրվականից։

Դևինը վերադառնում է իր տուն, նա սկսում է նայել զվարճանքի այգում արված նկարները և հանկարծակի գիտակցում է, որ մարդասպանը այգու աշխատակիցներից մեկն է՝ Լեյն Հարդի անունով։ Լեյնը հասկանում է, որ Դևինը գիտի նրա մարդասպան լինելը և սպառնում է սպանել Աննային և Մայքին, եթե նրան հանդիպի այգում։ Նա պատրաստում է Դևինի համար թակարդներ նրան սպանելու համար, սակայն բարեբախտաբար Աննան բոլորին պատմում է Լեյնի մասին և Լեյնին ձերբակալում են։

Այս ամենից հետո Աննան և Մայքը ետ են վերադառնում Չիկագո։ Գարնանը Մայքը մահանում է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Neil Gaiman's Journal: Popular Writers: A Stephen King interview». Journal.neilgaiman.com. 2012 թ․ ապրիլի 28. Վերցված է 2013 թ․ փետրվարի 11-ին.