Մարդագայլի ցիկլ
Մարդագայլի ցիկլ անգլ.՝ Cycle of the Werewolf | |
---|---|
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | սարսափ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Հաջորդ | Թալիսմանը |
Նկարազարդող | Bernie Wrightson? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբեր 1983 |
OCLC | 417447957 |
«Մարդագայլի ցիկլ» (անգլ.՝ Cycle of the Werewolf), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի վեպը՝ գրված գոթական գրականություն ժանրում, հրատարակվել է 1983 թվականին The Land of Enchantment-ի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ լիալուսինը ծագում է, փոքր քաղաքի փողոցները դատարկվում են, քանի որ լիալուսինն այնտեղ մահվան ժամանակ է։ Ժամանակ, որի ընթացքում տեղի են ունենում արյունալի սկանություններ, երբ երեխաների հեքիաթների և մղձավանջների սարսափն իրականություն է դառնում։ Երբ գալիս է լիալուսնի գիշերը, գետնին պառկած են մնում այլանդակված, բզկտված մարմինները... իսկ գիշերային մարդասպանը անհայտանում է, թաքնվում է մարդկային դիմակի տակ։ Նորից ու նորից մահ, արյուն և գայլի ոռնոց մթության մեջ։ Նորից ու նորից որսի է դուրս գալիս գազանը։ Նորից ու նորից կրկնվում է «մարդագայլի ցիկլը»։
Հրապարակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում ստեղծագործությունը մտածված էր ինչպես մարդագայլի վերաբերյալ օրացույց, և Քինգին խնդրել էին գրել 12 փոքր պատմվածքներ ամեն ամսվա համար։ Պատմվածքները ստացվել էին ավելի երկար, քան ենթադրվում էր, և, բացի այդ, օրացույցի թեմայից արդեն հրաժարվել էին։ Քինգը որոշում է հրատարակել ստեղծագործությունը որպես առանձին գիրք[1]:
«Կախարդության աշխարհ» (անգլ.՝ The Land of Enchantment) մասնավոր հրատարակչությունը հրատարակում է 127-էջանոց վեպը 1983 թվականին[2] լայնաֆորմատ հրատարակչությամբ հաստ կազմով և պատյանով, Բերնի Ռայթսոն նկարչի տասներկու նկարազարդումներով։ Գիրքը հրատարակվել է սահմանափակ տիրաժով (350 օրինակ, որոնցից 250-ը համարակալված էին և ստորագրված Քինգի ու Ռայթսոնի կողմից)։ Այժմ «Մարդագայլի ցիկլը» այդ հրատարակությունը համարվում է Սթիվեն Քինգի ամենաթանկարժեք գրքերից, և լավ պահպանված գրքերի արժեքն է 1500-2000 դոլար[3]։
Երկու տարի անց՝ 1985 թվականին, Signet հրատարակչությունը հրատարակում է ստեղծագործությունը հանրամատչելի, փափուկ կազմով։ Քանի որ այն հարմարեցված էր էկրանիզացիային, վեպը փոխեց իր անվանումը «Արծաթե փամփուշտ»[2]. Права на публикацию романа с 2016 года принадлежат издательству Scribner[4]:
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոն Խերրոնը ընդգծել է ստեղծագործության փոքր ծավալը, համարելով, որ հեղինակը, միգուցե նրա գրման համար ծախսել է ընդամենը մի քանի օր։ Նա կարծում էր, որ վեպի գոյությունը արդարեցված է միայն Ռայթսոնի գեղեցիկ նկարազարդումներով։ Ստեղծագործության մեջ օգտագործվում է եղանակների փոփոխությունների գեղեցիկ նկարագրությունը, բայց «քանի՞ միլիոն անգամ են նկարագրվել տարվա եղանակները, այն ժամանակներից, երբ մարդն իր ձեռքն է վերցրել փետուրը»։ Այն հանգամանքը, որ մարդագայլը քահանա է, իսկ հաշմանդամ-երեխան պետք է փրկվի, միմիայն սեղմվածություն է առաջացնում սյուժեին[5]։ Շերոն Ռասսելը կարծում էր, որ գլխավոր հերոսը պատրաստ է զոհաբերել իրեն, որպեսզի փրկի քաղաքը մարդասպանից։ Սյուժեի կենտրոնում օգտագործված է ներքին նմանակի կոնցեպցիան, ըստ որի լավ մարդիկ կարող են կատարել վատ արարքներ։ Մարդագայլը՝ «ներքին սարսափի» ավանդական տաօբերակն է[6]։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկրանավորումը հայտնվում է 1985 թվականին՝ ինչպես Դենիել Աթիասի ռեժիսորական դեբյուտ։ Քինգն անձամբ է գրել դրա սցենարը[2]։
Սթիվեն Քինգի այլ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Cycle of the Werewolf. Inspiration» (անգլերեն). Stephenking.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 17-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Роугек Лайза. Сердце, в котором живёт страх. Стивен Кинг: жизнь и творчество / пер. с англ. Н. Балашовой = Lisa Rogak. Haunted Heart: The Life and Times of Stephen King (2008). — Москва: АСТ: Астрель, 2011. — С. 219-220. — 411,[5]: 8 л. ил. с. — 4000 экз. — ISBN 978-5-17-070665-5
- ↑ BookFinder.com: Search Results (Matching Books)
- ↑ Gary Price. (2015 թ․ հոկտեմբերի 12). «Publishing: Scribner/Simon & Schuster Acquires Majority of Stephen King's Body Of Work» (անգլերեն). Library Journal. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ Harold Bloom (Don Herron). Stephen King: The Good, the Bad, and the Academic // Bloom’s Modern Critical Views: Stephen King. — Updated Edition. — Infobase Publishing, 2007. — С. 28. — 228 с. — ISBN 978-1-4381-1348-7
- ↑ Russell, Sharon A. Stephen King : A Critical Companion Critical Companions to Popular Contemporary Writers. — Westport: Greenwood Publishing Group, 1996. — С. 21, 92. — 171 с. — ISBN 9780313294174
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- King's official site
- Cycle of the Werewolf at HorrorKing.com
- Cycle of the Werewolf at King's official site
|