Մուգ աշտարակը։ Հրաձիգը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մուգ աշտարակը։ Հրաձիգը
անգլ.՝ The Dark Tower: The Gunslinger
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի, սարսափ և մութ ֆենթեզի
Բնօրինակ լեզուանգլերեն
Կերպար(ներ)Ռոլանդ Դեշեյն, Ջեյք Չեմբերս և Randall Flagg?
Նկարագրում էMultiverse?
ՇարքՄութ աշտարակը
Կազմի հեղինակՄայքլ Ուելան
Երկիր ԱՄՆ
ՀրատարակիչDonald M. Grant, Publisher?
Հրատարակման տարեթիվհունիսի 10, 1982
ԳՄՍՀ0-937986-50-X
OCLC25343477
 The Dark Tower: The Gunslinger Վիքիպահեստում

Հրաձիգը՝ ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպն է և առաջին գիրքը Մուգ աշտարակ շարքից, որը Քինգը համարում է իր ամենակարևոր գործը։ Ի սկզբանե բաղկացած լինելով հինգ կարճ պատմություններից, որոնք հրատարակվել են 1978 թ.-ից 1981 թվականները՝ Հրաձիգը որպես ամբողջական գիրք հրատարակվել է 1982 թվականին։ Հրաձիգը վերանայվել և վերաթողարկվել է 2003 թվականին։ Պատմությունը Ռոլանդ Դեշեյնի մասին է՝ վերջին հրաձգի, ով արդեն երկար տարիներ հետապնդում է իր հակառակորդին՝ Սևավորին։ Վեպը պատմում է Ռոլանդի ճանապարհորդության մասին մեծ անապատով և դրանից այն կողմ։ Նա իր ճանապարհին հանդիպում է տարբեր մարդկանց, այդ թվում՝ Ջեյք Չեմբերսին, ով միանում է Ռոլանդին։

Պատմությունը և հրապարակումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը ոգեշնչված է Ռոբերտ Բրաունինգի «Չայլդ Ռոլանդը եկավ Մութ Աշտարակի մոտ» պոեմից, որը Քինգը կարդացել է Մենի Համալսարանի երկրորդ կուրսում։ Քինգը պատմում է, որ ուզում էր գրել երկար մի վեպ, որը կունենար Բրաունինգի պոեմի տրամադրությունը։ Նա սկսեց գրել 1970 թվականին գրադարանում գտած բաց կանաչ գույնի թղթերի վրա[1]։

Վեպը կազմող հինգ պատմությունները հրատարակվել են «Ֆենթեզիի ու գիտաֆանտաստիկայի ամսագրում»․

  • «Հրաձիգը» (հոկտեմբեր, 1978 թ․)
  • «Ճանապարհային կայարանը» (ապրիլ, 1980 թ․)
  • «Գուշակը և սարերը» (փետրվար, 1981 թ․)
  • «Դանդաղաշարժ մուտանտները» (հուլիս, 1981 թ․)
  • «Հրաձիգը և Սևավորը» (նոյեմբեր 1981 թ․)

Քինգից տասներկուսուկես տարի պահանջվեց վեպը վերջացնելու համար։ Գիրքը նախ 1982 թվականին սահմանափակ քանակով տպագրեց Դոնալդ Մ․ Գրանթ հրատարակչությունը։ 1988 թվականին Plume հրատարակչությունը թողարկեց գիրքը փափուկ կազմով։ Դրանից հետո գիրքը վերաթողարկվել է տարբեր ֆորմատներով և նաև ընդգրկվել ամբողջական շարքով թողարկումներում։

2003 թվականին թողարկվում է վեպի վերանայված տարբերակը, որտեղ Քինգը կատարել էր լեզվային փոփոխություններ, ավելացրել, փոփոխել տեսարաններ, որոնք համահունչ չէին կամ չէին համապատասխանում շարքի մյուս գրքերին։

Համառոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը պատմում է հրաձիգ Ռոլանդ Դեշեյնի և Սևավորին հասնելու նրա նպատակի մասին, առաջին քայլը, որ նրան կմոտեցնի Մուգ աշտարակին։

Իրադարձությունները տեղի են ունենում մի աշխարհում, որը նման է հին վեստերնի, բայց զուգահեռ է մեր ժամանակին կամ զուգահեռ աշխարհում է։ Այդ աշխարհը մեր աշխարհի հետ ընդհանրություններ ունի, օրինակ, «Hey Jude» երգը և երեխաների համար «Beans, Beans, the Musical Fruit» բանաստեղծությունը։ Մեր աշխարհի տեխնոլոգիաների փոփոխված կամ հին տարբերակներ են հայտնվում վեպում, օրինակ, գազի պոմպ, որին երկրպագուն եմ որպես «Ամոկո» աստված, ամայի ճանապարհային կայարան ջրային պոմպով, որը սնուցվում է ատոմական էներգիայով։

Ռոլանդն իր ջորիով անցնում է անապատով և հանդիպում է ֆերմեր Բրաունին և նրա ագռավ Զոլթանին։ Բրաունն առաջարկում է Ռոլանդին գիշերել իր մոտ։ Այդ ընթացքում մենք վերհուշի միջոցով իմանում ենք, թե ինչ է տեղի ունեցել Ռոլանդի հետ Թալ բնակավայրում, որտեղ նա եղել է վեպը սկսվելու ժամանակից մի փոքր առաջ։ Ռոլանդից առաջ բնակավայրով անցել է նաև Սևավորը․ նա մահացած մեկին կյանքի էր կոչել և Ռոլանդի համար թակարդ լարել․ ողջ բնակավայրը։ Ռոլանդի՝ Թալլում որոշ ժամանակ անցկացնելուց հետո տեղական եկեղեցու առաջնորդն ասում է Ռոլանդին, որ Սևավորը հղիացրել է իրեն ու Ռոլանդի դեմ լարել։ Առաջնորդը ողջ քաղաքը լարում է Ռոլանդի դեմ․ տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Իր կյանքը փրկելու համար Ռոլանդը ստիպված է լինում սպանել բոլոր բնակիչներին, այդ թվում նաև իր սիրուհի Էլլիին։ Այս պատմությունը պատմելուց հետո Ռոլանդն իրեն թեթևացած է զգում։ Երբ նա արթնանում է հաջորդ օրը, պարզվում է, որ իր ջորին սատկել է, և Ռոլանդը ստիպված է իր ճանապարհը շարունակել ոտքով։ Բրաունը ջորին ուտելու թույլտվություն է ստանում Ռոլանդից։

Ճանապարհային կայարանում Ռոլանդը հանդիպում է Ջեյք Չեմբերսին, ով մահացել է իր աշխարհում (ենթադրվում է՝ մեր աշխարհում), երբ նրան հրել են ավտոմեքենայի տակ Մանհեթենում դպրոց գնալու ճանապարհին։ Ռոլանդը մահվան եզրին է, երբ հասնում է ճանապարհային կայարան, և Ջեյքը նրան ջուր ու չորացրած միս է բերում մինչ Ռոլանդի լավանալը։ Ջեյքը չգիտի՝ ինչքան ժամանակ է նա արդեն ճանապարհային կայարանում, կամ ինչպես է այդտեղ ընկել։ Նա թաքնվել էր, երբ Սևավորն անցնում էր կայարանով։ Ռոլանդը հիպնոսացնում է Ջեյքին, որպեսզի պարզի նրա մահվան հանգամանքները, բայց ստիպում է նրան մոռանալ դրանք մինչ արթնանալը, քանի որ Ջեյքի մահը շատ ցավալի էր։ Ճանապարհային կայարանից գնալուց առաջ Ռոլանդն ու Ջեյքը չար ոգի են հանդիպում մառանում ուտելիք փնտրելիս։ Ոգու հետ խոսակցությունից հետո Ռոլանդը կմախքից պոկում է ստորին ծնոտը և վերցնում իր հետ։

Ճանապարհային կայարանը լքելուց որոշ ժամանակ հետո Ռոլանդն ու Ջեյքն անապատից ավելի մեղմ վայրերի են հասնում։ Ռոլանդը փրկում է Ջեյքին մի կին-դևից, ով նաև գուշակ է։

Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սթիվեն Քինգի կենսագրությունը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.