Լիովին մութ, առանց աստղերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Լիովին մութ, առանց աստղերի
"Full Dark, No Stars"
Full Dark, No Stars.jpg
Հեղինակ Սթիվեն Քինգ
Տեսակ գիրք և novella collection
Ժանր սարսափ, վեպ-թրիլլեր, նովել և պատմվածքների ժողովածու
Բնօրինակ լեզու անգլերեն
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հրատարակիչ Charles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ 2010
ԳՄՍՀ 978-1-4391-9256-6 և 978-950-644-223-1
OCLC 793481224, 555639763 և 783217017

«Լիովին մութ, առանց աստղերի» (անգլ.՝ Full Dark, No Stars), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի չորս պատմվածքների ժողովածու, որը հրատարակվել է ԱՄՆ-ում 2010 թվականի նոյեմբերի 9-ին: Գիրքը 2010 թվականի փետրվարի 16-ին տեղադրվել է հեղինակի պաշտոնական էջում[1]: Շարքը 2010 թվականին հաղթել է Bram Stoker Award մրցանակը և 2011 թվականին դարձել «Բրիտանական ֆենտեզի» պարգևի թեկնածու՝ որպես լավագույն շարք: Բացի այդ «1922 թվականը» թեկնածու է դարձել «Բրիտանական ֆենտեզի» պարգևում՝ որպես լավագույն նովել:

Ներգրավվել է նաև Publishers Weekly-ի վարկածով 2010 թվականի լավագույն բեստելլեր շարքում[2]:

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարքում զետեղված պատմվածքներն են[3]՝

  • 1922 թվական (անգլ.՝ 1922)
  • Հսկա վարորդը(անգլ.՝ Big Driver)
  • Շահավետ պայմաններով (անգլ.՝ Fair Extension)
  • Երջանիկ ամուսնություն (անգլ.՝ A Good Marriage)

1922 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու մեջ կա մեկ այլ անձ՝ անծանոթ...», - գրում է Վիլֆրեդ Լիլանդ Ջեյմսը իր անկեղծության առաջին էջերում, որոնցից էլ կազմված է պատմվածքը: Ջեյմսի միջի այդ անծանոթն արթնանում է, երբ Արլետտը՝ նրա կինը, առաջարկում է իրեն վաճառել ընտանեկան հողամասը և տեղափոխվել Օմահա, ինչը հանգեցնում է խելագարության և սպանությունների շղթայի:

Հսկա վարորդը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսսը՝ դետեկտիվ վեպերի գրողը, մի անծանոթի է հանդիպում Մասաչուսետսի գյուղական ճանապարհին, երբ նա փարձում էր գրքի խմբակում ելույթ ունենալուց հետո կարճ ճանապարհով վերադառնալ: Նրան բռնաբարելուց և մահվան մատնելուց հետո Տեսսը սկսում է իր վրեժ պլանավորել, որը նրան երես առ երես կկանգնեցի մեկ այլ անծանոթի հետ, ով իր ներսում է ապրում:

Շահավետ պայմաններով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սատանայի հետ պայմանագիրը ոչ միայն փրկում է Դեյվ Ստրիտերին մահացու քաղցկեղից, այլև հարուստ փոխհատուցում է տալիս ցմահ վիրավորանքի համար:

Երջանիկ ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ Դարսի Էնդերսոնի ամուսինը, ում հետ նա ամուսնացել էր ավելի քան քսան տարի առաջ, գտնվում է հերթական գործուղման մեջ, Դարսին ավտոտնակում մարտկոցներն է որոնում: Նա միամիտ նկատում է աշխատասեղանի տակի արկղը, որի պարունակությունը նրան ծանոթացնում է ամուսնու մեջ ապրող անծանոթի հետ:

Հրատարակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի Scribner հրատարակչության սովորական պինդ կազմով գրքի հրատարակումից, որը լույս տեսավ նոյեմբերի 9-ին, Cemetery Dance անկախ հրատարակչությունը ժողովածուն հրատարակում է 2010 թվականի դեկտեմբերին պինդ կազմի երեք տարբեր տեսակներով: Բոլոր երեքն էլ պարունակում էին նկարիչներ Գլեննա Չադբորնի (անգլ.՝ Glenn Chadbourne), Ջիլլ Բաումենի (անգլ.՝ Jill Bauman), Ալան Կլարկի (անգլ.՝ Alan M. Clark) և Վինսենտ Չոնգի (անգլ.՝ Vincent Chong) գունավոր և սև-սպիտակ նկարազարդումները: Շապիկի երեսնամասը և ետնամասը նկարազարդել է Տոմիսլավ Տիկուլինը (անգլ.՝ Tomislav Tikulin): Այս տեսակներից առաջինն արժեր 75$ և լույս էր տեսել 1750 տպաքանակով, երկրորդն արժեր 350$ և տպաքանակը կազմում էր 750 օրինակ, այն ստորագրված էր Սթիվեն Քինգի կողմից: Երրորդ տեսակի արժեքն էր 1500$, լույս է տեսել 52 օրինակով, համարակալված է, ստորագրված Քինգի և բոլոր նկարիչների կողմից, պատրաստված էր ավելի թանկարժեք նյութերից: Բոլոր երեքն էլ տեղադրված էին տարբեր որակի երեք պատյաններում[4]:

Գրքի փափուկ կազմով հրատարակումը իրականցվել է 2011 թվականի մայիսի 24-ին և պարունակում է «Մրսածը» ("Under the Weather") լրացուցիչ պատմվածքը [5]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաշինգտոն Փոստն, անդրադառնալով գրքին, ժաղավածուն անվանել է «հաճելի մռայլ» և «անհանգստացնող ու դյութիչ»[6]: Ամազոնը 2010 թվականին 100 լավագույն գրքերի շարքում ժողովածուն արժանացրել է 25-րդ հորիզոնականին[7]:

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովելների վերնագրերը և կոնսպեկտը հայտարարվել են 2010 թվականի ապրիլի 2-ին հեղինակի կայքում[8]: Սա Քինգի երրորդ ժողովածուն է «Տարբեր սեզոններ» (1982 թվական) և «Four past Midnight» (1990 թվականը) պատմվածաշարերից հետո:

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]